Զղջում եմ մեքսիկացի թմրաբարոնի հետ հանդիպման համար. Շոն Պեն
Ամերիկացի դերասան Շոն Պենը CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ «շատ է զղջում» մեքսիկացի թմրաբարոն Հոակին Գուսմանի (Թզուկ) հետ հանդիպման համար։ «Ցավում եմ, որ այդ հոդվածի բոլոր քննարկումներն անտեսում են դրա բուն նպատակը՝ փորձը ներդրում անելու քննարկման մեջ թմրանյութերի դեմ պայքարի հանդեպ քաղաքականության մասին է»,-ասել է նա: Դերասանը նաև հայտնել է, որ տեղի ունեցածից հետո իր կյանքի համար չի վախենում ։
