Իսկ դուք ի՞նչ եք դնելու ձեր տոնական սեղանին

Հայաստանում պաշտոնապես գրնացված մոտ 600 հազար աշխատողների 30 տոոկսը` այսինքն` ընդհանուր առմամբ 180-190.000 աշխատող, ստանում է նվազագույն աշխատավարձ: Նրանցից շուրջ 57.000-ը զբաղված է՝ պետական, իսկ 130.000-ը` մասնավոր հատվածում։ Նվազագույւն աշխատավարձն այժմ սահմանված է 55 հազար դրամ, իսկ հունվարից կդառնա 68 հազար դրամ: 13 հազար դրամ հավելալ եկամուտը դեռ չստացած քաղաքացիները ևս նախատոնական եռուզեռի մեջ են: Թե ինչ տոնական սեղան կարող են պատրաստել նրանք 55 հազարով, փորձենք պատկերացնել: Տավարի մսի մեկ կլիգրամն արժի 2500-3900 դրամ, խոզի միսը `2600-3500, տեղական թռչնի միսը` 1250- 1500, ներկրված թռչնի միսը` 750-1300 դրամ: Ընդեղենից ընկույզի գինը` 4500-8000 դրամ, պնդուկը` 4000-5700, նուշը` 6000-7500 դրամ: Մրգերիցխմձորն արժի 300-700 դրամ, տանձ` 500-1500, նուռ` 650-1200, մանդարին` 300-600, նարինջ` 550-700, բանան` 600-700 դրամ: Երշիկ/ ապխտած/` ըստ ճաշակի սկսած 1950 դրամից, բաստուրմա` 1 կգն սկսած 5000 դրամից, ձիթապտուղ` սկսած 1700 դրամից: Շոկոլադ `ըստ ճաշակի և հնարավորության 1 կգ-ի գինը միջինը 2000-7000 դրամ է, պանիր `սկսած 1700 դրամից:
Օղին` 0,5 լիտրը սկսած 1300 դրամից, գինին` 1 լիտրը սկսած 1500 դրամից: Հաց` 1 կգ-ն ` սկսած 490 դրամից: Կանաչի / խառը/ մեկ կապը սկսած 230 դրամից:
Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը կոչ են անում Նոր տարին անցկացնել Հանարապետության հրապարակում, սակայն հայկական ընտանիքի տոնական սեղանին նշված մթերքները պարտադիր նվազագույնի մեջ են մտնում: Եթե փորձենք պատկերացնել, թե ինչ տոնական սեղան կունենա նվազագոււյն աշխատավարձ ստացող քաղաքացին, որը ստիպված է նաև իր նվազագույն ռոճիկի մի մասն էլ կողմ դնել, որ դեռ կարողանա հունվարի մնացած օրերին ապրել, ապա կստացվի, որ սեղանը կիսադատարկ է լինելու:
Ընդհանրապես Հայաստանում գրանցված աշխատողների թիվը պարբերաբար հրապարակելը վարչապետ Նիկոլ Փաշինյանի սիրելի զբաղմունքներից է: Թեմային վերջին անգամ Փաշինյանն իր ֆբ էջում անդադարձել է դեկտեմբերի 9-ին, գրելով, որ 2018-ի մայիսից ի վեր պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը Հայաստանում ավելացել է 64 հազար 899 հազարով:
«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը՝ կազմելով 606 հազար 40», - ասված է վարչապետի գրառման մեջ:
Առաջարկենք վարչապետին, այսուհետ աշխատատողերի թիվը հրապարակելուց բացի, հրապարակել նաև աշխատավարձերի չափերը:
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանին այդքան մեծ ոգևորություն պարգևած աշխատատեղերի համար սահմանված է նվազագույն կամ դրան շատ մոտ աշխատավարձ: Համեմատության համար նշենք, որ անգամ հունվարի բարձրացումից հետո նախարարների աշխատավարձը ավելի քան 22 անգամ բարձր է նվազագույն աշխատավարձից։
Ահա այսպիսի հետհեղափոխական սոցիալական արդարություն:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2376 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am