Իշխանությունները նոր նպատակ են սահմանել

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում զգալի ակտիվություն է ցուցաբերում ՀՅԴ-ն, որի նախաձեռնությամբ նոյեմբերին ականատես եղանք լուրջ ներքաղաքական գործընթացների, որին հաջորդեցին իշխանության կողմից կոշտ գնահատականներն ու տարբեր սպառնալիքները, ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ։

«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ Դաշնակցության կողմից առաջիկայում սպասվում են նոր գործընթացներ ու ակցիաներ։ Միեւնույն ժամանակ, մեր աղբյուրները պնդում են, որ իշխանությունները չեն պատրաստվում «ձեռքները ծալած» նստել եւ այդ ամենին դիտորդի կարգավիճակում հետեւել։

Ըստ տեղեկությունների՝ իշխանություններն իրենց անելիքների մասին հստակ մեսիջներ են իջեցնում իրենց սպասարկող «փորձագիտական» շրջանակների միջոցով։

Ըստ նույն աղբյուրների, գործող իշխանությունները նախատեսել են ՀՅԴ-ին զսպելու լուրջ քայլեր ձեռնարկել՝ ընդհուպ հայտնի ՀՅԴ-ականներին տարբեր արհեստական «գործերի» շրջանակներում հարցաքննությունների կանչելով ու նրանց ղեկավարած նախկին գերատեսչություններում խորքային ուսումնասիրություններ անցկացնելով, ինչպես նաեւ տարբեր ՀՅԴ-ականներին «վերբովկա» անելու միջոցով։


Թերթին տեղեկություններ են հասել նաեւ այն մասին, որ իշխանություններն իրենց համար վերջնական նպատակ են սահմանել ՀՅԴ-ին վերջնականապես քաղաքական դաշտից «արտաքսելը», իսկ եթե հաջողվի, նաեւ գործունեության կասեցումը, ինչը ժամանակին արել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 181 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am