«Ինձ 2011 թ. ինձ ստիպեցին հրաժարվել երեխայիցս». Հուզիչ և ողբերգական պատմություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ «ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել են «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը»:

Այս լուրի հրապարակումից անմիջապես հետո խմբագրություն զանգահարեց մի կին՝ խնդրելով պարզել, թե հնարավո՞ր է, որ իր հետ էլ են նույն բանն արել եւ իր երեխան հիմա ողջ ու առողջ է։ Մարինե Գրիգորյանի պատմությունը որքան հուզիչ էր, նույքան էլ ողբերգական։ Նա պատմեց, որ 2011 թվականի հուսլիսի 10-ին՝ հղիության 7 ամսականում իր առողջական վիճակը կտրուկ վատացել է, իրեն տեղափոխել են թիվ 1 հիվանդանոց՝ Պլանի գլխի, եւ ասել են, որ անհապաղ պետք է վիրահատություն անեն։ Կեսարյան հատմամբ ծնվել է որդին՝ Գրիգորը․

«1-ին հիվանդանոցում բավարար տեխնիկական պայմաններ չլինելու պատճառով երեխային տեղափոխում են հանրապետական հիվանդանոց։ Այնտեղ ասում են, որ երեխան լավ չի, իրեն ակվարիումի մեջ են պահում։ Փոքր է ծնվել՝ 1 կգ 300 գրամ։ Դրանից հետո, երբ ես հիվանդանոցից դուրս գրվեցի, այդ ընթացքում, իհարկե, ծնողներս, ամուսինս գնացել հետաքրքրվել են՝ երեխան անտարբերության մատնված չի եղել, միայնակ չի եղել, բայց իրենք միշտ պնդում էին, որ երեխան լավ չի աճել, պուճուր է, թույլ է։ 1 ամիս հետո ես հիվանդանոցից դուրս եմ գրվել, գնացել եմ երեխայի մոտ, տեսել եմ երեխային, նորմալ շարժվում էր, աչքերը բացում-փակում էր, ինչպես բոլոր երեխաները, նորմալ ուտում էր։

Ուտելիք, տակաշորեր էինք տանում իր համար։ Դրանից հետո ինչ-որ հետազոտություններ, ստուգումներ էին արել, ասացին՝ երեխան լավ չի աճել, լավ չի ձևավորվել, ուղեղի խնդիր ունի, իրենք չպետք է դուրս գրեն հիվանդանոցից։ Ասացինք՝ նորմալ է, պահեք հիվանդանոցում, ինչքան պետք լինի կվճարենք, ասացին՝ վճարելու կարիք չկա, ուղղակի երեխան այնպիսի խնդիրներ ունի, որ դուք իրեն չեք կարող մեծացնել, ձեր երեխան բույսի նման է լինելու։ Ուղեղը նորմալ չի զարգանում, իր տարիքի համեմատ մի քանի տարի փոքր է մնալու, դուք պետք է հրաժարվեք երեխայից, մենք այդ առողջությունով երեխային հիվանդանոցից դուրս չենք գրի։ Ես հոգեբանորեն շատ վատ վիճակում եմ եղել, սկեսրայրս էլ մի քիչ խիստ մարդ էր, ասաց՝ ես այդպիսի թոռ չեմ ուզում, դա հիվանդ է, երեխա չի, ամբողջ կյանքներդ կդատապարտվեք և այլն։ Սխա՞լ եմ եղել, թե՞ ճիշտ, այդ ժամանակ ստորագրել եմ, հրաժավել եմ երեխայից՝ ծննդաբերությունից մոտ 3 ամիս անց»։

Մարինե Գրիգորյանը պատմեց, որ հետագայում իրեն սկսել են ամուսնու ծնողները մեղադրել՝ ասելով, որ իրենք հիվանդ երեխա ունեցող կին չեն ուզեցել իրենց տղայի համար, ինչն էլ, ի վերջո, հանգեցրել է նրան, որ ամուսինները բաժանվել են։

«Ես ամուսնուցս բաժանվել եմ դեպքից 2 տարի հետո՝ 2013 թվականին։ Այդ դեպքից հետո մեր ընտանիքը քանդվեց՝ ոչ ոք չէր ուզում հարս, որը կարող է հիվանդ երեխա ունենալ։ Դրանից հետո երեխային մեր դիմումի հիման վրա տալիս են մանկատուն։ Ամուսնուցս բաժանվելուց հետո՝ 2013 թվականին ես կապ եմ հաստատել մանկատան հետ։ Իհարկե, գործը արխիվացվել էր, մեզ ասացին, որ արտասահմանից ինչ-որ զույգ որդեգրել է երեխային։ Ես իրենց հարցրի, թե ինչո՞ւ են որդեգրել, երբ երեխան հիվանդ էր։ Ինձ նույնիսկ հիվանդանոցում ասացին, որ կարող է երեխան ապրի մի քանի ամիս կամ մի քանի տարի։ Ես իրենց հարց էի տալիս, որ եթե ես իմ երեխային չէի կարող խնամել, չէի կարող պահել, ապա ինչպե՞ս է եղել, որ արտսահմանցի ինչ-որ զույգ կարող է իմ երեխային պահել, եթե նման հնարավորություն կար պահելու, ինչո՞ւ ինձնից վերցրիք իմ երեխային։

Ասացին, որ երեխան շատ վատ է եղել, իսկ արտասահմանցի զույգը շատ հարուստ է, իրենք ամեն ինչ կարող են անել երեխայի համար, կվիրահատեն եւ այլն։ Ինձ հիվանդանոցում ասել են, որ երեխան ունի ուղեղի խնդիր, իր ուղեղը լավ չի զարգացել, իսկ մանկատանն ասացին, որ ինչ-որ ոտքի խնդիր է ունեցել։ Բայց ես ոչ մի ոտքի խնդիր չեմ նկատել։ Ես 7 ամիս հղիություն եմ տարել, նորմալ կոնսուլտացիաներին հաճախել եմ ու ինձ ոչ մի անգամ չեն ասել, որ երեխայի մոտ խնդիր կա, հաճախել եմ «Փեթակի» մոտի պոլիկլինիկան, իմ անկետան այնտեղ պետք է որ պահպանված լինի»։

Գրիգորյանը դժվարացավ հիշել երեխայի ծանր վիճակի մասին իրենց տեղեկացրած բժշկի անուն- ազգանունը, որը հորդորում էր իրեն հրաժարվել երեխայից, բայց ասում է, որ դա Հանրապետական ծննդատանն է եղել՝ «նիհար բժիշկ էր»․

«Անունը չեմ հիշում, չի տպավորվել ոչ մի բան, ես այդ ժամանակ ոչ մի բան չէի ուզում լսել, բայց այն ժամանակ ինձ ասացին, որ ինքը ինչ-որ բաժնի վարիչ է, թե՞ երեխայի բուժող բժիշկն է։ Տղամարդ էր»։

Մեզ հետ զրույցում Մարինե Գրիգորյանը նշեց, որ ոչ մեկին չի մեղադրում կատարվածի համար, պարզապես խնդրում է պարզել, թե իր երեխան առողջական խնդիրներ իրականում ունեցե՞լ է․ «Ես ուղղակի խնդրում եմ, որ դուք պարզեք՝ հնարավո՞ր է, որ իմ երեխան առողջ է եղել, կարող է ողջ լինել։ Մանկատանը ես հարցրի, թե ո՞ր երկրից են որդեգրողները, ովքե՞ր են, իրենք ասացին, որ իրավունք չունեն նման տվյալներ տալու։ Ես այժմ ամուսանացած եմ, ունեմ մի աղջիկ, որին շատ դժվարությամբ եմ ունեցել՝ արհեստական բեղմնավորմամբ։ Իմ երեխան տղա էր, անունը՝ Գրիգոր, ծնվել է 2011 թվականի հուլիսի 10-ին, Գրիգոր Սահակյան, շեկ մազերով, կապուտաչյա երեխա էր»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 245 անգամ
Լրահոս
Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների Վլադիմիր Գասպարյանի որդու քրգործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել է «Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք» ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրների մասին Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video) Բագրատ Սրբազանին մենք ուրացանք․ էս ինչ արեցիք․ Խաչիկ Մանուկյան (video) Վարդան Ղուկասյանից ստացած հարվածը Նիկոլը չի մարսում․ ի՞նչ է նա անելու առաջիկայում․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am