Ով է լինելու Նիկոլ Փաշինյանի հաջորդ «զոհը»

Ոստիկանության ծառայողները օրերս Չեխիայից Հայաստան տեղափոխեցին Նարեկ Սարգսյանին` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն: Նարեկ Սարգսյանը շուրջ մեկ տարի է գտնվում էր հետախուզման մեջ: Նրա վերադարձը հայրենիք առանձնակի ցնծությամբ դիմավորեցին պողոսները ու ստվերվեցին բազում անցանկալի խոսակցություններ, որոնց պատճառով իշխանությանը վերջին ժամանակներում աջուձախ քննադատում էին: Սկսած Մարիամ Փաշինյանի ավտոմեքենայի պատմությունը, վերջացրած Աննա Հակոբյանի տարեկան 40 հազար դոլարանոց մեյքափի ու վարսահարդարման ծախսերը, որոնք էլի արվում են պետական բյուջեցին: Սրան գումարած ընդդեմ աննահակոբյանական արշավը, որը ոչ պակաս մարտահրավեր էր որոշակի շրջանակների համար: Հիմա, այսպիսի աժիոտաժային վիճակում, երբ իշխանությունների անբովանդակ որոշումներն ու քայլերը դառնում են անգամ պողոսների վրդովմունքի պատճառ, հանկարծ հայտնի է դառնում է, որ Հայաստան է վերադարձվում Ֆրանկլին Գոնսալեսին: Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները վերջին 1.5 տարիների ընթացքում մեկ բան են հուշում, որ ներկայիս վարչապետը օրվա կուրսով է շարժվում և ,բնականաբար, իր բոլոր քայլերը այսրոպեական նպատակներ են հետապնդում:
Նիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակի հասնող մի այդպիսի ցանկ ունի՝ պոտենցիալ <<զոհեր>>, երբ իրավիճակը թելադրում է, նա մատը դնում է որեւէ մեկի վրա եւ նրա պատմությամբ մեծ տեսարան սարքում: Երբ հացը չկա, առնվազն պարտադիր է տեսարանի ցուցադրությունը: Հիմա Ֆրանկլին Գոնսալեսին Հհայաստան բերելու առիթն, անշուշտ, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թանկ կյանքի գաղտնազերծումից առաջացած շոկը թուլացնելն էր, ինչպես նաեւ տիկնոջ աղմկոտ հայտարարությունները, բդի, տոլմայի ու բլինչիկի, ավելի ճիշտ դրանք մերժելու մասին: Փաշինյանը պարտավոր էր նոր բդեր, բլինչիկներ ու տոլմաներ օրակարգ բերել, ասենք ինչ պակաս բդային աղմուկ հանեց Գոնսալեսի վերադարձը: Մի քանի շաբաթ էլ հանրությունը կզբաղվի այս թեմայով, հետո ՀՀ վարչապետը հանգիստ կթողնի այդ մարդկանց, ինչպես անում է գրեթե բոլորի դեպքում:
Գոնսալեսից հետո թե ով է լինելու հաջորդը, դա կախված է միայն Նիկոլ Փաշինյանի տրամադրությունից եւ այն իրավիճակից, որը կթելադրի նոր շոուներ ու տեսարաններ: Որքան մեծ լինի իշխանության դեմ ինքնագեներացած աղմուկը, այնքան պետք է <<խոշոր ձկների>> օրակարգ բերել:

Հ.Գ-Նարեկ Սարգսյանը ձերբակալվել է անցած տարի դեկտեմբերին Պրահայում՝ Ինտերպոլի և չեխական ոստիկանության աշխատակիցների կողմից: Իրավապահներին նա ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալեսի անունով և կեղծ անձնագրով։
ՀՀ երրորդ նախագահի եղբորորդին Հայաստանում մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական զենք պահելու համար:

Անի Սահակյան

դիտվել է 5391 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am