Այնուամենայնիվ, անպայման կարդալ Օրուելի «Անասնաֆերման»

Հեղափոխության առաջին օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր ընտրվել, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով երկրում տեղի ուենցող գործընթացներին, դրանք խորությամբ ընկալելու համար, խորհուրդ էր տվել կարդալ
անգլիացի հայտնի գրող Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» վիպակը:

Կյանքը ցույց տվեց, որ իմաստուն ծերուկը ճիշտ էր, «Անասնաֆերմայի» բոլոր արատավոր երևույթներն արտացոլված են հեղափոխական Հայաստանի ներկա իրականության մեջ: Ընդ որում, նախահեղափոխական Հայաստանում այդ նույն երևույթները, օրինակ` պետության ղեկավարի գերթանկարժեք թռիչքը դեպի ԱՄՆ, վարչապետի դստեր սպասարկման համար պետության հաշվին թանկարժեք ավտոմեքենա գնելը, կառավարական առանձնատան շքեղ նորոգումը, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի գաղտնի կրկնապատկումը նախկինում դիտվում էին պետական միջոցների վատնում, և ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կողմից բնորոշվում էին որպես պետական թալան, այսօր հիմնավորվում են որպես պետական անհրաժեշտություն:
Կառավարությունը 27 հազար դոլար արժողությամբ ամենագնաց է ձեռք բերել` վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր համար : ԶԼՄ-ներն ու սոցցանցերն արդեն երկու օր է, ինչ գրում են այս մասին: Տեղեկատվությունը հաստատել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը` նշելով, որ Մարիամ Փաշինյանի համար նոր մեքենայի ձեռքբերումը համապատասխանում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքին։ Նա նշել է, որ «Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին» և հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման նպատակով, օրենսդրությամբ սահմանված կարգով, անհրաժեշտության դեպքում կարող է ձեռք բերել տրանսպորտային միջոցներ:
Հրաշալի և աննման. իսկ ինչո՞վ է հիմնավորվում նոր մեքենայի ձեռքբերման անհրաժեշտությունը: Կառավարությունը ամբողջ տարվա ընթացքում բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատելու քաղաքականություն է վարում: Ընդամենը երեկ վարչապետի պաշտոնական կայքում ֆինանսների նախարարի հետ հանդիպման վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակվել, որտեղ նշված է, որ ֆինանսների նախարարության 17 ծառայողական ավտոմեքենայից 13- ը կրճատվել է: ՞Ինչն էր խանգարում, որ այս 13 ավտոմեքենաներից մեկը տրամադրվեր վարչապետի դստեր սպասարկման համար: Պարտադի՞ր էր նոր մեքենա գնել, այն էլ 27 հազար դոլարով:
Կատարվածին անդրադարձել է նաև վարչապետի դուստրը` հավատացնելով, որ ինքն ապրում է պարզ, սովորական մարդկային կյանքով, և տեղյակ չէ, թե մեքենան, որի մասին այսքան խոսվում է, երբ է ձեռք բերվել. երբեք չի հետաքրքրվել` նոր է, թե հին, չգիտի անգամ իրեն սպասարիկող մեքենայի մակնիշը:
Կա՞ն մարդիկ, որ հավատում են այս հեքիաթային պնդմանը: Եթե այո, այնուամենայնիվ, անպայման կարդացեք Օրուելի «Անասնաֆերման» և դա արեք հենց այսօր, որովհետև վաղը կարող է պարզվել, որ վարչապետի դստեր սպասարկման համար ինքնաթիռ է անհրաժեշտ: 


 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 2730 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am