Երևանի ավագանու արտահերթ ընտրություննե՞ր. Հայկ Մարությանի կարգին նվերը Նիկոլ Փաշինյանին

«Հրապարակ» թերթի տեղեկություններով` ավագանու ընդդիմադիր անդամները տևական ժամանակ է՝ փորձում են հասկանալ` քաղաքապետ ընտրվելու պահին Հայկ Մարությանը եղել է երկքաղաքացի՞, թե՞ հասցրել է հրաժարվել Չեխիայի քաղաքացիությունից։

«Բանն այն է, որ ըստ Չեխիայի օրենսդրության` մինչեւ 2011 թ. երկրում անշարժ գույք կարող էին ձեռք բերել միայն Չեխիայի քաղաքացի համարվող անձինք։ «Հայկի անունով այս պահին Չեխիայում բավականին գույք կա, ինչը նշանակում է, որ նա հանդիսացել է Չեխիայի քաղաքացի»,- ասաց ավագանու ընդդիմադիր անդամը: Իսկ ինչո՞ւ հարցում չեք ուղարկում։ «Չեխիան այդ մասին տեղեկություն չի տրամադրում. մենք դեռ չենք կարողացել ճշտել նաեւ Հայկ Մարությանի տիկնոջ` Իվայի «դեւիչյե» ազգանունը, բայց տեղեկություն ունենք նաեւ, որ նրա հայրը Չեխիայում բավականին հարգված սորոսական է»,- իր աղբյուրի վրա հղում կատարելով` գրել է թերթը` միաժամանակ տեղեկացնելով, որ քաղաքապետի մամուլի խոսնակը որպես պարզաբանում ընդամենը ասել է, թե քաղաքացիության հասցեատերը ԿԸՀ-ն է: Իսկ տիկնոջ ազգանվան հետ կապված հարցը ևս խոսնակը անպատասխան է թողել` նշելով, թե ինքը բամբասանքներ չի մեկնաբանում: 

Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 42-րդ հոդվածը սահմանում է քաղաքապետին ներկայացվող պահանջները, համաձայն որի` քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն: Հայկ Մարությանը նախ ընտրվել է ավագանու անդամ, ապա ավագանու անդամների մեծամասնության քվեարկությամբ` Երևանի քաղաքապետ: Երևանի ավագանու անդամի նկատմամբ բացառապես ՀՀ քաղաքացի լինելու և այլ երկրի քաղաքացիություն չունենալու պահանջ, ըստ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի, չի դրվում: Հետևաբար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր չէր Հայկ Մարությանից պահանջել բացառապես ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքները հավաստող փաստաթղթեր: Մինչդեռ մեծամասնություն ստացած քաղաքական ուժի ավագանու անդամները Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելիս պարտավոր էին հաշվի առնել օրենքի պահանջը: «Ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես քաղաքապետի թեկնածու, իսկ եթե վերջինս հրաժարվում է կամ չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու և համապատասխանում է քաղաքապետին առաջադրվող պահանջներին»,- նշվում է Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 44-րդ հոցվածում, որը սահմանում է քաղաքապետի ընտրության կարգը: Այսինքն` ավագանին պարտավոր էր Մարությանից պահանջել բավարար հիմքեր` նրա` այլ երկրի քաղաքացի չլինելու վերաբերյալ: Հետևաբար, եթե պարզվի, որ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետ ընտրվելու ժամանակ իսկապես ունեցել է այլ երկրի քաղաքացիություն, ապա կստացվի, որ նախ Երևանի քաղաքապետի ընտրությունը անօրինական է եղել, և երկրորդ` դրա պատասխանտվությունը կրելու է ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը, որն առաջադրել և ընտրել է Մարությանին:
Այս դեպքում քաղաքային իշխանությունը սպառնում է իրավական և քաղաքական ճգնաժամ, որի ելքը թերևս կարող է լինել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունը:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 7105 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am