Նիկոլի «քայլը», Քոչարյանի «սրտում»

Երևանի ավագանին հավանություն տվեց Ատոմ Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը Հյուսիսային պողոտայում տեղադրելու նախագծին։
«Ավագանու այս որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետին ուղղված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրությունը: Քանդակի ձուլման և մոնտաժման աշխատանքների իրականացումը կկազմակերպի ԿԳՄՍ նախարարությունը:
Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են աշխարհի տարբեր քաղաքների հրապարակներում ու թանգարաններում, մինչդեռ վարպետը միշտ երազել է իր ստեղծագործություններից մեկն ունենալ Երևան քաղաքում»,- իր խոսքում նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը։ Դեռեւս հոկտեմբերի վերջերին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը անդրադառնալով համացանցային քննարկումներին եւ գերիշխող տեսակետին, որ «Քայլող մարդը» արձանը ասոցացվում է հեղափոխության օրերին կերտված և Նիկոլ Փաշինյանին պատկերող ուսապարկով արձանի հետ ասել էր․ «Այդ արձանը ստեղծվել է հեղափոխությունից տասնամյակներ առաջ և հեղափոխության հետ կապ չունի։ Արձանը հեղափոխության կոնտեքստում չի բերվում Հայաստան, մենք մեր արվեստագետի վաղեմի ցանկությունն ենք փորձում իրականացնել։ Սակայն, օբյեկտիվ իմաստով այն ձեռք կբերի որոշակի սիմվոլիկ նշանակություն և կհատկանշի փոփոխությունը, որ տեղի է ունեցել մեր երկրում։ Հատուկ նպատակ չկա կապել հեղափոխության հետ»։
Ըստ Խզմալյանի՝ արձանի խորհրդանշումը յուրաքանչյուրը կարող է սուբյեկտիվ ընկալել և արվեստում չի կարող լինել միանշանակ բացատրություն։
Նկատենք, որ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» արձանը տարիներ առաջ նախատեսվել էր տեղադրել Հյուսիսային պողոտայում, բայց քաղաքական նկատառումով որոշումը կասեցվել էր, քանի որ այն կարող էր ասոցացվել 2008-ից հետո պողոտայում անցկացվող հայտնի «քաղաքական զբոսանք» ակցիայի հետ: Որ արձանի տեղադրումը հիմա է բերվում օրակարգ, անկասկած է, որ այն կապ ունի թավշյա հեղափոխության հետ:
Իշխանությանը թվում է, թե հետհեղափոխական էյֆորիան դեռ իր պիկին է եւ կարելի է նման քայլեր անել: Իրենք դեռ չեն ուզում գիտակցել, որ այդ արձանները եւ առհասարակ նման սիմվոլները միայն իրենց ու իրենց մտերիմներին կարող է ոգեւորել, ուրիշ ոչինչ: Ուզում եք ձեր քայլը դարձրեք սիմվոլիկա, ձեր շունչը, թե ձեր սրտի բաբախը, միեւնույն է, հանրությունն ու ժամանակը պետք է արժեւորի ձեզ, ուստի մի քիչ համեստությունը ձեզ չէր խանգարի: Հատկապես, որ այդ անհամեստությունն ուղեկցվում է անթաքույց անամոթությամբ, այն է՝ արձանի տեղադրման վայր է ընտրվել Հյուսիսային պողոտան, որի համար այս իշխանությունից տեղից ելնողը դատափետում է Ռոբերտ Քոչարյանին: Մինչեւ անգամ խորհրդարանական լսումներ կազմակերպվեցին, ԱԺ նախագահի մակարդակով կոչ հնչեց իրավապահներին, որ հնչած ելույթներն ու բոլոր նյութերն ընդունել իբրեւ հաղորդում :
Չնայած դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը հասցրել էր իր արտասահմանյան բարձրաստիճան հյուրերին ցուցադրել այդ պողոտան, պարծենալ դրանով եւ նախընտրել քաղաքական զբոսանքը նրանց հետ հենց այդ վայրում, եւ առհասարակ Փաշինյանը առանց մի գրամ անհարմարության սիրում գեղեցիկ ճառեր ասել Ռոբերտ Քոչարյանի ստեղծած գործարան կլինի, թաղամաս, այգի, ցանկացած մի շինության տարածքից, փոխարենը կարող է ինքը քարը քարին դնել, իրականություն դարձնել մի ծրագիր, դիցուք Ֆիրդուսի ու իր հեղափոխությունը խորհրդանշող արձանն էլ կանգնեցներ հենց այդտեղ, այլ ոչ թե քաղաքի սրտում, որին կենդանություն է տվել իր հավերժ ոխերիմ Ռոբերտ Քոչարյանը:

Անի Սահակյան

դիտվել է 1536 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am