Ազգային ժողովում հազարավոր դոլարների հասնող պարգևավճարներ են սահմանել

Հրապարակ օրաթերթը գրում է. 

Մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ 2019թ. միայն առաջին 10 ամիսներին Ազգային ժողովը 14 անգամ պարգեւատրել է պատգամավորներին եւ ԱԺ աշխատակիցներին. պարգեւավճարների ընդհանուր գումարը կազմել է մոտ 2 մլն դոլար: Ինչպես ասում են՝ սա դեռ ամենը չէ։ ԱԺ-ն դեկտեմբերի առաջին կեսին 3 անգամ պարգեւատրել է ինչպես պատգամավորներին, այնպես էլ՝ ողջ աշխատակազմին։ Երկու անգամ՝ դեկտեմբերի 12-ի եւ դեկտեմբերի 16-ի կարգադրություններով՝ ամսական պաշտոնային դրույքի 100 տոկոսի, մեկ անգամ՝ դեկտեմբերի 16-ին՝ 20 տոկոսի չափով։ Պարգեւատրումների մասին կարգադրություններից մեկի համաձայն՝ այն տրվում է «Ամանորի եւ Ծննդյան տոների կապակցությամբ», մյուս երկուսում առհասարակ չի բացատրվում, թե ինչի համար է տրվում։ Մինչդեռ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի համաձայն, պետական պաշտոն զբաղեցնող անձին պարգեւատրում` միանվագ վճար, տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման եւ (կամ) հատուկ առաջադրանքների եւ (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար։

Ստորագրված եւ ոչ մի կարգադրությամբ չի հիշատակվում, թե ինչ հիմքով են այս պարգեւատրումները տրվում, կարող է առիթը լինել Ամանորը, բայց պաշտոնական փաստաթղթում՝ կարգադրության մեջ, պետք է հղում կատարվի նաեւ իրավական հիմքին, ինչը սովորաբար արվում էր նախկինում, երբ ընդունված էր միայն, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձ տալ։ Նոր Հայաստանում կարծես թե իրավիճակ է փոխվել, եւ 13-րդ աշխատավարձով չեն սահմանափակվում, 14-րդն էլ են ստանում ու մի 20 տոկոս էլ ավելի։


«Աղքատությունը գլուխներում հաղթահարելու» շարքային քաղաքացիներին ուղղված կոչին հակառակ, հայրենի իշխանությունները սկսել են սեփական գրպաններում հաղթահարել աղքատությունը։

Թե որքան է օրենսդիր մարմինը մեր՝ հարկատուներիցս ձեւավորված բյուջեից հատկացրել իր նախատոնական 3-անգամյա պարգեւատրումների, ասել է թե՝ իրենց համար տոնը տոն դարձնելու նպատակով, ԱԺ-ից տեղեկացրին, որ այս պահին չունեն վերջնական հաշվարկ։ Մասնավորապես, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը հայտնեց, որ եկող շաբաթվա ընթացքում այդ մասին ամփոփ տեղեկատվություն կտրամադրի։

Նշենք, որ խոսքը մոտավորապես 700 անձանց պարգեւատրման մասին է։ Միայն ԱԺ ղեկավարության եւ պատգամավորների ստացած թվերի հաշվարկն արդեն իսկ խոսուն է։ Ազգային ժողովի նախագահը, դիցուք, ստանում է 1 միլիոն 190 հազար 520 դրամ, ուստի երկու անգամ 100 տոկոսանոց եւ մեկ անգամ 20 տոկոսի չափով պարգեւավճարը կազմում է մոտ 2 միլիոն 7 հարյուր հազար դրամ։ Իսկական ամանորյա նվեր։ ԱԺ երեք փոխնախագահներից յուրաքանչյուրն էլ, աշխատավարձից բացի, կստանա եւս 2 միլիոն դրամ, ԱԺ մշտական հանձնաժողովների 11 նախագահներն ամսական ստանում են 793 հազար 680 դրամ, ինչը նշանակում է, որ կստանան մոտ 1 միլիոն 745 հազարական դրամ պարգեւավճար։ Մշտական հանձնաժողովի նախագահների տեղակալները՝ մոտ 1.5-ական միլիոն , շարքային պատգամավորներից յուրաքանչյուրն էլ՝ մոտ 1 միլիոն 400 հազարական դրամ։

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը եւ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդականը ստանում են 661 հազար 400 դրամ: Ազգային ժողովի նախագահի օգնականը եւ աշխատակազմի ղեկավարի տեղակալը՝ 529 հազար 120 դրամ: Խոսնակի խորհրդականի աշխատավարձը կազմում է 628 հազար 330 դրամ, աշխատակազմի ղեկավարի տեղակալինը՝ 562 հազար 190, ԱԺ նախագահի ռեֆերենտինը՝ 396 հազար 840, նախագահի տեղակալի խորհրդականի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի խորհրդականինը՝ 363 հազար 770 դրամ:
ԱԺ պատգամավորի վճարովի հիմունքներով օգնականը ստանում է 198 հազար 420 դրամ աշխատավարձ: Սրան գումարած՝ տասնյակ պետծառայողներ, վարչական մասի աշխատողներ, փորձագետներ ստացել են իրենց աշխատավարձերի 220 տոկոսի չափով պարգեւավճարներ։ Մեր հաշվարկների արդյունքում պարզեցինք, որ միայն ԱԺ պատգամավորների եւ ԱԺ նախագահի, փոխնախագահների պարգեւավճարները հասնում են մոտավորապես 200 միլիոն դրամի կամ 400 հազար դոլարի։

Երեկ անհնար էր հեռախոսով կապվել իշխանական ազգընտիրների հետ, պատասխանեց միայն Նիկոլ Փաշինյանի ընկեր Վահե Ղալումյանը եւ հարցը լսելուն պես անջատեց հեռախոսն ու դարձավ անհասանելի։ Նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը գնահատեց փաստը․ «Սա ոչ այլ ինչ է, քան դասական անաշխատ եկամուտ: Այս ԱԺ-ն իր ուռճացրած գործուղումներով, աստղաբաշխական պարգեւավճարներով եւ խայտառակ գորգալվացությամբ, բառի բոլոր իմաստներով, թանկ է նստել ժողովրդի վրա՝ ապացուցելով մի դասական քաղաքական ճշմարտություն. էժան գործիչների համար պետք է թանկ վճարել»։ Շեշտելով, որ տեղի ունեցածն օրենքի խախտում է, նա հղում արեց «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի երրորդ հոդվածին․ «Այն հստակ սահմանում է, որ պարգեւավճարը միանվագ վճար է, որը տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման եւ (կամ) հատուկ առաջադրանքների եւ (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար։ Ես չեմ, դուք եք, ասեք՝ մեր ԱԺ պատգամավորներին ո՞ր դրույթի համաձայն են պարգեւատրում»։

դիտվել է 332 անգամ
Լրահոս
Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին ԻՀՊԿ. Իրանը չորս հրթիռով խոցել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը Արտակարգ դեպք Արարատի մարզում Իրանում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը Իրանի դեմ գործողության ժամանակ ոչնչացվել է Իրանի 48 առաջնորդ. Թրամփ Թրամփը պնդում է, թե Իրանի ղեկավարները սկսել են բանակցել После угроз Трампа она сама была готова продать порты консорциуму BlackRock... По Ирану был нанесён обезглавливающий удар Հրատապ․ Իսրայելը մտադիր է առաջիկա օրերին ուժեղացնել Իրանի վրա հարվածները․ Նեթանյահու Այս կիրակի եկեղեցիներ «չպղծվեցին»․ Փաշինյանի շրջիկ խումբը քարոզարշավով է զբաղված Սաուդյան Արաբիան միանում է Իրանի դեմ պատերազմին. Արթուր Խաչիկյան Այստեղ ես եմ որոշում՝ թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ Գոնե ինչ-որ մեկը գիտակցու՞մ է․ եթե հիմա TRIPP-ը կառուցված լիներ, իրանական հրթիռները այժմ Սյունիքին էլ էին հարվածելու Իրանի հարևան բոլոր երկրները՝ բացի Հայսատանից, ներգրավված են դիվանագիտական և քաղաքական խորհրդակցությունների գործընթացում Պաշտոնյաները համակարգված կերպով օգտագործում են դատական համակարգը՝ լրատվամիջոցների վրա ֆինանսական ճնշում գործադրելու համար Հորդորում են Հայաստանի տարածքով լքել Իրանը Հոգեբանը վերլուծում է Աննա Հակոբյանի հեռանալն ու նրա պահվածքը Շտապ․ Իրանը հրթիռներ է արձակել Կիպրոսի ուղղությամբ Հրատապ․ սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Իրանի նախագահը սպառնում է և խոստանում՝ հիասթափեցնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am