Ռումբ է դրվում իշխանության տակ

Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխումների քննարկումների նպատակով Ազգային ժողովում ստեղծվեց աշխատանքային խումբ։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ կողմ կքվեարկի աշխատախմբի ստեղծմանը. «Վստահելով նախաձեռնության հեղինակներին, որ այն լուծում է գլոբալ խնդիր, մարտահրավեր, Հայաստանում ատելության խոսքը կարգավորելու և ուղղված չի լինելու կոնկրետ թիրախային խմբերին պաշտպանել ատելության խոսքից, ինչը պետք է անպայմանորեն ներառվի այդ գլոբալ խնդրի մեջ»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Աշխատախմբի ղեկավար ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ Աշխատախմբի անդամներին կառաջադրեն խմբակցությունները։ Մինչ որոշումն ընդունելը բուռն քննարկում ծավալվեց նիստում ու եթե քննարկման բովանդակությունը վերլուծենք, ապա կարող ենք արձանագրել, որ իշխանությունը սեփական ձեռքով ռումբ դրեց իր տակը։ Ընդդիմադիրները ատելության խոսքի տարածման հարցում քարը նետում էին հենց իշխանության ու նրանց ֆեյքերի դաշտը, իսկ եթե նախաեձնում են պայքարել դրա դեմ, սա նշանակում է, որ բացահայտելու են սեփական ֆեյքերի բյուր բանակները։ Նաիրա Զոհրաբյանն էլ է նկատել, որ ֆեյք օգտատերերը այսօրվա բռնության կոչերի հիմնական մունետիկներն են, հիմնական ավանգարդները, որոնցից շատերը մամուլի հրապարակումների համաձայն, այս կամ այն պետական գերատեսչության ուղղորդմամբ են գործում․
«Կա այսպես կոչված X ՊՈԱԿ, որտեղից ուղղորդվում են կեղծ օգտատերերի, ֆեյքերի հիմնական գրոհները բոլոր նրանց, անձանց, գործիչների դեմ, ովքեր հանդգնում են իշխանության կարծիքին հակառակ կարծիքը հայտնել։ Նա նշեց, որ նաեւ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները եւս հրավիրվելու են»,- նշեց Ն.Զոհրաբյանը։ Իհարկե, իշխանականները փորձեցին հակադարձել, ասելով, որ Զոհրաբյանն առնվազն մեկուկես տարվա ինֆորմացիա է հաղորդում, սակայն բոլորը գիտեն, որ դա այդպես չէ ու ցանկացած ոչ իշխանահաճո հրապարակում , ցանկացած քաղաքական գործիչ, որն իշխանությանն ասում է՝ աչքիդ վերեւը հոնք կա, հայտնվում է այդ ՊՈԱԿ-ի բուծած ֆեյքերի ճանկում, բզկտում են նրան։ Ընդդիմադիր պատգամավորները մտավախություններ ունեին, որ աշխատանքային խմբի աշխատանքի արդյունքները կօգտագործվեն թիրախավորված: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարեց՝ եթե կգտնենք այնպիսի կարգավորումներ, որոնք կպաշտպանենք բոլորին՝ կհամարենք, որ խնդիրը լուծված է, եթե բոլորին չի պաշտպանի, ուղղված կլինի կոնկրետ թիրախային խմբերին, իրենք այդ ամենում մասնակցություն չեն ունենա: Համանման կարծիք հայտնեց նաեւ Նաիրա Զոհրաբյանը՝ ԲՀԿ խմբակցության անունից. «Եթե աշխատանքային խումբը կշեղվի հռչակած բանաձեւերից, ոչ ոք պատանդ չէ եւ կթողնի խմբի այդ անդամներին կիրենց գաղափարների հետ միայնակ»: Սարգիս Խանդանյանը փորձեց փարատել ընդդիմադիր գործընկերների մտահոգությունները՝ ասելով, որ ՀՀ օրենքները պարտադիր են բոլոր քաղաքացիների համար, հավասար են բոլորի համար: ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանն էլ նկատեց, որ համանման նախագիծ նաեւ կառավարությունում է մշակվում: Սարգիս Խանդանյանը հստակեցրեց՝ Արդարադատության նախարարության նախագիծը բռնության կոչերին է վերաբերվում, բայց ատելության խոսքը միայն բռնության կոչերով չէ: Ինչեւէ, կսպասենք խմբի աշխատանքներին ու առաջարկներին, թեպետ դժվար է պատկերացնել, թե ինչ լուծումներ են գտնելու, որոնք չեն սահմանափակի խոսքի ազատությունը։ Իսկ առհասարակ, խնդիրը միայն կարգավորումները չեն, այլ կիրառումը, եթե ներկայում նման գործիքաշար լիներ, ապա իշխանությունը ամենաշատն էր պատժամիջոցների ենթարկելու, ի վերջո ատելության ներկայիս բարձր դոզան հետեւանքն է նաեւ իշխանության վարած քաղաքականության՝ «սեւ-սպիտակի բաժանման», «ասֆալտին փռելու, պատերին ծեփելու» կոչերի։

Անի Սահակյան

դիտվել է 2575 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am