Կա սուտ, կա մեծ սուտ և կա հեղափոխական սուտ

Նիկոլ Փաշինյանի «կրակած» թվերը երբեմն զարմացնում են անգամ իր կնոջը։

Նրա համար սուտն ու կեղծիքը կառավարման գործիք են դարձել։ Նիկոլը տալիս է սուտ խոստումներ, իսկ հետո կեղծ թվերով փորձում համոզել հպարտ քաղաքացիներին, որ ամեն ինչ շատ լավ է։

Սուտը ներկայացնելու համար նա օգտագործում է նաև միջազգային հարթակները։ Այսպես, ԵԽԽՎ–ում ունեցած ելույթի ժամանակ նա հայտարարեց, որ հեղափոխությունից հետո ստվերից դուրս է բերվել և ստեղծվել ավելի քան 50 հազար նոր աշխատատեղ։ Փաշինյանի ներկայացրած այդ թիվը չէր համապատասխանում իրականությանը, քանզի «1000 դրամների» հիմնադրամում այդ թվերը չէին արտացոլվել։ Դա նշանակում է, որ կա՛մ վարչապետը ստել է, կա՛մ կա համակարգային կոռուպցիա, որը հայտարարվել էր հաղթահարված։ Ուշագրավն այն է, որ աշխատատեղերի մասով կեղծ տեղեկատվությունը հերքվեց պաշտոնական վիճակագրությամբ, բայց Փաշինյանի շարունակում էր «նոր ի հայտ եկած աշխատատեղերի» կեղծ թվերով կերակրել իրեն հավատացողներին։

Ինչ վերաբերում է հեղափոխական խոստումերին ու իրականությանը, ապա այս առումով նույն պատկերն է։

Վարչապետ դառնալիս Նիկոլ Փաշինյանը խոստանում էր թռիչքաձև տնտեսական աճ։ Բայց 2018–ը մենք փակեցինք մինչհեղափոխականից ցածր տնտեսական ակտիվության ցուցանիշով։ Եթե 2017–ին նախորդ տարվա համեմատ աճի տեմպը 7,7 տոկոս էր, ապա 2018–ին գրանցվեց 5,8–տոկոսանոց աճ, իսկ 2019–ի առաջին 10 ամիսների ցուցանիշը 7,1 տոկոս է։ Իսկ դա նշանակում է, որ տարին կրկին կփակենք ոչ թռիչքաձև աճով։

Հաջորդ տարվա համար պլանավորվել է 4,9 տոկոս աճ։ Փաստորեն, հեղափոխական իշխանությունը որդեգրել է պահպանողական տնտեսական քաղաքականություն։

Փաշինյանը խոստանում էր նաև զբոսաշրջիկների կտրուկ աճ՝ հիմնավորելով իր լավատեսությունը հեղափոխական երկիր դառնալու բրենդով։

«Մարդիկ կգան տեսնելու, թե այս ինչ երկիր է, որ այսպիսի թավշյա հեղափոխություն է արել»,– հայտարարում էր նա։ Թվերը, սակայն, հակառակն են ցույց տալիս։

Մինչհեղափոխական մերժված Հայաստանի վերջին վարչապետ Կարեն Կարապետյանը 2017–ին արձանագրել էր զբոսաշրջիկների 18,7 տոկոս աճ։ 2018–ի ավարտին ստացանք աճի տեմպի նվազեցում․ այն կազմեց 10,5 տոկոս։ 2019–ին մեր երկիր է այցելել 1 մլն 459 հազար զբոսաշրջիկ, ինչը մյուս տարիների համեմատ կրկին աճի տեմպի նվազեցում է։ Այս անգամ արդեն 2018–ի համեմատ։

Սեփական իշխանությունն ամրապնդելու համար Նիկոլ Փաշինյանը գնաց արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Հիմնավորումն այն էր, որ քանի դեռ ինքը խորհրդարանը չի վերցրել, ներքին ու արտաքին ծագման ներդրումներ չեն լինի։ Հատկապես թմբկահարվում էր արտաքին ներդրումների թեման։ Թվերն այս դեպքում էլ բացահայտում են սուտը։

Եթե հեղափոխական 2018–ի 1–ին եռմսյակում օտարերկյա ներդրումների ծավալը կազմում էր 92,4 միլիոն դոլար, ապա երկրորդ եռամսյակում, այսինքն՝ երբ նիկոլենք սկսել էին քայլերթը, ներդրումները դարձան 8,9 միլիոն դոլար, այսինքն՝ պակասեցին ավելի քան 10 անգամ։ Հետո թվերը մի փոքր աճեցին, բայց խոստացված ներդրումային բումը չեղավ։

2019–ի առաջին 9 ամսիների ընթացքում օտարերկյա ծագում ունեցող ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են շուրջ 68 մլն դոլար, որը էականորեն ցածր է հեղափոխական տարվա առաջին եռամսյակի թվերից։

Փաշինյանական ամենամեծ ստերից էր նաև գազի գնի թեման։ Ընդդիմադիր եղած ժամանակ նա խոսում էր թալանից ու հայտարարում, որ բնակչության վրա թանկ գնով են գազը վաճառում և եթե ինքը լինի իշխանության, ապա այն կեժանանա։ Բայց հետո որպես հաջողություն էր ներկայացնում այն, որ գինը չի բարձրանա։ Պարզվեց դա էլ է սուտ։ Գազի գինը 10 տոկոսով բարձրացավ ու մինչև հիմա հայտնի չէ, թե ով և ինչպես է կոմպենսացելու այդ թանկացումը ու ինչ է լինելու հետագայում։

Ընդհանուր առմամբ «տնտեսական հեղափոխությունը» ստի ու կեղծիքի միքսն է՝ տպված ՀԴՄ–ներով հպարտանալը։ Ինչպես նաև այն վտանգավոր քայլերը, որոնք վերաբերում են կադրային քաղաքականությանն ու նեոբոլշևիկյան նախաձեռնություններին, ինչպիսիք են բանկային գաղտնիքին, առանց դատական վիճռների գույքի բռնագանձմանը, գույքահարկի ավելացմանը վերաբերող և այլ նախաձեռնությունները։

Այս ամենի ֆոնին նույնիսկ ծիծաղելի չէ «Փախուստ կառավարական առանձնատնից» շոուն։ Դա տպավորություն կարող է թողնել միայն ավարտված պողոսների վրա։

Կորյուն Մանուկյան

դիտվել է 1629 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am