Նույն ոճով. ՀՀ իշխանությունը մատը մատին չի տվել

«Ադրբեջանն ու Ուկրաինան անդավաճան պաշտպանում են միմյանց տարածքային ամբողջականությունը և մոտ դիրքորոշում ունեն միջազգային մի շարք հարցերի շուրջ», - երեկ Բաքվում հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Վլադիմիր Զելենսկին Բաքվում էր՝ տիկնոջ՝ Ելենա Զելենսկայայի հետ:

Սա նորընտիր նախագահի առաջին այցն էր Հարավային Կովկաս, որի ընթացքում Ուկրաինան և Ադրբեջանը մի շարք համաձայնագրեր են ստորագրել համագործակցությունը խորացնելու մասին:

«Իլհամ Ալիևի հետ մեր այսօրվա զրույցի կարևոր թեման տարածաշրջանային ու ազգային անվտանգության ապահովումն էր: Նախ և առաջ խոսքը Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմի ու ղարաբաղյան հակամարտության մասին է: Մենք անդավաճան պաշտպանում ենք միմյանց՝ մեր երկրների ինքնավարության, տարածքային ամբողջականության ու միջազգայնորեն ճանաչված սահմանների վերականգման հարցում: Առաջիկայում ևս շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային կազմակերպություններում»,- ըստ «Ազատության»՝ նշել է Զելենսկին:

Ադրբեջանի նախագահն, իր հերթին, ընդգծել է՝ Զելենսկու երկօրյա պաշտոնական այցը Բաքու վկայում է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ու երկու երկրների ջերմ կապերի մասին: «Ես շատ արդյունավետ ու բարձր եմ գնահատում այս այցը, վստահ եմ, որ այն նոր թափ կհաղորդի մեր հարաբերությունների ամրապնդմանը: Մենք այսօր մի շարք հարցեր ենք քննարկել ու հստակ հրահանգներ տվել մեր կառավարություններին դրանք իրագործելու վերաբերյալ», - ասել է Ալիևը:

Նրա խոսքով, մասնավորապես, քննարկման առանցքում է եղել երկկողմ առևտրաշրջանառությունն ավելացնելու, ինչպես նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում կապերը խորացնելու հարցը: Ուկրաինայի առաջնորդն է՛լ ավելի է բացել փակագծերն ու փաստել՝ Կիևն աջակցում է Ադրբեջանի մասնակցությամբ իրականացվող «Հարավային գազային միջանցք» ծրագրին և ցանկանում է դրա միջոցով կրճատել կախվածությունը Ռուսաստանից: «Ուկրաինան աջակցում է «Հարավային գազային միջանցք» ծրագրի իրագործմանը, և մենք Իլհամ Ալիևի հետ պայմանավորվեցինք ուսումնասիրել դրա ընդարձակման հնարավորությունները: Եվրոպացի սպառողներին մատակարարվող գազի դիվերսիֆիկացումը շատ կարևոր գործոն է, բացի այդ, անհրաժեշտ է ողջ ծավալով օգտագործել մեր երկրների ունեցած՝ տարանցման հնարավորությունները և զարգացնել համապատասխան ենթակառուցվածքներ», - նկատել է Զելենսկին:

Ադրբեջանի նախագահը դեռ անցած տարի էր կոչ արել Կիևին միանալ «Հարավային գազային միջանցք» 3500 կիլոմետրանոց խողովակաշարին, որով նախատեսվում է Շահդենիզից արդյունահանվող ադրբեջանական գազը հասցնել Եվրոպայի հարավ՝ շրջանցելով Ռուսաստանը՝ Վրաստանի և Թուրքիայի տարածքով: «Անկասկած, մեր պետական շահերից է բխում ներդրումների ավելացումը, այդ թվում՝ համատեղ ծրագրերի միջոցով», - նկատել է Զելենսկին:

Վերջինս հրապարակավ ադրբեջանցի գործընկերոջը հրավիրել է Կիև ու պնդել՝ ադրբեջանական ընկերությունները կարող են լուրջ մասնակցություն ունենալ առաջիկայում Ուկրաինայում սպասվող սեփականաշնորհման գործընթացին:
Մինչ երկու նախագահներն ամփոփում էին բանակցությունների արդյունքներն ու կանխատեսում դրանցից ակնկալվող օգուտները, իրավապաշտպանները քննադատում են Զելենսկուն՝ Ալիևին հաճոյանալու և նրա ընդդիմախոս բլոգերներից մեկին Բաքու արտաքսելու համար: Զելենսկու այցից օրեր առաջ, մասնավորապես, Կիևը որոշել էր Բաքվին արտահանձնել ադրբեջանցի լրագրող և բլոգեր Էլվին Իսաևին, ով ավելի քան 20 տարի գտնվում էր արտերկրում: Ազգությամբ թալիշ 39-ամյա Իսաևը յութուբյան իր էջում տարիներ շարունակ Ալիևին որակում էր բռնապետ, իշխող ընտանիքը՝ կոռումպացված:
Անցած տարի Ադրբեջանի իշխանությունները փորձել էին նրան Բաքվի բանտ վերադարձնել Ռուսաստանի օգնությամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, սակայն, կանխել էր արտահանձնումը: Օրեր առաջ ուկրաինական լրատվամիջոցները հաղորդեցին, թե Ռուսաստանից Ուկրաինա տեղափոխված թալիշ բլոգերն անհետացել է, 2 օր անց պարզվեց՝ պաշտոնական Կիևը նրան արտահանձնել է Բաքվին, նա գտնվում է քննչական մեկուսարանում: Թե ինչ մեղադրանքով, առայժմ չի հաղորդվում: Պաշտոնական Կիևն առայժմ չի արձագանքել աղմկահարույց այս պատմությանը, Ադրբեջանի իշխանությունները, մինչդեռ, հայտարարել են՝ բլոգերը հայրենիք է վերադարձվել կեղծ փաստաթղթերի պատճառով:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելուն, ապա նկատենք, որ այդ քաղաքականությունը փաստորեն չի փոխվել: Նշվում էր, որ Հայաստանի իշխանությունները թերանում են, և պետք է Ուկրաինայի իշխանությունների հետ աշխատանք տանեն, սակայն ինչպես երևում է, դա չի արվում:

Սպասել, որ Ուկրաինան կգերադասի Ադրբեջանի հետ տնտեսական շահը Հայաստանի հետ հարաբերություններին՝ միամտություն կլիներ, սակայն ակնհայտ է, որ ուկրաինական իշխանությունների հետ աշխատանքներ էլ առանձնապես չեն տարվում՝ Հայաստանի հետ հարաբերություններում նոր որակ հաղորդելու տեսանկյունից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1051 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am