Հայտնի է Մոսկվայում հրաձգություն կատարած անձի ինքնությունը

Հայտնի է դարձել Մոսկվայի կենտրոնական Բոլշայա Լուբյանկա փողոցում հրաձգություն կատարած անձի ինքնությունը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հղում անելով РЕН ТВ-ին, դա կատարել է Մոսկովյան շրջանի 39-ամյա բնակիչ Եվգենի Մանյուրովը:
Աղբյուրը հայտնում է, որ նա նաև զբաղվել է հրաձգություն մարզաձևով և նույնիսկ որոշ մրցաշարերում մրցանակային տեղեր է զբաղեցրել: Սակայն այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել: