Ասում էինք `շատ մի դատեք, դատվել կա. Արսեն Բաբայանի հոդվածը ո՞ւմ վրա է դրվելու


«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ հաղորդում է տվել հանցագործության մասին: Խնդիրը քաղաքապետ Հայկ Մարությանի բացակայության ժամանակ փոխքաղաքպետ Հայկ Սարգսյանի կողմից քաղաքապետի լիազորությունների կատարմանը և դրան առնչվող իրավական ակտերին է վերաբերվում:
Համաձայն Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի` քաղաքապետի առաջին տեղակալը փոխարինում է քաղաքապետին վերջինիս բացակայության ժամանակ: Քաղաքապետի առաջին տեղակալը պետք է լինի Երևանի ավագանու անդամ: Հիշեցենք, որ ավագանու անդամ է նաև Երևանի քաղաքապետը: Մյուս փոխքաղաքապետերը ավագանու անդամ չեն, և  իրավասություն չունեն կատարելու քաղաքապետի պարտականությունները:

Բայց արի տես, որ Հայկ Մարությանի բացակայության ժամանակ, նրան փոխարինել է քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը, մինչդեռ նա քաղաքապետի առաջին տեղակալը չէ, հետևաբար չէր կարող փոխարինել: Բայց սա էլ մի կողմ. պարզվում է` Երևանի քաղաքապետի կարգադրությունը, որով Հայկ Մարությանի արձակուրդում գտնվելու ժամանակ պարտականությունների կատարումը վերապահվել է փոխքաղաքպետ Հայկ Սարգսյանին, քանի որ առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը երկրում չի եղել, փաստաթղթային կեղծիք է:

«Այսօր ստացել եմ քաղաքապետի կարգադրությունը՝ Հայկ Մարությանին արձակուրդ տրամադրելու մասին, որով լիազորությունները վերապահվում էր նաև քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին: Տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք, և նոյեմբերի 4-ին այս որոշումը ստեղծվել է և հետին ամսաթվով՝ հոկտեմբերի 17-ով գրվել է թուղթ, որն իրականում գրվել էր նոյեմբերի 4-ին: Դուք ինձ տալիս եք փաստաթուղթ՝ քաղաքապետի ստորագրությամբ, ասում եք՝ այս մեկն է: Ես ունեմ այդ նույն կարգադրությունը, բայց այդտեղ Ձեր ստորագրությունը չէ: Սա այն փաստաթուղթն է, որը դուք փոխել եք»,- ավագանու նիստում հայտարարել է Դավիթ Խաժակյանը և ցուցադրել է իր ձեռքի տակ եղած քաղաքապետի երկու կարգադրությունները, որոնցից մեկը, նրա պնդմամբ, կեղծված է:
Քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը, արձագանքել է, ասելով, որ կատարվածն անօրինականության հետ որևէ կապ չունի:
Բայց փաստն ինքնին, որր Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարել է Հայկ Սարգսյանը` չունենալով դրա իրավունքը, ինքնին խոսուն է: Երկրորդ փաստը, թե իրականում ով է ստորագրել քաղաքապետի այն կարգադրության տակ, որով Հայկ Սարգսյանին են վերապահվել քաղաքապետի լիազորությունները, դեռ պետք է ճշգրտել: Եթե պարզվի, որ կարգադրությունը ստորագրվել է հետին ամսաթվով, ապա դա պաշտոնական կեղծիք է: Իրավիճակն հենց այս կետից դառնում է ինտրիգային. բանն այն է, որ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով գործ էր հարուցվել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ: Բաբայանը մոտ 20 օր մնաց կալանիք տակ: Հիմա եկել է պահը, որ իշխանությունը ցուցաբերի նույն սկզբունքայնությունն ու հետևողականությունը և կալանավորի Երևանի քաղաքապետարանի այն պաշտոնատար անձին, ով հետին ամսաթվով քաղաքապետի կարգադրություն է արձակել:
Ասում էինք` շատ մի դատեք, դատվել կա:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 3153 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am