Նաղդալյանի տարեկան եկամուտները գերազանցել են 220 միլիոն դրամը

ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած իր եւ ամուսնու հայտարարագրերից տեղեկանում ենք, որ այս ընտանիքը բնավ չոր ու ցամաք սեղանի շուրջ չէ ընթրում։ Վերջինիս փոխառությունների գումարը 178 միլիոն 935 հազար 400 դրամ է։ Ըստ հայտարարագրի՝ Հերմինե Նաղդալյանի դրամական միջոցները կազմում են հինգ հազար ԱՄՆ դոլար եւ 32 միլիոն դրամ։ Նախորդ տարվա ընթացքում նա ստացել է ութ միլիոն 667 հազար 990 դրամ աշխատավարձ, իսկ շահաբաժինն էլ կազմել է 38 միլիոն 528 հազար դրամ։ Պաշտոնյա կնոջից հետ չի մնում ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը, ով հայտարարագրել է տասը միլիոն դրամ եւ յոթ միլիոն 500 հազար դրամ բաժնեմաս։ Նաղդալյանի ամուսինը նախորդ տարվա սկզբին տոկոսով 34 միլիոն 200 հազար դրամ է տվել, բացի այդ նրան վերադարձրել են ինը միլիոն 160 հազար դրամ, եւ տարեվերջին նրա փոխառությունները կազմել են 43 միլիոն 360 հազար դրամ։ Վերջինս որպես եկամուտ է նշել 40 միլիոն 94 հազար 442 դրամ շահաբաժինը, չորս միլիոն 125 հազար 243 դրամ տարեկան աշխատավարձը եւ 42 միլիոն դրամ ստացված փոխառությունները։ Հիշեցնենք, որ Հերմինե Նաղդալյանը օրեր առաջ ԱԺ-ում  լուրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանն, ասել էր, թե մեր փոխզիջումը ոչ թե հինգ գրավյալ տարածքներն են, այլ Մադրիդյան սկզբունքների ամբողջական համալիրը։ «Դրա համար մենք ընդունում ենք, որ երբ կլինի հանրաքվե, կընդունվի կարգավիճակի մասին որոշում, աշխարհը կընդունի ԼՂ անկախությունը, մենք էն հողերը, որոնց վրա այդ իրավունքը չունենք, մենք էդ հողերը չենք ուզում»,- հայտնել էր ԱԺ փոխխոսնակը։ Այս խոսքերը մեծ վրդովմունք են առաջացրել հանրության շրջանում, եւ Ֆեյսբուք սոցիալական ցանցում այս օրերին բազմաթիվ օգտատերեր պահանջում են նրա հրաժարականը: Վերջիններս իրենց էջում Նաղդալյանի՝ «Ես դեմ եմ, որ ադրբեջանական կայքերի հերոսը դարձած Հերմինե Նաղդալյանը ներկայացնի իմ պետությունը եւ պահանջում եմ նրա հրաժարականը...» գրառմամբ լուսանկարն են տեղադրում: past.am

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պատասխա՛ն եք տալու․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը զբաղված է քաղաքացիական ահաբեկչությամբ․ Էդգար Էլբակյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլն ուզում է խլել Կաթողիկոսի թագի ադամանդները․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ես իմ կլասը չե՛մ քցի, բայց ուշադիր լսի՛ր»․ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանի սպառնալիքներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am