Կորել է Փաշինյանի «կախարդական փայտիկը». համարել անվավեր

Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր վարչապետ դարձել, իսկ նրան աջակցող զանգվածը դեռ տաք էր ու հավատում էր ամեն ինչի, հայտարարեց, որ կա «կախարդական փայտիկ» ու դրա օգնությամբ ֆանտաստիկ ցուցանիշներ են ապահովվելու։ Իրականությունը, սակայն, լրիվ այլ է։

Տարին մոտենում է ավարտին ու արժե հիշել, թե ինչ էր խոստանում Փաշինյանը և ինչ ունենք փաստացի։ Կխոսենք թվերի լեզվով՝ օգտվելով պաշտոնական վիճակագրությունից։

Փաշինյանը խոստանում էր թռիչքաձև տնտեսական աճ, բայց չկա նման բան։ Վարչապետ Կարեն Կարապետյանը 2017–ը 2016–ի համեմատ փակել էր 7,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճով։

Երբ Նիկոլը դեռ վարչապետ չէր դարձել, բայց արդեն ահագին քայլել էր, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018–ի առաջին 4 ամիսներին 2017–ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել էր 9,7 տոկոսով, իսկ այդ տարվա ապրիլին արձանագրվածը նախորդ տարվա ապրիլի համեմատ ավելին էր 7,3 տոկոսով։ Ու չնայած այս ամենին՝ կար հանրային օբյեկտիվ դժգոհություն։ Նախևառաջ արդարության դեֆիցիտի պատճառով։ Մարդիկ փոփոխություններ էին ուզում և դրա համար էին դուրս եկել փողոց։

Փաշինյանը խոստացավ հեղափոխական փոփոխություն տնտեսական կյանքում, արդարություն ու թռիչք, բայց կտրուկ փոփոխության ենթարկվեց միայն իր ու իր նեղ շրջապատի կյանքը, իսկ արդարության փոխարեն ստացանք պոպուլիզմ։ Ինչ մնում է թռիչքին, ապա այն միայն կկվի բնի վրայով է կամ էլ թանկարժեք չարտերով։

Հեղափոխական տարին՝ 2018–ը, մենք փակեցինք տնտեսական ակտիվության ցուցանիշի 5,8 տոկոս աճով, այսինքն՝ ավելի վատ ցուցանիշով, քան կար մերժված իշխանության ժամանակ։ «Թավշյա» իշխանությունն արդարացման համար հեղափոխական հիմնավորում ներկայացրեց՝ «քանի դեռ արտահերթ խորհրդարանական ընտրություն չի եղել, ներդրումներ ու թռիչքաձև աճ չի լինի»։

Եղավ արտահերթը։ Նիկոլենք ծախսեցին նախընտրական հսկայական ու անհայտ ծագման գումարներ, «խփեցին» այնքան, ինչքան ուզեցին՝ գրավելով խորհրդարանի 70 տոկոսը, բայց թռիչքաձև աճը և մարդկանց կյանքի որակի խոստացված փոփոխությունը չկան ու չկան։ Փոխարենը կա Փաշինյանի ու իր թիմակիցների կյանքի որակի հեղափոխական տարբերություն։

2019–ի առաջին 10 ամիսների պաշտոնական ամփոփումը կա, ըստ որի՝ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն շրջանի համեմատ փոխվել է 7,1 տոկոսով, ընդ որում՝ այս տարվա հոկտեմբերը սեպտեմբերի համեմատ վատացել է 4,7 տոկսով։ Մի խոսքով, այս տարին էլ կփակենք առանց «կախարդական փայտիկի» ազդեցության ու մերժված իշխանության ժամանակվա ցուցանիշներից էլ վատ արդյունքով։

Մյուս տարվա համար նախատեսված է 4,9 տոկոս աճ։ Քանզի հեղափոխական իշխանությունը «մոռացել» է «կախարդական փայտիկի» մասին ու գնում է պահպանողական բյուջեի ճանապարհով՝ մինչև այդ մեղադրելով 800 հազար հոգու, որ նրանք չեն ուզում աշխատել ու աղքատությունն իրենց գլխում հաղթահարել։ Ի դեպ, մոտավորապես նույնքան քվե է արձանագրվել «Իմ քայլը» դաշինքի օգտին։ Այսինքն՝ Նիկոլը թամբալ է համարում սեփական ընտրազանգվածին։

Կորյուն Մանուկյան

դիտվել է 362 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am