Վնգստացող ընդդիմությունից մինչեւ վնգստացող դատարան

Պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը վնգստացող դատավորներից բացի ունի նաեւ վնգստացող ընդդիմություն, որն անում է այն, ինչ Նիկոլ Փաշինյանն է ուզում, քննադատում է այնքան, որքանից Փաշինյանը չի նեղվում: Իսկ երբ չափն անցնում է, հայտնվում է ոչ նախանձելի վիճակում: Առայժմ այդպիսի ընդդիմության առաջամարտիկը Լուսավոր Հայաստանն է՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ: Այսօր կարեկցել կարելի է այս կուսակցությանը միայն այն բանի համար, որ, լինելով խորհրդարանում ընդդիմադիր երկրորդ խմբակցությունը, ցույց տվեց՝ իշխանությանը քննադատել չի կարելի:

Երեկվա ավագանու արտահերթ նիստից հետո իշխանությունը ամենայն հավանականությամբ Մարուքյանին կանչել է ու բացատրական աշխատանք տարել, թե ինչպիսին պետք է լինի ընդդիմությունը: Մարուքյանն էլ շտապեց տեղեկացնել, որ քննարկում են ավագանու Լույս խմբակցության միակ ԼՀԿ-ական Դավիթ Խաժակյանի հրաժարականի հարցը: Ավելի ուշ Մարուքյանը ներկայացրեց այդ որոշման պատճառները, որոնք պարզապես ծիծաղելի էին: Ասաց, որ Լույսի վրա իրենք չունեն բացարձակ ազդեցություն, իսկ դա նշանակում է Թեհիմնե Վարդանյանն ու Անի Խաչատրյանն ինչ ուզում, այն էլ անում են: Ներողություն, մեկը հարցնի դաշինք կազմելիս պայման էիք դրել, որ պետք է դուք լինեք <<ասողը>>, իսկ հիմա անակնկալի եք եկել: Այնպես որ այս փաստարկը չանցավ: Մարուքյանն ասաց նաեւ, որ Դավիթ Խաժակյանը ի տարբերություն մյուսների ինստիտուցիոնալ խնդիրներ է վեր հանում, մնացյալը սկանդալներով են զբաղված, որն ավելի շատ է դուր գալիս մամուլին եւ լուսաբանում են սկանդալները, արդյունքում Խաժակյանի աշխատանքը չի երեւում, հետեւաբար նման պայմաններում ինչ իմաստ ունի իրենց ավագանիում մնալու նպատակահարմարությունը: Հետաքրքիր է, իսկ միթե նույն բանը չի կատարվում Ազգային ժողովում, երկրում հազար ու մի խնդիր կա, բայց ԱԺ-ում զբաղված են ժամավաճառությամբ, եւ ուրեմն թող բոլորը միասին հավաքվեն ու գնան տներով: Իր ասուլիսի ընթացքում Մարուքյանը չհամաձայնեց լրագրողի այդ դիտարկմանը եւ ասաց, թե իրենց խմբակցությունում իրավիճակն իրենց ձեռքում է, իսկ իրենք լավ գիտեն իրենց գործը:

Մյուս կողմից կատարվածի մասին մեկնաբանություն տվեցին նաեւ Լույսի մյուս երկու անդամները: Թեհմինա Վարդանյանն ասաց, որ «Լուսավոր Հայաստանի»  հայտարարությունը՝ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու քննարկումների մասին, իրենց համար անակնկալ է եղել, մամուլից են իմացել: Թեհմինա Վարդանյանը չի հասկանում, թե ինչու է աղմուկ բարձրացել երեկվա ավագանու նիստում՝ իր պահվածքի վերաբերյալ: Ինքն ամենին վերաբերում է, որպես նորմալ աշխատանքային ընթացք եւ նորմալ է, որ խմբակցությունում կարող են լինել տարաձայնություններ, որոնց շուրջ, ի վերջո, համաձայնություն է լինում:
Ինչ է ստացվում, ստացվում է, որ Մարուքյանի թիմն անգամ չի փորձել քննարկել իրավիճակը գործընկերների հետ, գուցե աղջիկները տեղ-տեղ դուրս էին եկել ափերից, գուցե չարժեր իջնել քաղաքապետի մակարդակին, եւ գուցե քննարկումների արդյունքում գային կոմպրոմիսի, որ այսուհետ այլ կերպ է լինելու: Սա եւս ամրապնդում է այն կասկածը, որ Մարուքյանը առաջնորդվել է այն հրահանգով, որն իջեցվել է ավելի բարձր տեղից:

Անի Սահակյան

դիտվել է 1091 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am