Սփյուռքում ոգեւորություն կա, բայց վստահություն՝ դեռ ոչ
«Հրապարակը» գրում է.
Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված, որ «Հայաստան» հիմնադրամն այս տարվա դրամահավաքին ավելի քիչ գումար հավաքեց, քան նախորդ տարիներին։ «Դե, մտածել է պետք դրա մասին ու եզրակացություններ անել»։ Մտածել ենք եւ եկել եզրակացության, որ սփյուռքը սկսել է ավելի քիչ օգնել Հայաստանին։ «Չէ, եթե Դուք իրականում նայեք՝ գումարի պակասը կապված է որոշ խոշոր բարերարների չմասնակցելով, իսկ դրա համար կան բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Բայց ես էդտեղ ուրիշ խնդիր եմ տեսնում, Հայաստանի Հանրապետության նկատմամբ սփյուռքի կողմից կա անվստահության խնդիր։ Վերջին 30 տարիների, դրանից առաջ էլ բոլշեւիկյան իշխանության տարիների հետեւանքները էնպես չի, որ վերացել են։ Մարդկանց մեջ էդ նստվածքը կա․․․ սփյուռքում ոգեւորություն կա, բայց վստահություն՝ դեռ ոչ»։
