Թրամփի առաջին ռևերանսը՝ Էրդողանին սիրաշահելու ճանապարհին

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը քիչ առաջ մեկնաբանել է նախորդ շաբաթ Սենատի կողմից թիվ 150 բանաձևի հաստատումը, որով ամերիկացի օրենսդիրները 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն էին ճանաչել:

«Ամերիկյան վարչակազմի դիրքորոշումն անփոփոխ է: Մեր մոտեցումը արտացոլված է այս տարվա ապրիլին ԱՄՆ նախագահի կողմից հնչեցված վերջնական հայտարարության մեջ», - Պետդեպարտամենտի կայքում զետեղված մեկնաբանության մեջ նշել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտագուսը:

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առթիվ հրապարակված ուղերձում նախագահ Դոնալդ Թրամփը 1915 թվականի իրադարձությունները անվանել էր «Մեծ եղեռն»` խուսափելով ցեղասպանություն բառի օգտագործումից:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 24-ին Սպիտակ տունը հանդես էր եկել ավանդական հայտարարությամբ, ուր խուսափել էր «ցեղասպանություն» եզրը օգտագործելուց՝ 1915 թվականի իրադարձությունները որակելով «Մեծ Եղեռն» և «20-րդ դարի զանգվածային ամենասարսափելի սպանդերից մեկը»:

Ընթացիկ տարվա դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևը: Դրանից առաջ հոկտեմբերի 30-ին Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ անցկացրեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 405 բանաձևը:

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը, ինչպես և սպասվում է, որ հարկ համարեց արձանագրել, որ ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել:

Նույնիսկ միջազգային մամուլը, ինչպես Associated Press-ն է մեկնաբանել, նկատել է, որ այդ հայտարարությունն «ակնհայտորեն տարածվել է Թուրքիային սիրաշահելու համար»:
Կարելի է ենթադրել, որ գալիս ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 1915թ. իրադարձություններն կրկին կանվանի «Մեծ Եղեռն», հարգանքի տուրք կմատուցի «20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի զոհերի հիշատակին», միևնույն ժամանակ կկրկնի իր նախորդների քաղաքականությունն ու կխուսափի «ցեղասպանություն» եզրույթից: ԱՄՆ նախագահը դարձյալ կհորդորի հայերին և թուրքերին «ճանաչել և հաշվի նստել իրենց ցավոտ պատմության հետ»:

Կոնգրեսի երկու պալատները, մինչդեռ, անցած մի քանի շաբաթվա ընթացքում կոտրեցինտասնամյակներ շարունակված լռությունն ու մեկը մյուսի ետևից բանաձևեր ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Նախ հոկտեմբերին այդ քայլին դիմեց Ներկայացուցիչների տունը՝ ձայների գերակշռող մեծամասնությամբ, անցած շաբաթ էլ Սենատը՝ միաձայն քվեարկությամբ: Երկու փաստաթղթերն էլ ճանաչում ու դատապարտում են Հայոց ցեղասպանությունը, բայց օրենքի ուժ չունեն և Սպիտակ տան ղեկավարի ստորագրությանը չեն ներկայացվելու: «Սա գործող վարչակազմին մանևրելու բազմաթիվ հնարավորություններ է տալիս», - փաստում է France-Presse-ը:

Մյուս կողմից, վերլուծաբանները նշում են, որ գործող վարչակազմը, ուզի թե չուզի, ստիպված է լինելու այս կամ այն կերպ առնչվել ու հաշվի նստել այդ բանաձևերի հետ:
Հայտնի է, որ ամերիկացի դեսպաններն աշխատանքի են անցնում Սենատի հավանությանն արժանանալուց հետո միայն, և ակնկալվում է, որ ինչպես և նախկինում, հիմա էլ Թուրքիայում, Հայաստանում ու Ադրբեջանում Ամերիկայի դեսպանների թեկնածությունը քննարկելիս կոնգրեսականները նրանց հստակ հարցեր են ուղղելու 1915 թվականի իրադարձությունների մասին: Եթե պատասխանները չգոհացնեն, օրենսդիրները կարող են արգելափակել նրանց նշանակումը, ինչպես, օրինակ, եղավ տարիներ առաջ՝ նախագահ Բուշի կողմից Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Ռիչարդ Հոգլանդի դեպքում:

Հայամետ սենատոր Ռոբերտ Մենենդեսն այն ժամանակ երկու անգամ արգելափակեց վերջինիս նշանակումը՝ ստիպելով վարչակազմին ի վերջո հետ կանչել թեկնածությունը: Ընդ որում, այն ժամանակ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում կոնգրեսականները միահամուռ դիրքորոշում չունեին, և պայքարն ընթանում էր հիմնականում հայամետ օրենսդիրների ջանքերով, մինչդեռ այժմ Կոնգրեսի երկու պալատներն էլ միասնական և պաշտոնական դիրքորոշում ունեն այս հարցում: «Սա, ակնհայտորեն, է՛լ ավելի է բարդացնելու դիվանագետների աշխատանքը, որոնք ստիպված են լինելու խուսանավել վարչակազմի դիրքորոշման, որն ամեն կերպ խուսափում է գենոցիդ եզրույթից, և Կոնգրեսի դիրքորոշման միջև, որի երկու պալատներն այլևս կատարվածը ցեղասպանություն են որակել», - փաստում են փորձագետները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1682 անգամ
Լրահոս
ՔՊ-ն աղմուկի տակ իր «սեւ գործն» է առաջ տանում. «Հրապարակ» «Թալանի» 11% է ընդամենը վերականգնվել. 2025-ի կատարողականի զեկույցը. «Ժողովուրդ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am