«Կրեմլի ագրեսիայից» քշվածները

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը հաստատեց «Կրեմլի ագրեսիայից Ամերիկայի անվտանգության պաշտպանության մասին» օրինագիծը, որը պարունակում է չափազանց կոշտ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ:

Փաստաթուղթը պետք է քվեարկության դրվի Սենատում, որի հավանությանն արժանանալու դեպքում ուղարկվելու է Ներկայացուցիչների տուն, օրենքի ուժ ստանալու համար էլ անհրաժեշտ է լինելու նաև Միացյալ Նահանգների նախագահի ստորագրությունը:

Bloomberg լրատվական գործակալությունը գրում է, որ պարզ չէ՝ երբ է նախագիծը Սենատում դրվելու քվեարկության: Օրինագծում ընդգրկված պատժամիջոցներն արդեն կոչել են «պատժամիջոցներ դժոխքից»:

Ի դեպ, այս տեղեկության ֆոնին ռուսական ռուբլին երեկվանից արդեն արժեզրկվել էր: DASKA (Defending American Security from Kremlin Aggression) օրինագիծը, որն առաջին խմբագրմամբ հրապարակվել էր 2018 թվականի ամռանը, իսկական շոկ էր առաջացրել Մոսկվայում: Նախագիծը մշակել են երկու հանրապետական և երեք դեմոկրատ սենատորներ, այդ թվում՝ ազդեցիկ գործիչներ Լինդսի Գրեհեմը և Ռոբերտ Մենենդեսը:
Օրինագիծը ենթադրում է պատժամիջոցներ Ռուսաստանի սուվերեն պարտքի դեմ, պատժամիջոցներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապված և նրա շահերը սպասարկող պաշտոնյաների, օլիգարխների ու նույնիսկ նրանց ընտանիքների դեմ, պատժամիջոցներ ռուսաստանյան բանկերի նկատմամբ, պատժամիջոցներ Ռուսաստանի նավթային ընկերությունների դեմ՝ հատկապես նրանց արտասահմանյան գործունեությունը խոչընդոտելու համար:

Փաստաթուղթը նախատեսում է նաև պատժամիջոցներ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների դեմ՝ Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի համար:

Ամենակոշտը և ամենացավոտը Ռուսաստանի տնտեսության համար այս օրինագծում, փորձագետների կարծիքով, պատժամիջոցներն են ռուսական պետական պարտատոմսերի դեմ՝ արգելվում է ցանկացած գործարք երկարաժամկետ պարտատոմսերի հետ:

Այսպես, նոր պատժամիջոցների օրինագիծը ընդունվեց, որը պարունակում է չափազանց կոշտ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ: Սա Վաշինգտոնի հետևողական քաղաքականությունն է ընդդեմ Պուտինի:
Ինչով կպատասխանի Ռուսաստանը՝ ցույց կտան Պուտինի և գործընկերների առաջիկա շփումները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1422 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am