Մավրն արել է իր գործը, Մավրը պիտի հեռանա

Մոտ քսան օր է, որ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց մի խումբ իրավապաշտպաններ պահանջում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը: Խումբը ղեկավարում է Մարինա Պետրոսյանը:
Նրանք հիշեցնում են Դդավթյանի երբեմնի քննադատ Նիկոլ Փաշինյանին, որ հենց նրա ուսերին է ծանրացած Հաց բերողի մահը, տասնյակ հանցագործությունների կոծկումը, ինչպես նաեւ Հայաստանից փախուստի դիմած նախկին պաշտոնյաներին էլ իբրեւ Դավթյանն է ինֆորմացիա տրամադրել, որպեսզի ապահով փախուստի դիմեն: Վերջին օրերին շեշտակի փոխվել է դատախազի հրաժարականը պահանջող խմբի շեշտադրումները: Նրանք հայտարարում են, որ Արթուր Դավթյանը Մարտի 1-ի գործում բազմաթիվ բացթողումներ է թույլ տվել, որը կարող է անցանկալի հետեւանքներ ունենալ, այսինքն դառնալ երկրորդ նախագահ Ռռոբերտ Քոչարյանի ազատության պատճառ:
Եթե դատախազի դեմ պայքարը անձնավորված չէ, ապա կարելի է փաստել, որ Արթուր Դավթյանի գլխին, հիրավի, մութ անպեր են կուտակվել: Հաշվի առնելով, որ նրա հրաժարական պահանջող խումբը որեւէ կերպ չի թիրախավորում իշխանությանը՝ Դավթյանի համար ապահով հովանի դառնալու համար, ապա կարող ենք ասել, որ գործընթացն ինքնին տեղավորվում է իշխանական տրամադրությունների համատեքստում:
Կարծես թե հող է նախապատրաստվում Ռոբերտ Քոչարյանի հնարավոր ազատման համար: Մի կողմից ՄԻԵԴ-ից սպասվող որոշումը, մյուս կողմից՝ Ռուսաստանի բազմաթիվ խիստ նկատողությունները, Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու քիչ ռեսուրս է մնացել եւ ինչ-որ պահից դրա անհնարինության հարցն է առաջ գալու: Իհարկե, այդ իրավիճակում Փաշինյանը հավատարիմ իր ոճին ի լուր աշխարհի ժողովրդավարության իմիտացիա կբեմադրի, կհայտարարի, որ ինքն ունի զրո ազդեցություն դատաիրավական ոլորտի նկատմամբ, որ այլեւս զանգովի արդարադատություն չի իրականացվում, բայց Արթուր Դավթյանին <<զոհաբերելով>> իշխանական քարոզչամեքենան նրա վրա կջարդի կատարվածի ողջ պատասխանատվությունը:

Այնպես որ քաղաքականության մեջ պատահականություններ գրեթե չեն լինում: Հեղափոխությունից անմիջապես հետո էլ որոշ խմբեր նույն պահանջով բողոքի ակցիաներ արեցին, հետո ընթացք չտրվեցին այդ ակցիաներին՝ միգուցե այն պատճառով, որ այն ծառայեց իր նպատակին եւ արդյունքը եղավ այն, որ Արթուր Դավթյանը խոնարհ հարսի պես կատարում է Փաշինյանը բոլոր ցանկությունները,: Հիմա ինչպես ասում են՝ մավրն իր գործն արել է, մավրը պիտի հեռանա:

Անի Սահակյան

դիտվել է 1652 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am