Ապազգայինների որջ է ձեւավորվում

Որ այս իշխանությունը ապազգայինների որջ է հիշեցնում, դրանում միջին վիճակագրական ՀՀ սթափ քաղաքացին տեսնում ու համոզվում է ամեն օր: Էլ Հուզանք ու զանգ, էլ սեռափոխության պրոպագանդա, էլ հանուն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման պրոպագանդա, ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթի կազմակերպում, ԼԳԲՏ համայնքի մոլի պաշտպանություն: Բայց չգիտես ինչու իշխանությունը երկվությամբ է տառապում, անում է մի բան, բայց խոսում ճիշտ հակառակի մասին: Թե ինչու, բացատրելու կարիք էլ չկա, նրանք եկել են հատուկ ծրագրով, բայց ծրագիրն այդ ուզում են իրականացնել դըմփ-դըմփ-հու-երի ներքո՝ առանց բացահայտելու իրական նպատակները:

Եւ, ահա, ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը, ում շաբաթներ առաջ բզկտում էին իր ապազագային որոշումների համար, այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե իրենց իշխանությունն ամենաազգայինն է. որ երբևէ եղել է ՀՀ-ում և կրթական բարեփոխումներում էլ իբր ազգային բաղադրիչին շատ մեծ նշանակություն է դարձվում։ Ինչպես կասեր մեր օրերի դասականը՝ իյա, իրո՞ք, սա այն դեպքը չէ պարոն նախարար, որ շաքար ասելիս բերանը քաղցրանում է: Ձեր որոշումները ճիշտ հակառակի մասին են փաստում: Եւ ավելին, այս հայտարարությունը մեր սիրասուն նախարարն անում է «Կրթության ոլորտի բարեփոխումներն առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով լսումների ժամանակ, որին մասնակից անձանց գերակշիռ մասը ապազգային հիմնադրամի՝ Սորոսի հետեւորդներն են, ովքեր նույն քննարկման ժամանակ փայլեցին իրենց «առաջադեմ» տեսակետներով, առաջարկելով ազգային արժեքներ պրոպագանդող դասագիրքը նետել աղբաման: Խոսքը մասնավորապես պատգամավոր Սոնա Ղազարյանի մասին է,
«Վերջերս բախտ վիճակվեց բացել այբբենարանը, որը հեղինակել է Սարգսյան Վաչագանը։ Ես պարզապես ապշած եմ այդ այբբենարանի լուսանկարներից, որտեղ կինը մշտապես ներկայացված է՝ որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ։ Կներե՛ք, բայց ես կարծում եմ, որ այդ այբբենարանի տեղն աղբամանում է»,- ասաց Ղազարյանը։Պատգամավորը փոխանցեց զարմանքը, նա ապշած է՝
2013 թվականի հարցումների արդյունքում պարզվել է, որ Շիրակի մարզում ուսուցչուհին աղջիկներին հորդորում է համեստ լինել, իսկ տղաներին ասում է՝ մի՛ լացեք, տղամարդ եք։ «Այստեղ մենք գործ ունենք մի ուսուցչական կազմի հետ, որը կարծրատիպային մոտեցում ունի, որն էլ իր հերթին՝ խոչընդոտ է հանդիսանում իրապես հավասար հասարակություն կրթելու հարցում»,- ասաց պատգամավորը։ Այո, եկել է այն իշխանության ժամանակը, որտեղ հայ կինն այլեւս հեզ ու խոնարհ չպետք է լiնի, իսկ տղամարդն էլ՝ առնական, նրանք ընդունում են երրորդ սեռի, ասել է թե այլասերման գոյությունը ու եթե ճար ունենան կհրաժարվեն անգամ սեփական ծնողներից:

Ապազգային այս խունտան մեր ժամանակներում իրեն զգում է ձուկը ջրում եւ այդ քննարկման ժամանակ էլ ի դեմս գլխավոր սորոսական Լարիսա Մինասյանի սկանդալ են սարքել, երբ համացանցում է հայտնվել քննարկման դահլիճից իրենց լուսանկարները: Ոմանք բացահայտ ռազբիրիատ են սկսել ներկաների հետ՝ փորձելով պարզել արտահոսքի հեղինակին, բանը հասել է նրան, որ անվտանգության աշխատակիցները դուրս են հրավիրել «ռազբիրիատչիկ» խմբին, փաստն այն է, եթե մարդիկ չզգային իրենց տանտիրոջ կարգավիճակում, դժվար այս կարգի ինքնավստահություն դրսեւորեին:

Վերադառնալով կրթական թեմային, քննարկմանը նախարարը մի զավեշտալի հայտարարություն է արել, թե ինչպես երբեւէ, Հայաստանում կրթական ոլորտը ապակուսակցականացվել է: Մամուլում առնվազն տասնյակ հրապարակումներ կան այն մասին, որ մարզպետները արշավ են սկսել իրենց դպրոցների տնօրենների դեմ նրանց պաշտոնանկ անելու եւ յուրայինների նշանակելու նպատակով: Ավշարի դպրոցի սկանդալը վառ օրինակ: Բայց ինչպես ասում են՝ ում ինչ ենք ասում, այս իշխանությունը բացահայտ մանիպուլացիայով է զբաղված եւ դա վարակիչ հիվանդություն է դարձել բոլոր ոլորտների պատասխանատուների համար:

Անի Սահակյան

դիտվել է 2238 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am