Հեղափոխությունից առաջ և հետո. թվերի աղմուկը

Եթե դժգոհություն չլիներ, մարդիկ փողոց դուրս չէին գա։

Ասել, որ 2018–ի ապրիլ–մայիսից առաջ ամեն ինչ վատ էր, սխալ է։ Ասել, որ ամեն ինչ լավ էր, կրկնակի սխալ է։

Եթե մարդիկ մերժում էին, ուրեմն մի բան գիտեին։ Բայց մերժում էին, որպեսզի իրենց կյանքի որակը փոխեին։ Իսկ դա նշանակում է, որ պետք է կտրուկ փոփոխություն լիներ տնտեսության մեջ և մարդկանց կյանքում։ Ինչպես որ խոստացվել էր։ Բայց իրականությունը հակառակ պատկերը ցույց տվեց։ Մարդկանց խաբեցին և չարդարացրեցին հույսերը։

Հույսերը չարդարացնելու հիմնական պատճառը նոր իշխանության կոմպետենտության բացակայությունն է։

Վարչապետ Փաշինյանին հիմա այլ բան չի մնում, քան իր ձախողման համար մեղադրել պետական ապարատին, թե բա մեջները նորմալ ռազմավարական ծրագիր գրելու կարողություն ունեցող չկա։

Թվերը լռեցնում են հեղափոխության աղմուկը

Պաշտոնական վիճակագրությունը բավական ուշացումով է հրապարակում սոցիալ-տնտեսական տվյալները։ Ուստի առայժմ հնարավոր է համեմատել 2017 և 2018 թթ տվյալները։ 2019-ի հետ կարելի կլինի համեմատել 2020թ-ի փետրվարին։ Թեև միտումները հիմա էլ նկատելի են։

Դիտարկենք թվերը ոլորտ առ ոլորտ՝ տեսնելու համար, թե ինչ կար հեղափոխությունից առաջ (որից շատերս դժգոհ էինք) և հետո՝ մտքներիցս չհանելով, որ 2018–ի մայիսին խոստացվել էր թռիչքաձև տնտեսական աճ (չհաշված կախարդական փայտիկը)։

1.Արդյունաբերություն

2017թ արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 1 661 մլրդ դրամ էր։ Աճը նախորդ տարվա համեմատ՝ 12,6 %։

2018 թ․ արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 1 738 մլրդ դրամ էր։ Աճը նախորդ տարվա համեմատ՝ 4․3 %։ Այսինքն հետհեղափոխական Հայաստանում աճի տեմպը մինչհեղափոխական Հայաստանից փոքր է մոտ 3 անգամ։

2․Գյուղատնտեսություն

2017թ գյուղատնտեսության համախառն արտադրանքը՝ 936 մլն դրամ էր։ Նվազել էր 2016–ի համեմատ 2,9 %–ով։

2018թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքը՝ 890 մլն դրամ էր։ Նվազել է նախորդ տարվա համեմատ 7,3%–ով։ Ըստ այդմ՝ հետհեղափոխական Հայաստանում կրճատումն ավելի է արագացել։

3․Շինարարություն

2017թ շինարարության ծավալները՝ 416 մլն դրամ էր։ Աճը նախորդ տարվա համեմատ՝ 2,2 %:

2018թ շինարարության ծավալները՝ 422 մլն դրամ էր։ Աճը նախորդ տարվա համեմատ 4․5 %: Ոլորտում աճի տեմպը կրկնակի ավելացել է։

Ի դեպ, սա միակ ոլորտն է, որտեղ թվային աճը հետհեղափոխական Հայաստանում ավելի է լավացել մինչհեղափոխական Հայաստանից։

4․ Բեռնափոխադրումներ

2017թ. փոխադրվել է 28.048 տոննա բեռ։ Աճը նախորդ տարվա համեմատ 36,9 %: Ավտոմոբիլային բեռնափոխադրումները 2016–ի համեմատ աճել են 145 %-ով։

2018թ. փոխադրվել է 29.183 տոննա բեռ։ Աճը նախորդ տարվա համեմատ՝ 3,5%: Ավտոմոբիլային բեռնափոխադրումները 2017–ի համեմատ աճել են 3,5 %-ով։ Աճի տեմպը հետհեղափոխական Հայաստանում, փաստորեն, նվազել է ավելի քան 41 անգամ։

5․Առևտուր

2017թ. առևտրի շրջանառությունը կազմել է 2.602.132 մլն դրամ։ Աճը նախորդ տարվա համեմատ՝ 14 %։

2018թ. առևտրի շրջանառությունը կազմել է 2.931.494 մլն դրամ։ Աճը նախորդ տարվա համեմատ՝ 8,7%։

2018-ի աճի տեմպը 2017-ի համեմատ նվազել է 5,3 տոկոսային կետով։

Ահա այն ինչ ունենք պաշտոնական վիճակագրության տվյալներով։ 2019–ին շատ բան չի փոխվել։ Ինչպես վերևում նշվեց, տարին թվերով կամփոփվի, հետո ամբողջական կխոսենք։ Դե իսկ 2020–ի համար պլանավորվել է ՀՆԱ աճ 4,9 տոկոսի չափով։ Այսինքն ավելի ցածր թիվ է խոստացվում, քան մերժված Հայաստանում ունեինք։ Հեղափոխականները հիմա թունդ հակահեղափոխական են դարձել։ Դա միայն տեղական երևույթ չէ։ Առաջին ալիքի գրեթե բոլոր հեղափոխականներն են այդպիսին։

Կորյուն Մանուկյան

դիտվել է 178 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am