Վարորդներին տոնական տհաճ անակնկալ է սպասվում. բողոքի նոր ալիք է հասունանում

Տնտեսական հեղափոխության փնտրտուքը Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին նոր երևակայական քայլերի է մղում: Մարդիկ հավանաբար երկար-բարակ մտածել են, թե ինչ

ճանապարհով, ումից և ինչպես հավելյալ գումարներ գանձեն, որ կարողանան բյուջեում շատ փող ունենալ: Եվ ահա ելքերը գտել են. վարորդների թիվը գնալով ավելանում է, մեքենաների ներմուծումը, 2019 թվականին առաջին 10 ամսվա տվյալներով, ավելացել է 70 տոկոսով, հետևաբար ճիշտ ժամանակն է նրանցից նոր տուրքեր գանձել:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ՖԲ էջում գրում է, որ մի քանի օր առաջ խորհրդարանական մեծամասնությունը ընդունել է «Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման» օրենքի նախագիծը։
«Փոքրիկ «սպռավոչկա» վարորդների համար, որ հանկարծ էս նախատոնական ֆոնին անակնկալի չգան ու խելոք գնան վարչական դատարան։
Եւ այսպես, եթե պետավտոտեսուչը ձեզ տուգանում է, ասենք, 2 հազար դրամ, բայց դուք վստահ եք, որ այդ օրինախախտումը չեք կատարել, բողոքարկելու եւ վարչական դատարան դիմելուց առաջ խորը շունչ քաշեք։ Որովհետեւ, եթե նախկինում վարորդները վարչական մարմնի որոշումների բողոքների մասով պետական տուրքից ազատված էին, հիմա վարչական դատարան դիմելու եւ բողոքարկելու համար պիտի վճարեն 4 հազար դրամ։ Անգամ, եթե ձեզ տուգանել են հազար դրամ, բայց դուք պետավտոտեսուչի գրած ակտը ուզում եք բողոքարկել, պետք է վճարեք 4 հազար դրամ։
Ահա էսպես, հպարտ եւ աննկուն իմ հայրենակիցներ։
Եւ ուրեմն, ինչպես ասվում է դասական գրականության մեջ՝ հանգիստ նստեք տեղներդ ու խելոք վճարեք պետավտոտետուչի գրած ակտը։
Հուսով եմ, որեւէ մեկի ամանորյա մաժորը չհարամեցի»,- տեղեկացնում է Զոհրաբյանը։
Շարունալով նորամուծությունների շարքը՝ նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների և լրացումների ու կից օրինագծերի փաթեթով նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրել 9 միավոր: Խախտում արձանագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից հանվում են տուգանային միավորներ։
Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Երթևեկության ոլորտի 100 զանցակազմերից այս պահին տուգանային միավորներ նախատեսված են շուրջ 20-ի համար։
Ենթադրվում է, որ վարորդական վկայական ունեցող բոլոր քաղաքացիների նկատմամբ նոր համակարգի համաչափ կիրառումը սոցիալական բեռ է դառնալու հատկապես տաքսու վարորդների համար: Օրենքով չկա տարանջատում՝ օրվա մեջ մի քանի ժամ և ամբողջ օրը երթևեկող վարորդների համար նույն բալային համակարգն է գործում: Մինչդեռ, եթե տրանսպորտային միջոցը մարդու համար զուտ փոխադրամիջոց է, դա այլ խնդիր է, բոլորովին այլ է, եթե մարդիկ գրեթե 10-12 ժամ ղեկին են նստած: Անընդհատ երթևեկող վարորդների դեպքում մանր խախտումներով միավորներ կորցնելու հավանականությունն ավելի մեծ է, հատկապես որ Հայաստանում ճանապարհների վիճակը դեռևս հեռու է միջազգային չափանիշներով բարվոք համարվելուց: Եվրոպական երկրներում, որտեղ այս համակարգը գործում է վաղուց, անորակ ճանապարհների համար վարորդները իրավունք ունեն դատի տալ պատկան մարմիններին: Իսկ եթե մեզ մոտ այդ պրակտիկան ներդրվի, պետության բյուջեն հազիվ թե բավարարի դրա տակից դուրս գալու համար:
Մի խոսքով՝ տոներից հետո՝ դեռ տոնածառը չհավաքած, վարորդները կհավաքվեն կառավարության շենքի մոտ՝ բողոքի ցույցի:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 25566 անգամ
Լրահոս
Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում «Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ Աշխեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am