Ուժ ցուցադրողը, սրբադասված Շուշանիկն ու «գողացված փողերով ստեղծված TV-ներից» հանդես եկող ընդդիմությունը

«Վրաստանը Եվրոպա է և վերջ»․ - այսպես կարելի է բնութագրել այն հիմնական ուղերձը, որով հանդես է եկել Վրաստանի իշխող քաղաքական ուժի` «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին օրերս Թբիլիսիի կենտրոնում կազմակերպված հանրահավաքի ժամանակ:

Բազմամարդ ակցիայի կազմակերպման գլխավոր առիթը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Վրաստանի կողմից Եվրոպայի խորհրդի նախագահության ստանձնումն էր: Հիշեցնենք, Թբիլիսին կառույցի նախագահությունը կես տարով ստանձնեց նոյեմբերի վերջին:

Վրաստանի իշխող քաղաքական ուժը, սակայն, ընդդիմության չդադարող բողոքի ակցիաների ֆոնին, իր կողմնակիցներին փողոց դուրս բերելու առիթը բաց չի թողել: Որոշ գնահատականների համաձայն՝ «Վրացական երազանք»-ի ղեկավարությունը, բազմամարդ հավաք անցկացնելով, յուրատեսակ ուժի ցուցադրություն էր կազմակերպել:
Դրան էլ գումարած՝ Իվանիշվիլին և նրա կողմնակիցները ցանկանում էին ցրել լայնորեն տարածված այն մտայնությունը, թե եվրոպամետ գործիչներն այսօր հիմնականում վրացական ընդդիմության շարքերում են կենտրոնացել:

«Եվրոպան մեզ համար ժողովրդավարությունն է, մարդու իրավունքներն ու քրիստոնեությունը: Մենք այդ արժեքների բնական կրողն ենք, և վրացիները դարեր շարունակ հայտարարել են այդ մասին: Մենք չենք պատրաստվում դատարկաձեռն վերադառնալ եվրոպական մեծ ընտանիք», - հայտարարում էր Իվանիշվիլին` քողարկված կերպով քննադատելով ազատական եվրոպամետներին: Նրա խոսքով՝ եվրոպական այնպիսի արժեքները, ինչպիսին են բազմազանությունը կամ հանդուրժողականությունը, միշտ էլ բնորոշ են եղել վրացիներին, և դրանց ներմուծման անհրաժեշտության մասին խոսելու կարիք չկա:

«Տարբեր մշակույթների համակեցությունը մեր ինքնության մի մասն է, այլ ոչ թե տարատեսակ հռչակագրերի արդյունք: Մեր երկիր քրիստոնեությունը բերել են կապադովկիացի Նինոն, հայազգի Շուշանիկը, արաբ Աբոն և պարսիկ Եվստաֆիոսը», - կողմնակիցների համար պատմական էքսկուրսով էր հանդես գալիս Իվանիշվիլին: «Վրացական երազանք»-ի առաջնորդի հիշատակած Շուշանիկը, ինչպես հաղորդում է ռադիոկայանը՝ Վարդան Մամիկոնյանի դուստրն է, որը թե՛ հայ և թե՛ վրացի պատմիչների վկայությունների համաձայն՝ 5-րդ դարում դաժան կտտանքների է ենթարկվել և նահատակվել` հրաժարվելով դավանափոխ լինել և զրադաշտականություն ընդունել: Հայ Առաքելական և Վրաց ուղղափառ եկեղեցիները Շուշանիկին դասել են սրբերի շարքում:

Թբիլիսյան հանրահավաքի ժամանակ Իվանիշվիլին եվրոպական արժեքներից ու քրիստոնեության պատմության մասին խոսելուց բացի նաև կոշտ քննադատության ենթարկեց իր քաղաքական հակառակորդներին` նախևառաջ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին: «Այսօրվա մեր իրականության ողջ ցինիզմը նրանում է, որ այն մարդիկ, որոնք ժամանակին իրենց ձեռքով ձևակերպել էին վրացական հողերի զավթումը, այսօր որպես հայրենասերներ են հանդես գալիս: Գործիչները, որոնք ժամանակին ոտնահարում էին մարդու հիմնարար իրավունքները, սպանում և կտտանքների էին ենթարկում իրենց հայրենակիցներին, այսօր գողացված փողերով ստեղծված հեռուստաալիքների եթերում մեզ մեղադրում են ժողովրդավարության պակասի համար», - նշում էր Բիձինա Իվանիշվիլին` խոստովանելով, որ քաղաքական ընդդիմախոսների հետ նույն լեզվով խոսելու գայթակղությունը մեծ է, բայցևայնպես «Վրացական երազանք»-ն այդ մակարդակի չի իջնի:

Ինչպես տեսնում ենք, Թբիլիսում, ներքաղաքական կյանքը տեղափոխվել է իշխանություն-ընդդիմություն համառ դիմակայության: Իվանիշվիլին կոնկրետ քայլեր է ձեռնարկում՝ սաստելու ընդդիմության հնարավոր հզորացումը, և գտել է կետերը, թե որոնք պետք է խաղարկի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3339 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am