Հրանուշը քեզ «փրկիչ»

Նիկոլ Փաշինյանի կադրերի միակ ու հիմնական առաքելությունը ոչինչ չանելուց բացի նախկիններին փնովելն է, բացառություն չէ նաեւ դրսերում մեծացած, սփյուռքահայ, Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը, որը մինչ այդ պաշտոնին զբաղեցնելը Գլենդելի քաղաքապետն էր եւ ի պաշտոնե շփվում էր սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: Սինանյանը առիթը բաց չի թողել եւ քննադատել է նախկին պաշտոնակցին:Հրապարակ-ի հետ զրույցում ասել է, որ նախկինում սփյուռքի նախարարությունն ու անձամբ նախարարը արդյունավետ կապ չեն ստեղծել Սփյուռքի հետ։ Ըստ նրա՝ ավելի շատ թոզ են փչել սփյուռքահայերի աչքերին։ Ուստի հիմա ավելի լավ է Հայաստան-Սփյուռք կապի որակը, քան նախկինում։ Իհարկե, դժվար է ասել, թե Սինանյանի լավատեսության հիմքում ինչ է ընկած եւ ինչ նկատի ունի ինքը՝ ասելով, որ Հայաստան-Սփյուռք կապը հիմա ավելի լավ որակի է: Ընդամենը շաբաթներ առաջ մենք ազգովի տեսանք այդ որակները ի դեմս Հայաստան Համահայկական Հիմնադրամի, որի ընթացքում վերջին տասնամյանկների ամենաքիչ գումարը հավաքվեց; Գաղտնիք չէ, որ համահայկական այս դրամահավաքությունը մեծ իմաստով նաեւ ցույց է տալիս Սփյուռքի՝ ՀՀ իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը, իսկ այս անգամ դա Նիկոլ Փաշինյանի օգտին չէր խոսում, եթե չասենք խայտառակում էր:

Այս կառույցի արդյունավետ աշխատանքի արդյունքներից մեկն էլ սփյուռքից ներդրումներ բերելն է: Թեեւ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ խորհրդարանական ընտրություններից հետո տնտեսական բում է լինելու, բայց նմուշի համար ներդրողներ անգամ չեն հայտնվում:

Երրորդ փաստը, որը կապացուցի կառույցի արդյունավետ գործունեությունը, ներգաղթն է: Հեղափոխությունից հետո հայտարարվում էր, թե հազարավոր մարդիկ Հայաստան վերադառնալու մտադրություն են ունենալու, ոչ միայն չվերադարձան, այլ մեկուկես տարի անց Հայաստանից հեռանալու անթաքույց ցանկություններ են լսվում:
Բայց այս ամենը չի խանգարում Զարեհ Սինանյանին քննադատել Հրանուշ Հակոբյանին, բա եթե դա էլ չանի, էլ ինչու է պաշտոնի նշանակվել: Նիկոլ Փաշինյանն ամենավերին օղակից խրախուսում է այս պահվածքը՝ ոչինչ չանել, բայց դատափետել նախկիններին, ժողովրդին վախեցնել նրանցով:

Բացի նախկինների դեմ պատերազմելուց ուրիշ ինչով է զբաղված այս կառույցը, կարելի է կռահել: Հրանուշ Հակոբյանի ղեկավարած նախարարությունն ունեցել է ավելի շատ աշխատակից, բայց ավելի փոքր բյուջե, քան Սինանյանի ղեկավարած գրասենյակը, որը մոտ 50-ով կրճատել է աշխատակիցների թիվը, բայց 100 մլն դրամով ավելացրել բյուջեն։ Հիմա հասկացաք, թե ինչ է անում, զբաղված է փող մսխելով ու ավելորդ ժամանակ չունի անկարեւոր գործերով զբաղվելու:

Անի Սահակյան

դիտվել է 2728 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am