Քոչարյանի ասած մանկուրտը չլինելու համար

«Այս մոլորակի վրա կա երկու հայկական պետություն, երկուսում էլ ղեկավար եմ եղել: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչկագիրը ես եմ գրել, հեղինակը ես եմ, ու 1988 թվականից մինչև պետության ձևավորումը որևէ որոշում առանց ինձ չի կայացվել, այս երկրի առաջին նախագահն եմ։ ՀՀ-ում նախագահ եղել եմ 10 տարի։

Մինչև իմ՝ նախագահ դառնալը ՀՀ-ն դասվում էր միջազգային կազմակերպությունների ցանկերում աղքատ երկրների ցանկում: Իմ նախագահության ժամանակ երկիրը դարձավ միջին եկամուտներ ունեցող երկիր, որը մինչ օրս չի փոխվել։ Եթե նման արդյունք ունեցող մարդը համարվում է վտանգ, ի՞նչ ասեմ, ուրեմն մանկուրտների երկիր ենք»,- Վերաքննիչ քրեական դատարանում իր գործով դատական նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործով տուժողի այն հայտարարությանը, թե Քոչարյանն ի վիճակի է գործի վրա ազդել այնպես, որ դա անգամ հայկական պետականությանը վնասի։

Ռոբերտ Քոչարյանի խոսքն ընդհատել է տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ նշելով, որ առարկում է, քանի որ նրա խոսքը կապ չունի գործի հետ, իսկ տուժողներից մեկն էլ հայտարարությունը ահաբեկություն է դիտարկել։ Ռոբերտ Քոչարյանի և ընդհանրապես ՀՀ բոլոր նախագահների կարգավիճակային անձեռնմխելիութան խնդիրը առանձին թեմա, որին անդրադարձել ենք նախկինում: Քանի դեռ երկրի նախագահը մեղավոր չի ճանաչվել դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ, և ունի մեղադրյալի կարգավիճակ, նա չպետք է բանտարկված լինի: Բայց սա թողնենք մեկ այլ առիթի:

Ռոբերտ Քոչարյանի` ՀՀ նախագահության օրոք տնտեսական առաջընթացի փաստն անտեսելն իսկապես մանկուրտություն է: Ի վերջո կա վիճակագրություն, կան փաստեր. երբ Քոչարյանը դարձավ երկրի նախագահ, կառավարությունը չվճարված աշխատավարձի և թոշակների` տարիներով կուտակված պարտքեր ուներ: Այն ժամանակ նվազագույն աշխատավարձը հանրապետությունում ընդամենը 5000 դրամ էր, որը 10 դոլար էլ չէր կազմում: Ուսուցիչներին, բժիշկներին և այլ պետական հիմնարկների աշխատողներն անգամ այդ չնչին աշխատավարձն ու թոշակը տարիներով չէին ստանում: Մինչև 2004 թվականը աշխատավարձի ու թոշակների` նախկինից սառեցված պարտքերն ամբողջությամբ մարվեցին, իսկ 2004-ին նվազագույն աշխատավարձը 5000 դրամից բարձրացվեց միանգամից 13 հազար դրամ, որն այսօրվա չափանիշներով ֆանտաստիկ աճ էր` շուրջ 160 տոկոս: Սրանից հետո պարբերաբար ամեն տարի անընդմեջ տեղի է ունեցել նվազագույն աշխատավարձի բարձրացում, որը 2008-ին, երբ Քոչարյանը հեռանում էր, հասցվել էր 25 հազար դրամի:

Միջին աշխատավարձը, որը մինչ ադ 22 հազար դրամ էր, կրկնապատկեց` 2004-ին դարձավ 43 հազար, իսկ արդեն 2008-ին 91 հազար դրամ էր: Ուշադրություն դարձնենք թվերին` նվազագույն աշխատավարձը հնգապատկվել է: Աճի այս տեմպը մնում է չգերազանցված. անգամ 2020-ին նախատեսվող նվազագուն ախատավարձի բարձրացումից հետո, որով սահմանվում է 68 հազար սահմանաչափը, նվազագույն աշխատավարձը, Քոչարյանի ժամանակվա համեմատ, նույնիսկ չի եռապատկվել:
Միջին աշխատավարձը, ըստ վիճակագրական ծառայության, 2018 թվականին ընդամենը 167 հազար դրամ է, այսինքն` 10 տարում անգամ չի կրկնապատկվել, մինչդեռ Քոչարյանի օրոք քառապատկվել է: 
Հայաստանի «Մարդկային զարգացման ներուժի» ինդեքսների վերլուծության արդյունքներով` նշված ժամանակահատվածում Հայաստանը դասվել է զարգացման «բարձր մակարդակ» ունեցող երկրների թվին: Սրանք փաստեր են, որոնց հետ պետք է առերեսվել` քաղաքական գնահատականներ ու կարծիքներ ներկայացնելու, ինչպես նաև պետության կայացման վերաբերյալ հիմնավոր գնահատականներ ձևավորելու համար:

 Հայկ  Դավթյան

դիտվել է 1982 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am