Կռիվ Սերժ Սարգսյանի կոստյումի ու թեւի համար

Իշխանությունը-Լուսավոր Հայաստան սիրախաղն ու գրպանային ընդդիմության մասին կասկածները ցրելու համար երկուստեք պատգամավորները խաղ են սկսել ֆեյսբուքում: Նրանք ստատուսներ են գրում, միմյանց վիրավորում` միգուցե փորձելով ցրել մի կողմից Նիկոլի թվի բռնապետությունը, մյուս կողմից՝ գրպանային ընդդիմության կարգավիճակը: Զավեշտալին այն է, որ պատգամավորների խաղը չի բարձրանում նույնիսկ ավագ մսուրի սաների մակարդակից, եւ պլինտուսից ցածր մտքեր են շաղ տալիս:

Դավիթ Խաժակյանի շուրջ գործընթացներից հետո իշխանականները ԼՀԿ-ի երեսով տվեցին, թե ԱԺ-ում քաղաքապետի գործունեությունը քննելու հարցով անցած շաբաթ ստեղծած քննիչ հանձնաժողովն էլ փաստորեն, տեղին չէ, իշխանությանը տեղը նստեցրեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը. <<Նրանք, ովքեր Դավիթ Խաժակյանի հետկանչման քննարկման պահը օգտագործում են Ազգային ժողովում ստեղծվող նոր քննիչ հանձնաժողովը վարկաբեկելու, դրա սահմանադրականությունը վիճարկելու` չունենալով որևէ գաղափար ոչ քննարկվող նյութից, և ոչ էլ Սահմանադրությունից, խորհուրդ եմ տալիս հետևել իրենց` բախտի բերմամբ պատգամավոր դարձրած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդին և հանգիստ նստեն տեղները:Դեռևս այսքանը...>>: Լուսավոր լեդիի պատասխանը ոտքի հանեց իշխանական տիկնանց գումարտակը: Մեկը մյուսի ետեւից նույն միտքը տարբեր ձեւակերպումներով տեղադրեցին իրենց պատերին, ներկայացնում ենք ամենահաջողվածը, սակայն սա դեռ չի նշանակում, որ հաջող ու հասկանալի լեզվով ձեւակերպումը բովանդակություն է հաղորդում հնչեցված կարծիքին.<<Անհանդուրժողականության մասին բղավող պատգամավորը լավ կլիներ ինքն իր առաջ հաշվետու լիներ և ավելի քիչ դրսևորվեր սեփական տեղեկացվածության ցածր մակարդակով։
Համաձայն ՀՀ ԸՕ պահանջների ընդդիմությունը պետք է ԱԺ պատգամավորների 1/3-ը լինի։ Այս է պատճառը, որ օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը իր ստացած քվեների (8,26%) համապատասխան 10 մանդատի փոխարեն ստացավ 28-ը, իսկ Լուսավոր Հայաստան կուսակցությունը (6,35%) 7 մանդատի փոխարեն ստացավ 18-ը։ Անկեղծ ասած առնվազն մեր քաղաքական ուժին հաճելի չէ ամեն անգամ այս մասին հիշեցնել խորհրդարանական ընդդիմությանը։
Թերևս հարգելի Տիկին Սամսոնյանը, «բախտի» բերմամբ խորհրդարանում հայտնված պատգամավորներ ասելով նկատի ուներ իր իսկ Ֆրակցիայի կեսից ավելի անդամներին, ասենք Ալեքսանյան Սարգսին, Այվազյան Հրանտին, Անդրեասյան Էդվարդին, Բաբայան Հարությունին, Բաղդասարյան Գուրգենին, Գրիգորյան Սրբուհուն, Եղիազարյան Արմենին, Խաչատրյան Արկադիին, Կոստանյան Աննային, Մինասյան Սարիկին, Սիմոնյան Կարենին, Սիմոնյան Տարոնին, Ստեփանյան Ռուբիկին: Կարծում եմ, որ հիշյալ պատգամավորները պետք է հարցադրում անեն տիկին Սամսոնյանին, թե ինչու է նա ամեն անգամ հիշեցնում այն հանգամանքը, որ իր Ֆրակցիայի կեսից ավելի խորհրդարանում հայտնվել է, ինչպես ինքն է սիրում ասել «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ»:
Անհանդուրժողականության մասին բղավող պատգամավորը լավ կլիներ ինքն իր առաջ հաշվետու լիներ և ավելի քիչ դրսևորվեր տեղեկատվածության ցածր մակարդակով>> գրել է Իմ Քայլից Սոնա Ղազարյանը, ով խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորն է: Թերեւս նրա դեպքում ճիշտը լռելն է ու սպասելը, որ աղջիկը մեծանա ու հասկանա որոշ պարզ իրողություններ, բայց քանի որ ինքն իրեն մեծ է համարում եւ հանձն առնում ընդդիմադիր գործընկերներին դաստիարակելու գործը, ապա բարեկամաբար խորհուրդ կտանք հետ նայել շատ չէ, տարիուկես: Նայել ու վերլուծել ինչու, ինչպես Նիկոլ Փաշինյանը ջանք չթափեց նոր ԸՕ ընդունելու համար, որպեսզի նախկինների ԸՕ-ով հեղափոխությունից հետո ընտրության չգնար: Եւ ընդհանրապես, ով է ասել, որ գործող օրենսդրությունից, Սահմանադրությունից պետք է օգտվի միայն Նիկոլ Փաշինյանը: Միգուցե Սերժ Սարգսյանի կոստյումը նա սիրով կրում է ու համարում է, որ նաեւ իր հագով է, բայց պետք է հասկանալ, որ կոստյումի թեւն էլ կարող է ծառայել ընդդիմությանը:

Անի Սահակյան

դիտվել է 1524 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am