Ոչ ադեկվատ, անպատրաստ մարդիկ են այսօր ղեկավարում երկիրն ու այն տանում կործանման. Արտաշես Գեղամյան. video

Վերջին երկու տարիների ընթացքում հրապարակայնորեն ելույթներ չեմ ունեցել, ինչի փոխարեն հասցրել եմ երկու գիրք գրել՝ արտահայտելով քաղաքացիական իմ դիրքորոշումը, Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:

Նրա խոսքով՝ եթերում չհայտնվելու հիմնական պատառներից է նաև լրատվամիջոցներից մի քանիսի իշխանամետ լինելը և մյուս մասի՝ ընդդիմադիր կեցվածք ունենալը. «Ընդդիմադիր հարթակներում ելույթներ չեմ ունեցել, որպեսզի չսրվի՝ Արտաշես Գեղամյան-«ժողվարչապետ» հարաբերությունները»:

Արտաշես Գեղամյանը պատրաստ է իր փորձով օգնել, որպեսզի երկիրը դուրս գա աշխարհաքաղաքական ծանր դրությունից:

Խոսելով դեռևս այն ժամանակվա ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած ընդհարումից՝ Արտաշես Գեղամյանն ասել է, որ ինքը շարունակում է պնդել, որ որևէ բռնություն չի կիրառել Փաշինյանի նկատմամբ, և այդ էջը վաղուց փակված է, չնայած երբեք էլ բացված չի եղել:

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է, որ այդ միջադեպն այդուհանդերձ որոշակի վերաբերմունք ձևավորել է Արտաշես Գեղամյան անձի հանդեպ, Գեղամյանը պատասխանել է, որ իրեն ընդհանրապես չի հետաքրքրում՝ ինչ վերաբերմունք ունի այս իշխանությունն իր նկատմամբ։

«Ինձ անհանգստացնում է, թե այս իշխանությունն ինչ վերաբերմունք ունի այն մարդկանց նկատմամբ, որոնց ես հարգում եմ: Ես մտահոգված եմ, որ անպատրաստ, ոչ ադեկվատ մարդիկ ղեկավարում են երկիրն ու այն տանում են կործանման»,– ասել է նա: Ըստ Գեղամյանի՝ Հայաստանն ունի ոչ ադեկվատ վարչապետ, որը ստում է, ասելով՝ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը:


Անդրադառնալով մոտ երկու տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, այնուհետև խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ Արտաշես Գեղամյանն ասել է. «Դե, որ Նիկոլ Փաշինյանը 70-% ձայն էր ստացել, ուրեմն թող ճանաչեր Արցախի անկախությունը, թող այնպես աներ, որ Արցախը դառնա բանակցային կողմ և ընդհանրապես, եթե այդքան ձայն էր ստացել, ասֆալտին փռելու փոխարեն, թող գիրք կարդար, որպեսզի Կառավարության նիստի ժամանակ չասեր՝ իր կողմից ձևավորված պետական համակարգը հակահեղափոխական է»: Արտաշես Գեղամյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է երկիրը, որից ընդհանրապես բան չի հասկանում:

«Այս իշխանությունը խճճում է Արցախի հարցը՝ խոսելով մադրիդյան սկզբունքներից, Լավրովի պլանից, կազանյան սկզբունքներից, մինչդեռ այս ամենի պատասխանը հստակ տվել է Սերժ Սարգսյանը՝ Զագրեբի իր ելույթում՝ ուղիղ մեսիջ ուղարկելով Ադրբեջանին»,- ասել է Արտաշես Գեղամյանը՝ անդրադառնալով արցախյան հիմնախնդրին:

Անդրադառնալով Արցախում սպասվող նախագահական ընտրություններին՝ Արտաշես Գեղամյանն ասել է, որ Արցախում պետք է ունենանք Վիտալի Բալասանյանի նման ռազմական գործիչ նախագահ, քանի որ ադրբեջանական կողմից հնչում են բացառապես ռազմատենչ հայտարարություններ:

դիտվել է 285 անգամ
Լրահոս
ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ» Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում «Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ Աշխեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am