Հակահեղափոխական լինելու դատավճիռը սպառնում է Ջանջուղազյանին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ` կառավարությունում քննարկվել է Ֆինանսների նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների հայտը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը զեկուցել է, որ նախարարությունում անցնող ժամանակահատվածում շարունակվել է օպտիմալացման գործընթացը, հաստիքների թիվը 2018-ի 556-ի փոխարեն կազմել է 382՝ նվազելով 31 տոկոսով: Այս ընթացքում էապես օպտիմալացվել է նաև գերատեսչության ծառայողական ավտոպարկը. 17 ծառայողական ավտոմեքենայից կրճատվել է 13-ը:
Այնուհետև Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է պետական պարտքի սպասարկմանը՝ ընդգծելով, որ այն իրականացվում է առաջանցիկ տեմպերով: Մեր երկիրը համարվում է նվազ պարտք ունեցող պետություն, և ակնկալվում է, որ 2020 թվականին պետական պարտք-ՀՆԱ հարաբերությունը կլինի 50 տոկոսից ցածր: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արժեթղթերի շուկայի զարգացման հնարավորություններին և առաջիկա անելիքներին, գնումների համակարգում բարեփոխումների իրականացման գործընթացին և ֆինանսական ոլորտի այլ թեմաների:
Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո, թե պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ինքը ջարդելու է այդ դիմադրությունը, նախարարները հատկապես, հատկապես նախկին իշխանության կազմում ընդգրկվածները, խնդիր ունեն ցույց տալու, որ իրենք չեն դիմադրում հեղափոխությանը: Ատոմ Ջանջուղազյանը երկար տարիներ աշխատել է ֆինանսների փոխնախարար, կարելի է ասել` նախկին համակարգի կարկառուն ներկայացուցիչ է: Ժամանակին նա նշանակվեց նախարար, որովհետև հեղափոխականները ֆինանսների նախարարի թեկնածու չունեին»:
Նիկոլ Փաշինյանի հայտնի պոռթկումը, երբ նա պետական համակարգին մեղադրեց հակահեղափոխական լինելու մեջ, տեղի ունեցավ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի բանավեճի ընթացքում: Այս իմաստով Փաշինյանի մեղադրանքները` հեղափոխությանը դիմադրելու հետ կապված, թերևս առաջին հերթին ուղղված էին հենց ֆինանսների նախարարությանը և ՊԵԿ-ին: Ըստ ամենայնի, Ջանջուղազյանը, վարչապետ Փաշինյանին ներկայացնելով ապարատում հաստիքների և ծառայողական ավտոպարկի կրճատումների մասին, ինչպես նաև հավատացնելով, թե պետական պարտքի վիճակը այդքան էլ անհուսալի չէ, թերևս փորձել է ցույց տալ, թե ինքը չի դիմադրում հեղափոխությանը:

Ֆինանսների նախարարության կարևորագույն գործառույթներից մեկը պետական ֆինանսների և ծախսերի արդյունավետ պլանավորումը, բաշխումն ու վերահսկումն է: Հատկանշական է որ կառավարության նիստերում ֆինանսների հատկացման հարցերի շուրջ Ջանջուղազյանը հաճախ է հակասություններ ունենում կառավորության տարբեր անդամների հետ: Նրա մոտեցումները չեն համընկնում նաև Փաշինյանի հայտարարությունների հետ: Այսինքն` հակահեղափոխական լինելու դատավճիռը Ջանջուղազյանին այսպես թե այնպես սպառնում է, ինչ խոստումներ և հավաստիացումներ էլ որ նա փորձի տալ Փաշինյանին:

 

 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 2169 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am