Մե՛նք ենք, մեր հեղափոխական նոր Հայաստա՛նը

Հետահայաց անդրադառնալով «թավշյա կառավարության» անցած «պանծալի ճանապարհին», կարելի է միանշանակ արձանագրել` Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մտածող քաղաքացին կորցրեց ինչ-որ բանից զարմանալու, շատ դեպքերում`նույնիսկ զայրանալու կարողությունը.

-Հեծանիվով գործի գնալու հայտ ներկայացրած «հեղափոխական վարչապետը» գերազանցեց պետական միջոցները անձնական բարեկեցությանն ի սպաս դնելու բոլոր ռեկորդները։ Մասնավորապես, իր առաջին ավելի քան կես միլիոնանոց չարթերային չվերթը իրականացրեց Ամերիկա։

-Օրակարգային դարձրեց անդրօվկիանոսյան թռիչքներ սպասարկելու ունակ 55 միլիոն դոլարանոց ինքնաթիռ առնելու հարցը։

–2 գերթանկարժեք զրահապատ ավտոմեքենա գնեց՝ ունեցածը համարելով հին ու մաշված։

-Իր կողմնակիցներին կոչ արեց արգելափակել դատարանները, ոչ մի դեպքում թույլ չտալ, որ դատավորները գնան գործի եւ կատարեն օրենքով սահմանված իրենց գործառույթները։ Անձամբ` օրենսդիր մարմնի ներկայացուցիչների եւ ՏԻՄ պատասխանատուների հետ ուս ուսի, մասնակցեց դատական իշխանությունը կաթվածահար անելու «օպերացիային»։

-Դրսից (Սորոսից եւ արտասահմանյան այլ հիմնադրամներից) ֆինանսավորվող գրանտակեր երկու կազմակերպություն բյուջեի հաշվին գործուղեց Արցախ` «հետեւելու ՏԻՄ ընտրությունների ընթացքին»։

-Անվստահություն հայտնեց պետական կառավարման ողջ համակարգին` ասելով, որ համակարգը դիմադրում է «հեղափոխությանը», եւ խոստացավ ջարդել այդ դիմադրությունը։

-«Ափաշքյարա» խախտեց օրենքը` ինքնակամ փոխեց իր կեցավայրը, տեղափոխվեց նախագահի համար նախատեսված կառավարական ամառանոց` չունենալով դրա իրավունքը։ Իրավապահները հրաժարվեցին ընթացք տալ առերեւույթ հանցագործության մասին հաղորդմանը` ասելով, որ վարչապետի գործողություններում հանցակազմ չկա. օրենքը չի խախտվել։

-ԱԱԾ-ին հանձնարարեց հայտնաբերել սատանայի գտնվելու վայրը եւ բացահայտել նրա հետ համագործակցող «որոշ շրջանակներին»։

-Սպառնաց «պինցետով»` մինչեւ վերջին մոլեկուլը, քերել-հանել տգիտություն քարոզող (սատանիզմի եւ այլասերության պրոպագանդային ընդդիմացող) մարդկանց, այդ թվում` կառավարությունից։

-Իրեն նույնացրեց, նախ, Հիսուսի, ապա` Հռոմի պապի հետ, իրավապահ մարմինների աշխատակիցներին, քննիչներին էլ հորդորեց առաջնորդվել «Հիսուսի բարդույթով»։

-Խաչակրաց արշավ սկսեց ՍԴ նախագահի եւ դատավորների դեմ` Սահմանադրական դատարանը բուդկի պես սեփականաշնորհելու եւ իր սրտի «ինքնակոչիկին» նախագահ կարգելու անկեղծ ցանկությամբ։

-Հայաստանի բյուջեի նախագիծը, առանց մի բառ փոխելու, երկու-երեք օրում կտրուկ «բարեշրջեց»`պահպանողականից դարձրեց հեղափոխական։

-Տրանսգենդերիզմի (ԼԳԲՏ-իզմի) պրոպագանդան սկսեց խրախուսվել պետականորեն`ընդհուպ վարչապետի մակարդակով։

-Առանց մրցույթ հայտարարելու`գեղական կարգով մեկ աղբյուրից պետական գնումներ կատարելը եւ գերթանկարժեք հապշտապ ծառայությունների արտոնագրեր բաժանելը դարձավ «չգրված օրենք»։

-Դատավորի նկատմամբ քրեական գործ հարուցվեց`միայն նրա համար, որ իշխանության քիմքին ոչ հաճո որոշում էր կայացրել։

-Մեկ այլ դատավոր դատախազների միջնորդությամբ ինքնաբացարկ հայտնեց, ինչ է թե` ոմն մեկը Ֆեյսբուքում զրպարտչական բնույթի գրառում էր արել նրա դեմ։

-Մյուսը հեռացավ խորհրդակցական սենյակ ու որոշում կայացրեց` չլսելով պաշտպանական կողմին։

-Եվս մեկը «ոտքի վրա բեկանեց»`չկատարեց ՍԴ որոշումը։

-Անմեղության կանխավարկածը դարձավ հիշողություն` այդ մասին հիշում են միայն այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է կոռուպցիայի մեջ բռնված քայլարած պաշտոնյաներին։

-Ուրիշի վրա գործ տալը, այդ թվում` ակնհայտ սուտ մատնության «տեսքով», դարձավ ինքնահաստատման միջոց, իրավապահ մարմինների «վստահությունը» շահելու ուղիղ ճանապարհ։

-Բարձրաստիճան պաշտոնյան` ԱԱԾ տնօրենը, հրաժարականի դիմում գրեց`ասելով, որ վարչապետն անմեղսունակ է` չի տարբերում առաջնայինը երկրորդականից, մնայունը` անցողիկից, եւ սպայի պատիվը թույլ չի տալիս շարունակել նրա հետ համատեղ աշխատանքը։

-Կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, պատերազմ հայտարարեց հայագիտական առարկաներին։

-«Հայաստան» համահայկական հիմնադրամի «հեռուստամարաթոնյան» մուտքերը չգերազանցեցին 10 միլիոն դոլարի նշաձողը։

-Դատավորի նկատմամբ «անհարգալից վերաբերմունքի»` տհաճ հարցեր տալու, վարչապետի ասածը կրկնելու եւ այդ ամենը ուղիղ եթերով ցուցադրելու համար երկու երիտասարդների մեղադրանք առաջադրեցին ու կալանավորեցին. մեկի խափանման միջոցը ավելի քան երկու ամիս պահելուց հետո փոխեցին, մյուսը դեռ կալանքի տակ է եւ Ամանորն, ըստ ամենայնի, կալանավայրում կանցկացնի։

-Պետական բյուջեի միջոցներով վարչապետի դստեր ակտիվում 2019 թվականի արտադրության Nissan X Trail մակնիշի ամենագնաց ավտոմեքենա գրանցվեց` «ընդամենը» 27 հազար դոլարի դիմաց։

-Վարչապետի կինը ինքն իրեն նշանակեց «պետական ռեկետի»` մի գիշերում օլիգարխներից խոշոր սեփականատերերի վերածված կամավոր-պարտադիր հանգանակությունների «համակարգող»։

-Ամենախոշոր սեփականատերերից մեկը հայտարարեց, որ նվիրատվությունները (համապատասխան հիմնադրամներին, Երեւանի քաղաքապետարանին եւ այլն) կոռուպցիա չեն` «քթածակ», խելք, ճկունություն, «բոլոր իշխանությունների հետ խելամիտ հարաբերվելու» ձիրք ունենալու նշան են։ Ձեռքի հետ էլ սխալ հանեց «կարգին քաղաքապետին»`հերքեց պաշտոնական վարկածը, թե`որեւէ կապ չի ունեցել Կամազների պատմության հետ. ասաց` նվիրել եմ, լավ եմ արել, գործերս լավ գնան`էլի կնվիրեմ։ Բնականաբար` առանց հետին մտքի։

Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել։

Բայց կա մի բան, որ անցնող տարին հիրավի աննախադեպ է դարձնում ոչ միայն Հայաստանի պատմության մեջ, այլեւ`աշխարհում. «հեղափոխական նոր Հայաստանը» դարձավ միակ եւ եզակի այն երկիրը, որտեղ միաժամանակ երկու նախկին նախագահ քրեական հետապնդման տակ են. մեկը` «սահմանադրական կարգի տապալման», մյուսը` «խոշոր չափի (մոտ կես միլիարդ դրամանոց) հափշտակություն կազմակերպելու» մեղադրանքով։ Առաջինը մեկ տարուց ավելի է` ճաղերի հետեւում է, երկրորդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Դե, իսկ երրորդը` կոռուպցիայի, հանրային ունեցվածքի անվերահսկելի ալան-թալանի, զանգվածային ընտրակեղծիքների եւ սահմանադրական կարգի տապալման «հիմնադիր նախագահը» հանգիստ նստած է տեղը։

Պատկերավոր ասած` ձեռքերը գրպանում դրած, շվշվացնելով ման է գալիս...

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 725 անգամ
Լրահոս
Ես կապացուցեմ, որ Նիկոլը միլիարդատեր է․ Հովհաննես Շահինյան (video) Թուրքիա–Ադրբեջան–Հայաստան․ դուք հասկանում ենք մենք ով ենք․ մեր պայքարը հենց հիմա մի բան դեմ է (video) Եկող շաբաթ արդեն աշունը կգա․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում․ Գագիկ Սուրենյանց (video) «ՔՊ–ն ինքն իր ոտքին կրակեց․․․»․ Հակոբ Տեր-Խաչատուրյան (video) Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ը պետք է յոթ օրվա ընթացքում կատարի որոշակի պայմաններ, որպեսզի բանակցությունները վերսկսվեն. Արաղչի Հայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պատերազմի և դրան հաջորդած բռնագաղթի շարունակությունն էր Պայքարը պետք է շարունակել և ավելի ուժեղացնել․ Արեգնազ Մանուկյան Ադրբեջանական զորքերը հրատապ պետք է վռնդվեն այդ տարածքից․ մենք հստակ պահանջներ ունենք․ Չուլջյան (video) Սա այն պահն է, որ եկեղեցին պիտի դադարի միայն պաշտպանվել Կարծում եք՝ պատից նկարը հանելով հերոսի՞ն էլ եք ջնջելու Փաշինյանը անձնական վրեժ է լուծում․ Կաթողիկոսի «հարցը» նա երբեք չի լուծի (video) «Հրապարակ»․ Ուզում էինք երկու տեղ առաջադրվել, հետո փոշմանեցինք «Հրապարակ». Աշխեն Ալեքսանյանը բանտից դուրս կգա 8-9 ամսից Թշնամին գործում է Թելադրվում են դրսից Մասիսում թեժ ընտրապայքար է սպասվում․ ո՞վ է իշխանության «սրտի» թեկնածուն. ArmLur.am Թագուհի Թովմասյանը երրորդ բալիկն է ունեցել Անձրև, ամպրոպ ու ջերմաստիճանի կտրուկ նվազում․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում Ռուս-վրացական սահմանին տարհանել են քաղաքացիներին և հսկիչ անցակետի աշխատակիցներին. Լարսը փակ է Տիգրան Մեծի անվան զբոսայգում 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասների Դատավորը մերժեց Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը Երևանի դպրոցներից մեկում աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված Հնչել էին կրակոցներ, ինչից հետո 34-ամյա տղամարդն ու ընկերները դիմել էին փախուստի․ բացահայտում Ապացույցներ չկան, նկարագրություն չկա, ես էս ոնց հասկանամ․Սա չի համապատասխանում օրենքին․ Աշոտյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am