Նիկոլ Փաշինյանի մեսիջը. Աղվան Վարդանյանը կհայտնվի՞ բանտում

Կառավարության այսօրվա նիստում, երբ քննարկվում էր գիշերօթիկների փակման հետևանաքով ընտանիքներ վերադարձված երեխաներին օգնություն ցուցաբերելու հարցը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց հիշել մանկատներիի երեխաների բնակարանային պատմությունը, որի հետ ժամանակին կապվում էր Աղվան Վարդանյանի անունը : Փաշինյանը հիշեցրել է, որ ժամանակին` նախկին իշխանության օրոք, մանկատան երեխաների բնակարանային ծրագիրը չի իրականացվել, մանկատան երեխաներն էլ բնակարաններ չեն ստացել. <<Հետաքրքիր է, որ 2003 թվականից ՀՀ պարտավորությունն է եղել մանկատների երեխաներրին ապահովել բնակարանով, և ազգային կառավարություններն ու նրանց հարակից կուսակցությունները ոչ մի կերպ չեն կարողացել այս հարցը լուծել: Մանկատան երեխաների բնակարանային ծրագրի համար տեղի է ունեցել բնակարանաշինություն: Ինչո՞ւ բնկարանները չեն հասել այդ երեխաներին: Մարդիկ էլ` ձեզ հայտնի կուսակցություններից, այդ ընթացքում եղել են նախարար: Հիմա որ գնանք, հետաքննենք, պարզենք, և էդ մարդիկ հայտնվեն բանտում, ի՞նչ է տեղի ունենալու: Պարզվելու է, որ նրանք քաղաքական հալածյալ են: Հանուն ազգի պետական միջոցները քյաբաբների վրա ծախսածները այսօր հանդես են գալիս ազգային արժեքների պահպանության դիրքերից>>,- հայտարարել է Փաշինյանը և կատակով հավել, թե քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք:

Թեպետ Փաշինյանն անուններ չի տվել, բայց նրա այս շատ թափանցիկ ակնարկն ըստ ամենայնի ուղղված էր Աղվան Վարդանյանին, որը նախկինում ՀՅԴ կոալիցիոն քվոտայով զբաղեցնում էր սոցիալական ապահավության նախարարի պաշտոնը: Մանկատան երեխաների բնակարանային ծրագրի հետ կապված ժամանակին գործ է հարուցվել, որոշ պաշտոնյաներ ենթարկվել են պատասխանատվության, սակայն Աղվան Վարդանանի նկատմամբ, որն այդ ժամանակ նախարաի պաշտոնն էր զբաղեցնում, մեղադրանք չի առաջադրվել:
Կառավարության նիստից ընդամենը մեկ օր առաջ Աղվան Վարդանյանը հայտարարեց ի պաշտպանություն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` նրա ազատ արձակման պահանջով նոր նախաձեռնություն սկսելու մասին:
Եվ ահա ընդամնեը մեկ օր անց Նիկոլ Փաշինյանը որոշեց հիշել բնակարանային սկանդալի վաղեմի պատմությունը, որը հասկանալի է, պատահական չէր: Իրականում, եթե մանկատան երախաների բնակարանային ծրագիրը շատ կարևոր էր հեղափոխական վարչապետի համար, նա կարող էր այդ մասին ավելի վաղ խոսել` վերջին մեկուկես տարում նա դրա հնարավորությունը լիովին ուներ: Ոզնուն անգամ պարզ է, որ Փաշինյանին հետաքրքրող խնդիրն այս դեպքում ոչ թե բնակարանային ծրագիրն է, այլ քաղաքական դատաստանը` իր բոլոր հնարավոր հակառակորդների և հատկապես Քոչարյանին աջացողների նկատմամբ:
Փաշինյանը շատ կոնկրետ մեսիջով հասկացրեց` Աղվան Վարդանյանը կարող է բանտում հայտնվել, և գործը, որ վաղուց արդեն փակված է, կբացվի, եթե Վարդանյանը շարունակի Քոչարյանի օգտին քայլեր անել: Սա փաստորեն քաղաքական շանտաժ է, որն արդեն Փաշինյանի համար դառնում է գործելաոճ:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 10032 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am