Աղքատության բևեռացում և ավտոմեքենաների ներմուծման ֆանտաստիկ աճ

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացումների մասին զեկույցը` դեկտեմբեր ամսվա համար: Համաշխարհային բանկի հրապարակած համառոտ զեկույցում նշված է՝ այս տարվա 3-րդ եռամսյակում, նախորդ տարվա նույն

ժամանակահատվածի համեմատ, ՀՆԱ-ն կայուն աճել է 7․9%-ով, որի շնորհիվ մինչև 2019-ի սեպտեմբեր ՀՆԱ-ի հանրագումարային աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 7․5%-ի, որը պայմանավորված է մասնավոր հատվածում սպառման ծավալներով: ՀՆԱ-ի աճը դիտարկվում է որպես բարձր: ՀԲ-ի տվյալներով` գնաճը դանդաղ աճում է, առևտրի ոլորտում պակասուրդն ընդլայնվել է՝ տրանսպորտային միջոցների ներկրման ծավալների լուրջ աճի եւ ոսկու արտահանման ծավալների նվազեցման հետևանքով: Մինչև 2019-ի նոյեմբերը գնաճի տարեկան միջին ցուցանիշը շարունակել է մնալ 1․5 տոկոս։
Արտադրության ոլորտում աճն ապահովել են առևտրի և ծառայությունների ոլորտները, որտեղ գրանցվել է 5.5% աճ: ՀՆԱ-ի աճն ապահովող մյուս ոլորտը` արդյունաբերությունը, հիմնականում շարունակում է հենված մնալ մշակվող արդյունաբերության 1%-ի, հանքարդյունաբերության 0,6%-ի և շինարարության 0,3% ոլորտների վրա: Մշակվող արդյունաբերությունն աճել է 9%-ով, իսկ հանքարդյունաբերության թողարկման ծավալները 18%-ով ավելացել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, քանի որ ոլորտը 2018-ի արտադրական ընդհատումներից հետո շարունակում է վերականգնվել: Փոխարենը գյուղատնտեսության ծավալները շարունակում են կրճատվել։

ՀԲ-ի փոխնացմամբ` նոյեմբերին դրամավարկային պայմանները մնացել են անփոփոխ։ Ներմուծման ծավալների կայուն աճի և արտահանման ծավալների չափավոր աճի հետևանքով առևտրային հաշվեկշիռն ընդլայնվել է։ Արտահանվող ապրանքների մեջ առաջին տեղում շարունակում են մնալ օգտակար հանածոները` պղինձ, որը կազմում է արտահանման 28 տոկոսը: Արտահանվող հաջորդ ապրանքները գյուղմթերքներն են, որին բաժին է ընկնում արտահանման ծավալների 23 տոկոսը, հաջորդաբար թանկարժեք քարերն ու մետաղներն են` արտահանման ծավալի մեջ ունեցած 15 տոկոս մասնաբաժնով։ Այսպիսով, 2019 թ․ տասը ամիսներին արտահանման հանրագումարային աճը կազմել է 7․2 տոկոս։ Ներմուծման ծավալների աճը ևս հոկտեմբերին դանդաղել է, սակայն կազմում է 15 տոկոս, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դեռևս կենսունակ ցուցանիշ է։
Այս ամենի շնորհիվ ներմուծման ծավալների հանրագումարային աճը 2019 թ․ առաջին տասը ամիսներին կազմել է 6․2 տոկոս, որի մեջ առաջատարը տրանսպորտային միջոցների ներմուծումն է, որի 70 տոկոսով աճել է: Առանց տրանսպորտային միջոցների ներմուծման` ծավալներն ավելացել են ընդամենը 1 տոկոսով։ Աղքատության ցուցանիշը 2018 թ․ նվազել է 23․5 տոկոսի՝ 2017 թ․ 25․7 տոկոսի համեմատ։ Նվազումն ավելի արտահայտված է եղել գյուղական շրջաններում և մայրաքաղաք Երևանում, մինչդեռ մյուս երկրորդային քաղաքներում աղքատության ցուցանիշը բարձրացել է։ Վարկերն ու ավանդները ևս աճել են ավելի քան 15 տոկոսով:

ՀԲ զեկույցը փաստացի ցույց է տալիս, որ աղքատության նվազումը, որը դրական ցուցանիշ է, ուղեկցվել է բևեռացմամբ. մարզերի խոշոր քաղաքներում աղքատների թիվն ավելացել է, որը կարող է ազդակ հանդիսանալ, որ ներքին միգրացիան դեպի Երևան ավելանա` էլ ավելի նպաստելով տարածքային անհամաչափ զարգացմանը: Բացի այդ` ներմուծման և առևտրի աճը այս պահին պայմանավորված է եղել ավտոմեքենաների ներմուծման մեծ տեմպով, որը պայմանավորված է 2020 թվականի հունավարից սպասվող մաքսատուրքի բարձրացմամբ: Ենթադրաբար, երբ հունավարից Հայաստանը ևս ԵԱՏՄ ստանդարտներով սկսի ավելի բարձր մաքսատուրք գանձել, ավտոմեքենաների ներմուծումները կնվազեն, թերևս միառժամանակ կարող է գրանցվել մեքենաների վաճառքի աճ և արտահանում, բայց դա տնտեսության համար շարունակական էֆեկտ ապահովել չի կարող:


 Հայկ  Դավթյան

դիտվել է 1652 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am