Բյուջեն թալանելը պոզով-պոչով է լինո՞ւմ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը ձեռնոց է նետել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջը, Աննա Հակոբյանն անդրդվելի է ինչպես որեւէ նախկին ղեկավարի կին: Նա կրակն է ընկել իր ակտիվության ձեռքը եւ հենց այդ ակտիվության պատճառով է, որ ԶԼՄ-ներում օրը մի սկանդալ է պայթում տիկնոջ ու իր ընտանիքի վերաբերյալ: Չէին հասցրել մարսել ու արդարանալ Մարիամ Փաշինյանի համար բյուջեի միջոցներով գնված ամենագնացի պատմությունը, երբ համացանցումը նոր քննարկում մոլեգնեց:

Երեկ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսուքյան էջում գրառում էր արել՝ անդրադառնալով ավտեմեքենայի մասին մամուլի հրապարակումներից մեկին:
Գրառման տակ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Աննա Հակոբյանին «մեղադրել էր» անկեղծ չլինելու մեջ՝ նշելով, որ վարչապետի տիկնոջ վարսահարդարումը և դիմահարդարումը մեկ տարվա կտրվածքով ՀՀ հարկատուների վրա նստել է մոտ 39 000 դոլար։

Ի պատասխան Աննա Հակոբյանը գրել է.«Անկեղծ եմ, ուզո՞ւմ եք հրաժարվեմ վարսահարդարումից և դիմահարդարումից, և ամեն տեղ ներկայանամ իմ բնական տեսքով, ես դա կանեմ առանց որևէ բարդույթի, բայց արդյո՞ք դուք և բոլորը հավանության կարժանացնեք դա: Պարտավոր ենք հաշվետու լինել, և հաշվետու ենք, դիմահարդարման և վարսահարդարման համար էլ, կներեք, անձնական գումարներ չունենք, որովհետև պետական բյուջեն տակից չենք թալանում և հարստություն դիզում»:

Նախ անհասկանալի է, թե ինչու է տիկին Հակոբյանը սպառնում իր բնական տեսքով, այո, մենք ձեզ տեսել ենք այդպիսին եւ ոչ մի սարսափելի բան չկա, որ հարց ծագի մեր հավանություն տալուն կամ չտալուն: Այո, ուզում ենք տիկին Աննա, հրաժարվեք այդ քաղքենի կյանքից, որը վարում եք մեր՝ հարկատուներիս հաշվին: Իսկ եթե այդ կյանքը ձեզ շատ է դուր եկել, ապա ծախսերը հոգացեք ինքներդ:

Արդարացումը, թե բյուջեն տակից չեք թալանում եւ հարստություն դիզում, դրա համար էլ բոլոր ձեր ծախսերը բյուջեից եք անում ու թափանցիկ հայտարարում այդ մասին, առնվազն ծիծաղելի է: Բյուջեն թալանելը պոզով-պոչով է լինո՞ւմ:

Եթե միայn ձեր արտաքին խնամքի համար տարեկան 40 հազար դոլար է ծախսվում, ապա կարելի է պատկերացում կազմել ձեր բոլոր ծախսերի մասին: Եւ վերջապես, որն ձեր ակտիվության ՕԳԳ-ն, ընդհանրապես ով է ձեզ պարտադրում տարին տասներկու ամիս շրջագայել ձեր ամուսնու հետ, որ մի հատ էլ մտածեք ձեր թանկարժեք տեսքի համար: Մենք, ի վերջո, տեսել ենք նախկին ղեկավարների տիկնանց, որոնք իրենց ամուսինների հետ հազվադեպ այցերի ժամանակ ոչ դիմահարդար էին տանում, ոչ վարսահարդար, նախապես գնում էին վարսավիրանոց ու հարցն այդքանով ավարտվում էր:

Անի Սահակյան

դիտվել է 7622 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am