Հուդան.ով է մղել դավաճանության

Ռուբեն Հայրապետյան-Անդրանիկ Քոչարյան «փոխհրաձգությունը» նոր թափ է ստանում: Անդրանիկ Քոչարյանի մտքի զինանոցը ըստ ամենայնի սպառվել է, նա այսօր զոռ է տվել վառ երեւակայությանը ու հայտարարել, որ Ռուբեն Հայրապետյանն ր հետ ընկերություն է արել իր զբաղեցրած պաշտոնների համար: Քոչարյանը էլի այսպիսի հանճարեղ բաներ է ասել, զորօրինակ՝
2008 թվականի հետո Ռուբեն Հայրապետյանի հետ ոչ թե հարաբերություններ են շարունակվել, այլ պարապես ինքը չի ուրացել նախկին ընկերության թեման: «2008-ից հետո մենք հայտնվել ենք լրիվ տարբեր դաշտերում որպես ընկերներ եւս: Այդ ընդհանուր ընկերը պետք է լիներ կամ իմ ընկերը, կամ իր ընկերը: Ինքը հայտարարեց, որ իր ընկերը Սերժ Սարգսյանն է, իմ ընկերները եղել են քաղաքական դաշտում լրիվ այլ պրոցեսների մեջ գտնվող քաղաքական գործիչներ: Ինքը իմ ընդհանուր ընկերության մեջ այլ ընկերների միջոցով է ձեւավորել այդ ընկերությունը: Հիմա կարող եմ ասել, որ իր պահվածքը 2008-ից հետո արդյունք է իմ զբաղեցրած դիրքի», ասել է այս պարոնը այդպես էլ չբացահայտելով թե 2008-ից հետո ինքն այդ ինչ դիրք է ունեցել, որ մի հատ էլ Հայրապետյանի պահվածքը դրանով պետք է պայմանավորված լիներ:Քոչարյանի կենսագրության մեջ կարդում ենք՝ 2008-2009թթ. Եղել է Երեւանում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբի անդամ, փորձագետ: Թե ինչ է սրանով ուզում ասել Քոչարյանը, լավ կլինի ինքն անձամբ որոշակի համարձակություն դրսեւորեր եւ իրերը կոչեր իրենց անուններով:
Այլապես մենք կարող ենք հիմք ընդունել մամուլի այն հրապարակումները, որոնք փաստում են հակառակի մասին: Վերջերս էլ համացանցում հայտնվեց 2016 թվականին նկարահանված մի հեռուստահաղորդում, որում Քոչարյանը պնդում է, որ Հայրապետյանը իր ընկերն է և իր ընկերական զգացումների վրա չի կարող ազդել 2008 թվականին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները։
Բայց հիմա Անդրանիկ Քոչարյանը իշխանության է եւ կարելի է հրաժարվել ընկերական, բարեկամական ոչ ձեռնտու կապերից եւ առհասարակ բարոյական բոլոր արժեքներից: Սա այս իշխանության դեմքն է եւ Քոչարյանը եւս բացառություն չէ.<<Ես 1991-ին եղել եմ ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյա եւ պարզվեց՝ Ռուբեն Հայրապետյանը շատ ձգտել է այդ կառույցների հետ ունենալ որոշակի հարաբերություններ»,-ասում է Անդրանիկ Քոչարյանը շեշտելով, որ պաշտոնի համար է Ռուբեն Հայրապետյանն իր հետ ընկերություն արել. «Իր վերջին պահվածքը խոսում է դրա մասին: Ես միայն կարող եմ ենթադրություններ անել, թե այս անիմաստ խառնակչությունն ինչ նպատակ ուներ»:
Անդրանիկ Քոչարյանը եթե չի հիշում, ապա Երեւանն ու Հայաստանն այնքան փոքր են, որ շատ-շատերը չեն մոռացել, թե ինչպես է ընդամենը մի քանի տարի առաջ, 2008 թվականից 4-5 տարի անց Ռուբեն Հայրապետյանը հազարավոր դոլարներ տվել հանուն իր այսօրվա ուխտադրուժ ընկերոջ՝ Անդրանիկ Քոչարյանի բուժման, առողջության համար:

Այսքանից հետո հայտարարել այն, ինչը լսում ենք Անդրանիկ Քոչարյանից, պարզապես ստորություն է, տմարդի պահվածք: Չի բացառվում, որ Քոչարյանին այդպիսի հայտարարության է դրդել իր քաղաքական առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, ով սովորություն ունի մարդկանց նամակներով հրահանգավորել, անգամ տեքստ փոխանցել, թե ում ինչպես տեղը նստեցնել: Որպես կանոն այդ հրահանգներին տրվում են կամազուրկները, իսկ դիմադրողները ինչ-որ պահից հեռացել են իշխանությունից:

Անի Սահակյան

դիտվել է 2677 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am