Արմեն Ավետիսյանը ճիշտ էր, Նիկոլ Փաշինյանը սխալվեց

Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդը չի կայացել` գնորդներ չլինելու պատճառով: Հյուրանցը, հիշեցնեք, պետականացվել էր կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում:

Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը նվիրատվություն էր կատարել պետությանը, որի դիմաց նրա նկատմամբ քրեական գործ չհարուցվեց, իսկ «Գոլդեն Փելես» հյուրանոցը դարձավ պետական սեփականություն: Հյուրանցը աճուրդի էր դրվել 7 մլրդ 526 մլն դրամ մեկնարկային գնով: Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնողներ եղել են, սակայն կամ չեն հասցրել հայտ ներկայացնել, կամ մտափոխվել են: Ըստ նրա ` որոշ ներդրողներից արձագանք են ստացել, որ հաշվարկը չի արդարացնում՝ այսինքն` գինը բարձր է, և չեն կարողանալու իրենց ներդրումը հետ բերել:

Հաջորդ աճուրդի ժամանակ արդեն ըստ կարգի մեկնարկային արժեքը պետք է 5 տոկոսով նվազի: Դեռ այն ժամանակ, երբ հյուրանոցը նոր էր պետականացվել, մենք անդադարձել ենք այս խնդրին` կասկած հայտնելով, թե օտարման դեպքում արդյոք հնարավոր է 7,5 մլրդով վաճառել այդ հյուրանոցը: Եթե կար նման գնորդ, ապա մինչև պետականացումը կարելի էր գործարքը կնքել և գումարը ուղղակի փոխանցել պետական բյուջե: Գրել էինք նաև, որ ՀՀ անշարժ գույքի շուկայում դեռևս նման թանկարժեք գործարք չի կնքվել, և դեռ ժամանակը ցույց կտա` այդ պետականացումը վերջնարդյունքում պետությանը տվեց այն մեծ եկամուտը, որի մասին այսքան բարձր նոտայով խոսվում է ամիսներ շարունակ:

Պարզ էր, որ բարձր գնով հյուրանոցը չվաճառելու դեպքում, գինը փուլ առ փուլ պետք է իջեցնել և ի վերջո այն օտարել էժան գնով, ինչպես դա արվել է նախկինում, բազմաթիվ պետական գույքերի օտարման ժամանակ: Ժամանակին խոսվում էր նաև, որ հյուրանոցն ունի վարկային պարտավորություններ: Բացի այդ` պետականացումից հետո բյուջեից ամսական 6,5 մլն դրամ գումար է հատկացվում հյուրանոցի պահպանման համար:
Ընդամենը արձանագրենք, որ կառավարությունը խորապես սխալվել է` Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի «Գոլդեն Փելես» հյուրանոցը» 7,5 մլրդ դրամ գնահատելով: Փաստորեն Արմեն Ավետիսյանը ճիշտ էր, Նիկոլ Փաշինյանը սխալվեց` այդ հյուրանոցն այդքան չարժեր:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 7989 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am