Քննարկվում է Փաշինյանին Ապրիլյանի քննիչ հանձնաժողով «կանչելու» հարցը, որպեսզի շոուի գլխավոր բաղադրիչներից մեկն ապահովված լինի

Փաստը գրում է. «Ինչպես հայտնի է, խորհրդարանն օրերս ևս վեց ամսով երկարաձգեց 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տարբեր առիթներով հայտարարել է, որ հրավիրվել և առաջիկայում հրավիրվելու են տարբեր քաղաքական և ռազմական գործիչներ, ինչպես նաև Ապրիլյան պատերազմի մասնակիցներ։

Իր վերջին հայտարարություններից մեկում Քոչարյանը փաստել է, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերջին փուլում հանձնաժողով կհրավիրվեն նաև Սերժ Սարգսյանը, Յուրի Խաչատուրովն ու Հայկազ Բաղմանյանը։


Թեմայի հետ կապված՝ թերթին տեղեկություն է հասել, ըստ որի, հանձնաժողով հրավիրվածների մեջ հնարավոր է լինեն նաև անակնկալներ։

Մասնավորաբար, ըստ մեր աղբյուրների, քննարկվում է տարբերակ, որ հանձնաժողովում զրույցի «կանչվի» նաև Նիկոլ Փաշինյանը, որպեսզի շոուի գլխավոր բաղադրիչներից մեկն ապահովված լինի։

Թերթի աղբյուրը փոխանցել է, որ սա հիմնականում արվում է՝ ընդդիմադիր հատվածի կողմից ավելորդ խոսակցությունից ու շահարկումներից զերծ մնալու համար։

Նշենք, որ ժամանակին, երբ Փաշինյանը դեռևս ընդդիմադիր պատգամավոր էր, ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե «Ապրիլյան պատերազմը հրահրվել և կազմակերպվել էր Ռուսաստանի կողմից՝ Ադրբեջանին ԵԱՏՄ բերելու նպատակով»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 412 անգամ
Լրահոս
Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների Վլադիմիր Գասպարյանի որդու քրգործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել է «Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք» ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրների մասին Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video) Բագրատ Սրբազանին մենք ուրացանք․ էս ինչ արեցիք․ Խաչիկ Մանուկյան (video) Վարդան Ղուկասյանից ստացած հարվածը Նիկոլը չի մարսում․ ի՞նչ է նա անելու առաջիկայում․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am