Ի՞նչ նպատակով էր հերթական թատրոնը. ժանրի կրիզիս

Նիկոլ Փաշինյանը դարձել է «Մարտի 1»–ի գործի գերին՝ այդպիսին դարձնելով ամբողջ իրավապահ համակարգը։ Նա վճիռը կայացրել է՝ մյուսներին լծելով այդ վճռի հիմնավորման ու դակման գործին։

Ոչ մի բան, սակայն, չի ստացվում, քանզի գործը ջուր է։ Մի փոքր ուղեղ ունեցողների համար անգամ պարզ է, որ «Մարտի 1»–ի գործը կարվել է ոչ թե 10 զոհերի հանգամանքների ու մեղավորների բացահայտման, այլ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու համար։ Զոհերի հարազատներին էլ պետբյուջեի հաշվին կաշառում են ու քաղաքական նպատակներով ամենաքստմնելի ձևով փախցնում նրանց էմոցիաները։

Քոչարյանին կալանավորել են, հետո նոր մտածել ապացույցների ու հիմնավորումների մասին։

Գտան մեկին, ով հեռացվել էր ապրիլյան պատերազմի ժամանակ։ Սա «պետպատվերի» շրջանակներում ցուցմունք տվեց։ Խոսքը Արշակ Կարապետյանի մասին է։ Հետո հասկացան, որ միևնույն է չի կարվում գործը։ Փորձեցին «Սիլվա» օպերացիան իրականացնել, որպեսզի աղմուկով լցնեն տեղեկատվական դաշտը, բայց փուչիկը պայթեց, դեռ չփչված։

Միակ գործիքը մնաց դատավորներին ճնշելը։ Օրենքով շարժվողների վրա «իրավական» ու տեղեկատվական գրոհ կազմակերպեցին, մյուսներին՝ վնգստացրեցին։ Վերջիններիս թվին են պատկանում Արմեն Դանիելյանը, տխրահռչակ «Հրաչը», Աննա Դանիբեկյանը և էլի մի քանիսը։ Պահանջը հստակ դրված է՝ թույլ չտալ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխություն։

Բազմաթիվ ինքնաբացարկներից ու ստիպողաբար բացարկներից հետո վերջապես դատավոր գտնվեց, որը վճիռ կկայացնի 2–րդ նախագահի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ։ Դատավոր Լուսինե Աբգարյանը խորհրդակցական սենյակում է և վաղը պետք է որոշում կայացնի։

Եթե դատավորը շարժվի օրենքով, ապա վաղը Քոչարյանը կալանքից դուրս կգա։ Ի դեպ, այդպիսի ցանկություն էին հայտնել ու Քոչարյանին բարոյական աջակցություն ցուցաբերել հայաստանյան մշակութային վաստակավոր գործիչները, շոու–բիզնեսի հայտնի ներկայացուցիչները, ինչպես նաև ՌԴ–ում բնակվող մեր հայտնի ու ազդեցիկ հայրենակիցները։

Եվ ահա հանրային հեղինակություն ունեցող մի քանի տասնյակ մարդկանց արած հայտարարությունն արժեզրկելու և մեծ ռեզոնանսի դեմ կռիվ տալու, դատավոր Աբգարյանի վրա յուրօրինակ ճնշում կիրառելու և հանրային կարծիքի վրա «ֆեյքային» տարբերակով ազդելու նպատակով Նիկոլ Փաշինյանի քարոզչական կանտոռան որոշեց ոստիկանության ներգրավմամբ թատրոն բեմադրել՝ «Ռոբերտ Քոչարյանի աջակիցը «Մարտի 1»–ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել» վերնագրով։ Թատրոնն այդ այնքան էժանագին էր, որ չէր ազդի անգամ բուլվարային դետեկտիվների սիրահարների վրա։

Ավելին սրանցից պետք էլ չէր սպասել։ Թատրոնի անտաղանդ ռեժիսորը մտածել էր, որ եթե կադրում նաև «Կալաշնիկով» ինքնաձիգ հայտնվի, ապա ամեն ինչ ավելի տպավորիչ կլինի։

Զավեշտն այն է, որ Քոչարյանի դեմ կարված գործով ոչ մի ցուցմունք, բացի տխրահռչակ Արշակի տվածից, չկա։ Չկա նաև տուժող, քանզի քննվում է ոչ թե զոհերի կամ վիրավորների հարցը, այլ այսպես կոչված սահմանադրական կարգի տապալումը, որը որպես մեղադրանք վերցվել է «Հայկական ժամանակ» թերթի հոդվածի վերնագրից։

Այդ էժանագին թատրոնը կազմակերպվեց հենց դատավորի խորհրդակցական սենյակից դուրս գալուց մեկ օր առաջ, որպեսզի նրա ձեռքում «փաստարկ» լինի, թե բա եթե Քոչարյանն ազատության մեջ լինի, ապա կազդի վկաների կամ տուժողների վրա (մեղադրող կողմը մշտապես այդ «հիմնավորումն» է ներկայացնում, երբ դեմ է գնում կալանքը փոխելու միջնորդությանը)։ Բայց դա բլեֆ է։ «Թավշյա» բլեֆ։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Ոստիկանական ռեպորտաժը պողոսներին ուզում էր համոզել, թե իբր տուժողին առաջարկում են Քոչարյանի դեմ ցուցմունք չտալու դիմաց հետագայում ակնկալել պաշտոն։ Դա իրականում Փաշինյանի ձեռագիրն է։ Իրենց արածն ուրիշին են ուզում վերագրել։

Այդ Նիկոլն է ապրիլյան պատերազմի ժամանակ աշխատանքում թերացած ու պաշտոնից հեռացված Արշակին կեղծ մատնություն անելու դիմաց աշխատանքի ընդունել՝ նշանակել իր խորհրդական։

դիտվել է 2067 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի գործը առաջիկա շաբաթներին կներկայացվի ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Առաջին անգամ ընտանիքով ժամանել է Անգլիա եւ հանդիպել թագավոր հոր հետ Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո» Գորիսի առաջնորդանիստ մայր եկեղեցին կվերաօծվի․ Սյունյաց թեմ ԳԼԽԱՎՈՐ ԼՐՏԵՍԻ ՇԱԽՄԱՏԸ, կամ՝ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱԿԱՆ ՖԻԴԱՆԸ ԿԿԼԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ՝ առանց մի կրակոցի Հեռացող ԱԺ նախագահը հուլիսի առաջին տասնօրյակում արդեն երկրորդ անգամ պարգևատրման կարգադրություն է ստորագրել Օդի ջերմաստիճանն իջել է մինչև - 6°C, ինչը բացառիկ երևույթ է. Լևոն Ազիզյան Բաքվի ճնշումը՝ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչության փակման պահանջով. Ամփոփում Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Իսրայելը դադարեցրել է Լիբանանի հարավի հարվածները՝ սպասելով ԱՄՆ-ի հետագա քայլերին Կատարի ներկայացուցիչները մասնակցում են Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցություններին «Հայաստանի տնտեսությունը կառավարության համար գործնական իմաստով առաջնահերթություն չէ»․ Հակոբ Բադալյան «Վախի մշտական գեներացման ֆոնին առավել ընդգծված է երևում իրանցիների խիզախ պահվածքը»․ Արման Աբովյան 21-ամյա երիտասարդը ցատկել է գետ, որ լողա, բայց ջրից նրա դին են դուրս բերել ՔՊ-ի վերջին շանսը. Հրապարակ Ֆրանսիայում անտառային հրդեհներին առնչություն ունենալու կապակցությամբ ձերբակալվել է ավելի քան 30 մարդ Օլամաեինները Ծառուկյանի հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցրել․ Էմին Խաչատրյան Իրանի վրա ԱՄՆ-ի վերջին հարվшծների հետևանքով զnհերի թիվը հասել է 17-ի «Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում Վրաստան-Հայաստան սահմանին ձերբակալվել է հնարավոր դիվերսիոն գործողություններ իրականացնող անձը Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերազմների բոլոր նահատակների արյան համար․ Մոջթաբա Խամենեի ՌԴ ԶՈւ-ն վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Բաչևսկ բնակավայրի նկատմամբ Իրանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱՄԷ-ին՝ ԱՄՆ-ին աջակցելու համար «Բավի» թայֆունի պատճառով Չինաստանում տարհանվել է 1,8 մլն մարդ Ալի Խամենեին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am