Այ վախկոտ, ինչի՞ վնգստացիր այդքան շուտ․ Ռուբեն Հայրապետյանը՝ Անդրանիկ Քոչարյանին. video

«Ես ուղղակի մտածեցի, որ ինքը որպես նախկին ընկեր, որպես իր կյանքը փրկած մարդու լավություն է ուզեցել անի»: Այս մասին Երկիր մեդիա ՀԸ «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը` խոսելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մասին:

«Ես իրեն չեմ վիրավորի, ինքն անձնական վիրավորանք է հասցրել ինձ եւ Անդոյին ուզում եմ մի բան ասել, որ ինչպես կասեր իր տերը` «այ վախկոտ, ինչի՞ վնգստացիր այդքան շուտ», պետք չէր այդքան շուտ ցույց տալ քո դեմքը: Ես անձնական վիրավորանք չեմ հասցնում, ուղղակի զգուշացնում եմ, որ ինքը վախկոտ է, եւ ուզում եմ մեր հանրությանը տեղյակ պահել: Ես այսօր իրեն պատասխանում եմ մի պարզ պատճառով, որ ինքը վախկոտ է ու ինքը կանչելու է լեգենդար գեներալ Խաչատուրովին կամ Արցախի հերոս Սեյրան Օհանյանին,այդ վախկոտը։ Եթե իմանայի, որ ինքը այդպես վախկոտ է, իր անունը չէի էլ տա, ես ուղղակի մտածեցի, որ ինքը որպես նախկին ընկեր, որպես իր կյանքը փրկած մարդու՝ լավություն է ուզեցել անի: Բայց ես հասկացա, որ «ամեն ձեւով փախի Հայաստանից», նա այդ տեխնոլոգիայի մասնագետ է»,-ասել է նա:

Ռուբեն Հայրապետյանն ընդգծել է, որ Անդրանիկ Քոչարյանը երբեք որեւէ թիմի անդամ չի եղել:

«Հիշեք, ով է եղել իր կենսագրության մեջ: Ինքը դավաճանել է Վազգեն Մանուկյան, Լեւոն Տեր- Պետրոսյանին, չթվարկեմ, դուք ասեք` որ թիմում է ինքը եղել: Ես 15 տարի է` Հանրապետականում եմ ու հպարտանում եմ, իսկ ինքը ճամբարափոխ է եղել: Մտածում են՝ «Իմ քայլի» հետ ինքը կարող է թիմի անդամ լինել»,- հավելել է գործարարը:

Ռուբեն Հայրապետյանը չի հրապարակել այն անձի անունը, որն իրեն փոխանցել էր՝ հեռանալ երկրից, եւ նորից շեշտել է, որ չի պատրաստվում հեռանալ երկրից. «Այստեղից թող գնան վախկոտ անդրանիկքոչարյանները»:

Խոսելով յուրացման մեջ իրեն մեղադրելու մասին՝ ասաց. «Ոստիկանությունը միշտ շտապում է, չկա մի մասնագետ, որը կարող է զուտ մասնագիտական շինարարական վերլուծություն անել եւ ասել՝ յուրացվել են գումարները, թե ոչ: Հիմա, երբ որ գործը հանձնվել է քննչական մարմիններին, քննչական մարմինները հստակ քննություն եւ ստուգումներ կիրականացնեն, եւ եթե կտեսնեն, որ յուրացումներ եղել են, խնդիր չկա, ես կվերականգնեմ դա: Սա հերթական մանիպուլյացիան է, ոստիկանության ոճը, մի հատ էլ պատգամավորատեսակի մարդ կա, կարծեմ Արեն էր անունը (նկատի ունի Արեն Մկրտչյանին-Գ.Հ.), դա էլ հայտարարեց, որ ես իբր հափշտակումներ եմ կատարել, ինքն էլ միանգամից դատավոր դարձավ ու մեղադրանք առաջադրեց, այն դեպքում, երբ գոյություն ունի անմեղության կանխավարկած»:

դիտվել է 381 անգամ
Լրահոս
ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ» Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում «Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ Աշխեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am