Բարեփոխումների անվան ներքո ամայացնում են կրթության ոլորտը

Փաստ օրաթերթը գրում է. «2019 թվականն աչքի ընկավ կրթության ոլորտում բուռն զարգացումներով: Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո կրթական ոլորտում բարեփոխումներ կատարելու «հայտ» ներկայացրեց:

Եվ ոլորտի մասնագետների մոտ սկզբում տպավորություն էր, թե վարչապետի նախաձեռնությամբ կրթական ոլորտում դինամիկ և դրական փոփոխություններ են սպասվում, որի արդյունքում Հայաստանում կրթությունը դառնալու է ավելի ճկուն և մրցակցային, բայց այդ տպավորությունները խաբուսիկ դուրս եկան:


Կրթության ոլորտում իրական բարեփոխումների փոխարեն իշխանությունները նախաձեռնեցին այնպիսի փոփոխություններ, որոնց անհրաժեշտությունը բոլորովին չէր զգացվում:

Եվ այս հարցում առաջին լուրջ խնդիրը հայագիտական առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու որոշումն է, որը ուսանողների և դասախոսների շրջանում բողոքի տեղիք տվեց:

Այս նախագիծն, ըստ էության, նշանակում է, որ շատ բուհեր, որոնք ունեն տեխնիկական ուղղվածություն, նախընտրելու են բնագիտական և մասնագիտական առարկաների դասավանդումը, և, ըստ էության, հայագիտական առարկաները դուրս են մնալու կրթական ծրագրերից:

Սրան զուգահեռ՝ պարզ դարձավ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերից դուրս թողնելու իշխանությունների մտադրությունը, որը պետք է իրականություն դառնա այդ առարկան «Հայոց պատմություն» առարկայի հետ միավորման արդյունքում:

Ուշագրավ է, որ իշխանության այսպիսի նախաձեռնությունները կյանքի են կոչվում բնագիտական և տեխնիկական կրթության բարելավման վերաբերյալ լոզունգների ներքո:

Վարչապետը բազմիցս խոսել է ՏՏ ոլորտի կարևորության մասին, կառավարության համար այն համարել է առաջնահերթ, սակայն անհասկանալի է, թե ինչով են հայագիտական առարկաների ամուր դիրքերը խանգարում այս իշխանություններին:

Նշենք, որ հայագիտական և հասարակագիտական առարկաները չի կարելի անտեսել, քանի որ դրանց բարձր մակարդակի ապահովումը կարևոր է մեր պետության համար, ինչպես հայրենասեր քաղաքացիների դաստիարակության, այնպես էլ աշխարհին ներկայանալու և օրեցօր ահագնացող թուրք-ադրբեջանական պրոպագանդային դիմագրավելու համար:

Սակայն սա չի խանգարում, որ վարչապետը նսեմացնի հայագիտական առարկաների դերակատարությունը՝ համարելով դրանք թամադայություն:

Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներից մեկի ընթացքում վերջինս հայտարարել էր, թե իրենց նպատակը թամադաներ պատրաստող կրթական համակարգը ինժեներներ պատրաստող կրթական համակարգով փոխարինելն է:

Վարչապետի այսպիսի հայտարարություններից հասկանալի է դառնում, որ իշխանությունները գոնե պետք է տրամադրված լինեն բնագիտական առարկաների դասավանդման որակը և մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

Սակայն, ինչպես երևում է, նրանց մոտ երևում է նաև դպրոցներում բնագիտական առարկաների նշանակությունը թուլացնելու հակումը:

Օրինակ՝ ԿԳՄՍ նախարարությունը ցանկանում է իր թեթև ձեռքով քիմիա, ֆիզիկա և կենսաբանություն առարկաները միավորել մեկ առարկայի շրջանակներում և դասավանդումը կազմակերպել միայն այդ ձևով:

Պատահական չէ, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը հայտարարել է.

«Քիմիա, ֆիզիկա և կենսաբանություն առարկաները մեզ մոտ առանձին են դասավանդվում, սակայն արտասահմանից մի շարք մասնագետներ քննարկումների ընթացքում նախարարությանը վստահեցրել են, որ այս 3-ի դասավանդման լավագույն մեթոդը մեկ առարկայով՝ բնագիտությամբ ուսուցանելն է»:

Այսպիսի մոտեցումը լիովին հակասում է ինժեներներ պատրաստելու վերաբերյալ վարչապետի հայտարարությանը:

Բնագիտական առարկաների միավորմամբ հնարավոր չէ խորը գիտելիքներ ապահովել դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ, քանի որ քիմիան, ֆիզիկան և կենսաբանությունը լիովին առանձին և ծավալուն ոլորտներ են:

Բացի դրանից, կրթության շուրջ բարեփոխումներ կատարելու հարցում ինչո՞ւ ԿԳՄՍ նախարարությունն առաջին հերթին հաշվի չի առնում հանրային կարծիքը, որ ամեն պատեհ առիթի հղում է կատարում ինչ-որ միջազգային մասնագետների:

Պետք է գիտակցել, որ հապճեպ և առանց հանրային քննարկումների դնելու՝ յուրաքանչյուր կրթական փոփոխություն բուռն դիմադրություն է առաջ բերելու հասարակության շրջանում:

Թեպետ, ինչպես արդեն ցույց է տալիս փորձը, հատկապես այս ոլորտում «սորոսականության» սկզբունքները ներմուծելու հարցում հասարակության դիրքորոշումը բնավ հետաքրքիր չէ: Ու ոչ միայն այս ոլորտում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

դիտվել է 508 անգամ
Լրահոս
Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների Վլադիմիր Գասպարյանի որդու քրգործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել է «Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք» ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրների մասին Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video) Բագրատ Սրբազանին մենք ուրացանք․ էս ինչ արեցիք․ Խաչիկ Մանուկյան (video) Վարդան Ղուկասյանից ստացած հարվածը Նիկոլը չի մարսում․ ի՞նչ է նա անելու առաջիկայում․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am