Եթե իրենց պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում իշխանություններն այսպիսի ճոխ ծախսեր են անում պետբյուջեի հաշվին, ապա ինչեր կանեն, եթե կառավարեն ևս մի քանի տարի

Փաստը գրում է. «Վարչապետ Փաշինյանի վերջին ուղիղ եթերից տպավորություն առաջացավ, թե այն ամբողջովին նվիրված էր իր դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար Nissan X Trail մակնիշի ամենագնացի գնման թեմային:

Վարչապետը երկար-բարակ պատմում էր, որ այդ մեքենան ոչ թե իրենց անձնականն է, այլ ՊՊԾ-ին է պատկանում և այդ մեքենայի գնման գործընթացից իրենք տեղյակ չեն:

Եվ, ըստ էության, մեքենայի գնումը վերջինս պայմանավորեց նրանով, որ պետական պահպանության ենթակա անձանց թիվը (նկատի ուներ նախկին նախագահներին) ավելացել է, դրա համար էլ նոր մեքենա գնելու անհրաժեշտություն է ի հայտ եկել:

Քիչ չէ, որ այդ թեման վարչապետը շոշափեց իր ուղիղ եթերում մի բան էլ իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ տեղեկացնելով, թե նշված ավտոմեքենան գնվել է 2018 թվականի ապրիլի 6-ին, երբ ինքը իշխանություն չուներ:

Հարցի տեղիք է տալիս, թե ինչո՞ւ պետք է մեքենան գնվեր հենց 2018 թվականի ապրիլի 6-ին, երբ Փաշինյանը դեռևս վարչապետի պաշտոնը չէր ստանձնել և պետական պահպանության ենթակա անձանց շրջանակը չէր ավելացել:

Ապա լրատվամիջոցների հրապարակումներից պարզ դարձավ, որ մեքենայի գնումն իրականացվել է ոչ թե 2018 թվականի ապրիլին, ինչպես ասում է վարչապետը, այլ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, և այն արժեցել է մոտ 30 հազար դոլար։

Ինչևէ, դրական է, որ վարչապետը պարզաբանումներ է տալիս հանրությանը հուզող և հետաքրքրող թեմաների շուրջ, բայց խնդիրն այն է, որ վարչապետն անդրադառնում է միայն իր նախընտրած թեմաներին:

Մարիամ Փաշինյանի ավտոմեքենայի թեմայի տակից Փաշինյանը շատ հեշտ կարող էր դուրս գալ և հանրությանը համոզել, որ պետբյուջեի միջոցներն իրենց կառավարությունը օգտագործում է ըստ անհրաժեշտության:

Ավելին, ինչ-որ չափով հաջողվեց հասարակության որոշ շերտերի համոզել, թե ինչքան դժվար կյանքով են իրենք ապրում ճոխ վերանորոգված պետական առանձնատանը, ապասարկող ճոխ մեքենաներով, թիկնապահներով շրջելով:

Ի դեպ, սպասվում էր, որ դա շարունակություն կունենա: Եվ ունեցավ՝ հանձին «փախուստ ՊՊԾ-ից» գործողությամբ, դրա նկարահանումները սոցցանցերում տարածելով, որտեղ, ի դեպ, մեքենան վարող վարչապետն առանց ամրագոտի էր...

Բայց այս ամենը՝ մի կողմ. իրականում իշխանությունների ծախսերի և շռայլությունների հետ կապված առավել խոշոր թեմաների վարչապետը չի անդրադառնում, որոնց համեմատ Մարիամ Փաշինյանի ավտոմեքենայի թեման իսկապես մանրուք է:

Եվ այսպես, հանրությունը ցանկանում է տեղեկանալ, թե Փաշինյանը ինչո՞ւ ուղիղ եթերների ժամանակ չի պատասխանում այն հարցին, թե ինչո՞ւ էր անհրաժեշտ 2 «Mercedes-Benz» S դասի ամբողջությամբ զրահապատ մեքենաների գնումը, որոնցից յուրաքանչյուրի գինը, ըստ մամուլի որոշ հրապարակումների, 550.000 դոլար է:

Ինչո՞վ գործող մեքենաները չէին բավարարում վարչապետին, որ բազմապիսի սոցիալտնտեսական խնդիրներ ունեցող մեր երկրի բյուջեն պետք է ծանրաբեռնվի անհրաժեշտությունից չբխող ծախսերով:

Քանի որ Փաշինյանը հայտարարում է, թե ինքը թափանցիկ է աշխատում հանրության հետ, ապա ինչո՞ւ անձամբ պարզաբանում չի ներկայացնում նաև 55 մլն դոլար գումարով ինքնաթիռ գնելու թեմայի շուրջ: Ինչպե՞ս է ստացվում, որ գործող ինքնաթիռը երկրի նախկին ղեկավարների պահանջները բավարարել է, իսկ Փաշինյանինը՝ ոչ:

Հայաստանի նման երկրի համար 55 միլիոն դոլարը ահռելի գումար է, և դրանով կարելի էր հազար ու մի խնդիր լուծել:

Պարզաբանում պահանջող հաջորդ հարցը վերաբերում է աշխատավարձերի թեմային: Ինչպե՞ս է ստացվում, որ նախարարների, փոխնախարարների, մարզպետների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը հանրությունից գաղտնի գրեթե կրկնակի բարձրացվում է, այն դեպքում, երբ այդ պաշտոնյաները քիչ աշխատավարձ չէին ստանում:

Կամ եթե բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կրկնակի բարձրացնում էր, ապա ինչո՞ւ կրկնակի չի բարձրացնում հասարակ աշխատողների աշխատավարձերը, որոնք իշխանավորների համեմատությամբ ստիպված են բավարարվել գրոշներով:

Սա խտրական մոտեցում է հազարավոր աշխատակիցների նկատմամբ: Հանրության համար անհասկանալի է նաև այն, որ 2019 թ. միայն առաջին 10 ամիսների ընթացքում ԱԺ պատգամավորները 14 անգամ պարգևատրվել են և պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է մոտ 2 մլն դոլար:

Ինչո՞վ են պակաս այն քաղաքացիները, որոնք 2018 թվականի գարնանը Փաշինյանի կողքով չեն քայլել և պատահաբար չեն հայտնվել պատգամավորի պաշտոնին:

Եվ եթե իրենց պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում իշխանությունները այսպիսի ճոխ ծախսեր են անում պետբյուջեի հաշվին, ապա արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ վատնումներ կկատարեն, երբ մի քանի տարի ևս պաշտոնավարեն:

Ուստի հասարակությունը պետք է պահանջի, որ իշխանությունները կոպեկ առ կոպեկ հաշվետվություն ներկայացնեն հանրությանը և հարկ եղած դեպքում հիմնավորեն, թե ինչով են պայմանավորված իրենց շռայլ ծախսերը:

Թեպետ դժվար է ինչ-որ բան պահանջել այն դեպքում, երբ երկրի վարչապետն ասում է, թե ուղղաթիռը ոչ թե ճոխություն է, այլ փոխադրամիջոց, ինչպես, ասենք, «Մերսեդեսը»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 682 անգամ
Լրահոս
Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների Վլադիմիր Գասպարյանի որդու քրգործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել է «Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք» ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրների մասին Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video) Բագրատ Սրբազանին մենք ուրացանք․ էս ինչ արեցիք․ Խաչիկ Մանուկյան (video) Վարդան Ղուկասյանից ստացած հարվածը Նիկոլը չի մարսում․ ի՞նչ է նա անելու առաջիկայում․ Հայկ Նահապետյան (video) #ՀԻՄԱ․ «Դիջեյ» Ավինյանի խայտառակ ձախողումների մասին՝ փաստերով․․․ (video) Բա ու՞ր են ՔՊ-ից ձայնագրությունները․ համատարած գաղտնալսումներ են․ Արամ Վարդևանյան (video) Այս պահին 3 քաղաքական ուժ է փաստաթղթերը ներկայացրել ԿԸՀ. Սեդա Ղուկասյան (video) «Հենց հիմա Նիկոլին մահացու վտանգ է սպառնում». Երվանդ Բոզոյան (video) Ձեզ բո՛մժ ենք սարքելու․․․ «թուրքի քամ*կ եք ուզում պաչել, շարվե՛ք Նիկոլի մոտ»․ Արշակ Կարապետյան (video) «Եվրոպո*նիկները սարսափելի ծրագրով գալիս են Հայաստան»․ Արշակ Զաքարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am