Պողոսապետություն.իշխանահպատակության գինը

Դեկտեմբերի 19-ին կառավարության նիստում վարչապետի որոշմամն երբեմնի անկախ, ներկայում Փաշինյանից կախյալ քաղաքապետ Ստյոպա Սաֆարյանը կնշանակվի Հանրային խորհրդի նախագահ: Արդեն ամիսներ շարունակ այս մասին խոսակցությունները չէին դադարում, նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի դեմ արշավի առաջնորդությունն էլ ստանձնել էր հենց Ստյոպա Սաֆարյանը:

Թավշյա հեղափոխությունից հետո Սաֆարյանը կտրուկ որոշում կայացրեց՝ նախկինների հետ սերտ կապերը թողնել անցյալում եւ նոր էջ սկսել հեղափոխականների հետ: Նա տեւական պատերազմ էր մղում նախկինների դեմ, զբաղվում Նիկոլ Փաշինյանի փիառով, մինչեւ անգամ հասցրեց Աստծո հետ համեմատել իր հեղափոխական կուռքին
«Սեփական միջոցներով պետությունն այսպիսի հսկա, մասշտաբային ու որակյալ ասֆալտաշինություն երբեք չի արել... Նիկոլ, դու իրոք Աստծո ուղարկած էիր քո ազգի համար։ Ու ասում են՝ պետությունը ձախողված չէր... Ասֆալտ էլ չէիք կարող անել առանց վարկ վերցնելու... Ձախողված չէր, ասֆալտին ծեփված ու ասֆալտի կարոտ պետություն էր...»:

Սաֆարյանի ծառայությունները ջուրը չլցվեցին, իշխանությունը որոշել է հատուցել նրան Հանրային խորհրդի նախագահի պաշտոնով:
Իսկ մինչ այդ՝ մեկ ամիս առաջ իշխանությունը խաչակրաց արշավանք սկսեց Վազգեն Մանուկյանի դեմ այն բանի համար, որ վերջինս իշխանությունների թելը չէր մանում, նրան մեղադրեցին քաղաքական հայացքների համար եւ ասացին, թե ՀԽ նախագահը չի կարող այդպիսի ընդգծված դիրքորոշում ունենա: Մանուկյանը մեկ ամիս առաջ հեռացավ այդ պաշտոնից, եւ ահավասիկ, նրան փոխարինելու է գալիս մի ֆանտաստիկ զուսպ, ապաքաղաքական մի այր՝ ի դեմս Ստյոպա Սաֆարյանի: Իսկ եթե ավելի լուրջ, ապա Նիկոլ Փաշինյանը որոշել է պողոսապետություն ստեղծել ու բավարարել միայն Պողոսների սպասելիքներն ու պահանջները, որոնք ողջունում են ցանկացած իշխանական մոտեցում, տեսակետ ու ոհմակային հարձակում գործում բոլոր նրանց հանդեպ, ովքեր կհամարձակվեն իշխանությանն ասել, որ աչքի վերեւը հոնք կա: Պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի պես որոշել է բոլոր ինստիտուտները իրեն ենթարկել, նշանակել մարդկանց, որոնք ինչպես ընդդիմադիր Փաշինյանն էր ասում՝ Սերժի կամակատարներն են, նույն օրինակով ՍԴ-ն է ուզում հպատակեցնել, դատաիրավական ոլորտը, Հանրային խորհուրդը եւ ամեն, ամեն բան:

Այս մարմինն իսկապես կարող էր ունենալ կարեւոր դերակատարում՝ հաշվի առնելով օրենքով նրան վերապահված իրավունքներն ու գործառույթները, մասնավորապես՝ հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելու, պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը նպաստելու առումով։ Սա մի հարթակ է, որի առաքելությունն ի սկզբանե պետք է լիներ կապող օղակ դառնալը կառավարության եւ հանրության միջև։ Հիմա, Նիկոլ Փաշինյանին թվում է, թե հանրությունը լրիվ պողոսներից է կազմված, չկան չեզոք մարդիկ, որոնք ոչ այս, ոչ նախկիններին է համակրում, եւ դրա համար էլ ակնառու իշխանահպատակ նախագահ է նշանակում:

դիտվել է 1782 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am