Պուտինը սրտատրոփ սպասում է Փաշինյանին ու Ալիևին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում հանդիպելու է ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ:

Այս տարվա ընթացքում երկու նախագահներն արդեն երկու անգամ են հանդիպել. ապրիլի 26-ին Պեկինում՝ «Մեկ գոտի, մեկ ուղի» համաժողովի, ապա հոկտեմբերի 3-ին Սոչիում՝ «Վալդայան ֆորումի» շրջանակներում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-3-ը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է այցելել Բաքու, որտեղ հանդիպեց Ադրբեջանի նախագահի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այցի նախօրեին Լավրովի ղեկավարած գերատեսչությունը հավաստիացրել է, որ Ռուսաստանը շարունակելու է ակտիվ դեր կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կողմերին աջակցելն առաջնային խնդիր է Ռուսաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, և այն Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում է: Հակամարտությունը պետք է լուծվի բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով, կողմերի երկխոսության եղանակով: Մենք հետագայում էլ նպաստելու ենք կարգավորման գործընթացին և՛ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող, և՛ որպես Ադրբեջանի և Հայաստանի հետ սերտ կապեր ունեցող երկիր», - ասված էր Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունում:

Դրանից ավելի վաղ՝ նոյեմբերի 20-25-ը, Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան էր այցելել Մոսկվա, որտեղ նրան ընդունել են ամենաբարձր մակարդակով: Ալիևան հանդիպել է նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Պուտինը Մոսկվայում Ալիևային շնորհել է «Բարեկամության շքանշանը»: Ռուսաստանի նախագահն ասել է, որ Ադրբեջանի առաջին փոխնախագահն այդ պարգևին է արժանացել «ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար»:

Ալիևայի մոսկովյան այցի օրերին էլ Կրեմլը հայտնել է, որ այս տարվա դեկտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահը կայցելի Սանկտ Պետերբուրգ, որտեղ նախատեսված է հանդիպում Պուտինի հետ:

Սանկտ Պետերբուրգում այսօր գումարվում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուստի չի կարելի բացառել, որ Ռուսաստանի Հյուսիսային մայրաքաղաքում տեղի կունենա նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը:
Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Ազատությանն» ասել է, որ Փաշինյան-Ալիև հանդիպում Սանկտ Պետերբուրգում նախատեսված չէ, սակայն կայանալու է պաշտոնական ընթրիք, որին մասնակցելու են Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը:

Փաստորեն, Պուտինը հյուրընկալելու է Փաշինյանին և Ալիևին: Նրանք մեկ սեղանի շուրջ են հավաքվելու, հնարավոր է քննարկեն որոշ թեմաներ, այդ թվում և ղարաբաղյան հակամարտությունը:

Այս պահին հայտարարված չէ, թե արդյոք կկայանա Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում: Եթե ոչ՝ ապա կստացվի Պուտինը Ալիևի հետ առանձին հանդիպում է, իսկ Փաշինյանի հետ՝ ոչ:

Մինչդեռ օրերս Ռուսաստանի Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը վստահեցնում էր, թե Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են առավելագույն բարձր մակարդակի վրա: Երևանում կայացած ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ հանդիպումից հետո նա նշել էր.«Մեր երկրի համար, մեր խորհրդարանի համար Հայաստանի հետ գործակցությունը գտնվում է առավելագույն բարձր մակարդակի վրա: Դա, բնականաբար, և՛ երկու խորհրդարանների ղեկավարների պարբերական հանդիպումներն են, և,՛երկկողմ հանձնաժողովները, որոնք հավաքվում են տարեկան երկու անգամ: Մենք Դաշնային խորհրդում շփումների այդպիսի ինտենսիվություն արտասահմանցի գործընկերների հետ, բացի Ղազախստանից, չունենք»,- ասել է Կոսաչևը: Նրա խոսքով՝ համատեղ նիստի ընթացքում առանցքային թեմաներից մեկը եղել է եվրասիական ինտեգրումը: «Մենք չենք խոսել այն մասին՝ լինել, թե չլինել, այլ այն մասին, թե լրացուցիչ ինչ է անհրաժեշտ, որպեսզի այդ նախագիծը զարգանա»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3994 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am