Լուսավորի մութ ապագան, որն է լինելու Մարուքյանի հաջորդ «կանգառը»

Լուսավոր Հայաստան կուսակցությունը Էդմոն Մարուքյանի ղեկավարությամբ երեկ տոնեց իր կազմավորման 4-ամյակը: Խոսեցին արածի-չարածի, ունեցած-չունեցածի մասին, ինչպես նաեւ ապագայի իրենց տեսլականի…Այսպիսով՝ ինչերի միջով է անցել քաղաքական դաշտում չորս տարեկան, բայց կայացած այս ուժը:

Հակառակ իր անվանման՝ կուսակցության, եւ հատկապես դրա ղեկավար Էդմոն Մարուքյանի անցյալի ու ներկայի մութ էջերն ավելի շատ են, քան լուսավորը: Դեռ 2012–ից, երբ Մարուքյանը լինելով անհայտ փաստաբան Վանաձորում հաղթեց ՀՀԿ-ի աջակցությունը վայելող Վիկտոր Դալաքյանին, չեն դադարում նրա ստվերային հովանավորչության մասին հրապարակումները , որոնց շնորհիվ Մարուքյանը կարողացել է ինչպես Դալլաքյանն է ցայսօր պնդում <<կեղծ>> փաստաթղթերով մասնակցել ու հաղթել ընտրություններին: Մարուքյանի քառամյա պատգամավորական գործունեության ընթացքում այս կասկածներն ավելի ամրապնդեցին, նա կողմ էր քվեարկում իշխանությունների համար կարեւոր բոլոր դեպքերում եւ հարմարվողական անկախական էր:

Պատգամավորական քառամյա գործունեության ավարտին եւ հաջորդ ընտրություններին ընդառաջ սկսվեց հաջորդ մութ էտապը: 2016-ի խորհրդարանական ընտրություններին, չնայած այն իրողությանը,որ հրապարակային փոխադարձ մեղադրանքներով եւ վիրավորանքներով հանդես եկան կողմերը, մեկը մյուսին հաճախորդ անվանեցին ու բացեցին անցյալի մութ էջերը, բայց մի գեղեցիկ օր հայտարարեցին ընտրություններին ԵԼՔ դաշինքով մասնակցելու մասին: Թե ինչպես, ում դրդմամբ էր զույգը ընդհանուր հայտարարի եկել, չբացահայտեցին, փոխարենը մամուլում տասնյակ հրապարակումներ եղան կասկածների մասին…

Հեղափոխությունից հետո էլ Լուսավորը նախանձելի օրեր չի ապրում, պակասել է Մարուքյանի նախկին ժամանակնեի էնտուզիազմը, հեղափոխության օրերին Փաշինյանին միայնակ թողնելու եւ <<երրորդ ճանապարհին>> նախապատվություն տված այս ուժը ակնհայտ կոմպլեքսներ ունի, չի կարողանում ջիգյարով ու առանց կապանքների քննադատել իշխանություններին, նրանց տեղում հիշեցնում են անփառունակ անցյալը: Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած վերջին խժդժությունները, Դավիթ Խաժակյանի հետկանչի հարցի քննարկումն ասվածի ապացույցն է: Մարուքյանը չի ուզում իշխանությունների համար <<լավ>> ընդդիմություն լինել, այլ ոչ թե Արամ Սարգսյանի կուսակիցների պես քաղաքապետին ձաղկող: Որն է լինելու այս մութ անցյալով եւ անորոշ ներկայով կուսակցության ապագան, մնում է սպասել, փաստն այն է, որ Մարուքանը բոլոր ժամանակներում գտնում է լույսը եւ գնում լույսի ետեւից:

Անի Սահակյան

դիտվել է 922 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am