Եթե պլան՝ ապա միայն Լավրովյան. Ռուս-ադրբեջանական սադրանքի պատասխանատուն

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն օրերս հրավիրված մամլո ասուլիսում մի քանի անգամ հերքեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունները, հավելելով, թե դրանք այս շրջանում պայմանավորված են ադրբեջանական ներքաղաքական վերադասավորումներով։

Հիշեցնենք, որ Մամեդյարովն ադրբեջանական CBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հիշատակել է, իր խոսքով, Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված, այսպես կոչված, Լավրովի պլանը, որը, ըստ Ադրբեջանի արտգործնախարարի, մշակվել է մոտ երկու տարի առաջ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ։

Նկատենք, որ մամուլում Լավրովի պլանի մասին սկսեցին խոսել ոչ թե երկու, այլ առնվազն 3,5 տարի առաջ՝ 2016-ի գարնանը։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Լավրովի պլանի մասին հարցին պատասխանելիս ասել է. «Դա մենք նշել ենք բազմիցս, դա հստակ է՝ որևէ փաստաթուղթ չի քննարկվում։ Ինչ վերաբերում է, թե ինչ է նշել պարոն Մամեդյարովը, ես չէի ցանկանա համարել, որ այստեղ կար պարզապես տեխնիկական վրիպակ իրենց կողմից, որովհետև անհասկանալի է, թե ինչի մասին է խոսում պարոն Մամեդյարովը»։

Մամեդյարովը CBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, թե բանակցությունները Բրատիսլավայում կոշտ էին, սակայն համոզմունք է հայտնել, որ բանակցությունները շարունակվելու են ցանկացած, նույնիսկ ռազմական գործողությունների դեպքում։ «Եթե նույնիսկ պատերազմ լինի, այն հավերժ չի տևելու և պետք է լինելու շարունակել բանակցությունները», - ասել էր նա։ Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև պնդում է, թե Հայաստանի ԱԳ նախարարի հետ բանակցություններում քննարկում են կոնկրետ և իրական կետերը՝ հավելելով, թե օրակարգում կարգավորման փուլային տարբերակն է։ Ընդ որում՝ Էլմար Մամեդյարովը հիշատակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս տարվա մարտի 9-ի հայտարարությունը՝ ասելով, թե այդ հայտարարության էության խնդրի կարգավորումը փուլային տարբերակն է։ Առաջին փուլում, ըստ Մամեդյարովի, զորքերի դուրսբերում, ադրբեջանական բնակչության վերադարձ Լեռնային Ղարաբաղ, անվտանգության ապահովում, կապի հաստատում։ Մինչդեռ համանախագահների այս հայտարարությունում նշված է. «Խնդրի արդար և տևական կարգավորումը պետք է հիմնված լինի ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա»։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը ևս մեկ անգամ ընդգծել է. «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, ինքնորոշման իրավունքը, որը պետք է իրացվի առանց սահմանափակման և հարկադրման»։ Մամեդյարովի խոսքով՝ Բաքուն հայկական կողմին առաջարկում է խաղաղություն՝ բարգավաճման հեռանկարով։

Հիմա՝ Մամեդյարովը վստահեցնում է, որ Մնացականյանի հետ բանակցություններում քննարկվում են «կոնկրետ և իրական պահեր»: Ավելին՝ նրա խոսքերով՝ բանակցությունների ընթացքում հայկական կողմից հայտնվում էին տարբեր փաստաթղթեր, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» էր։

Իհարկե, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին «Լավրովի պլանի» գոյությունը իշխանությունը հետևողականորեն մերժում էր: Դա թույլ էր տալիս հավատալ նրան, որ հայկական կողմին հաջողվել էր խափանել «Լավրովյան ծրագիրը»:

Իսկ հիմա, Ռուսաստանն ու Ադրբեջանը աշխուժացրեցին այդ թեման, բանը հասավ նրան, որ Բաքուն «մեղադրում է» Հայաստանին Լավրովի տարբերակ առաջ քաշելու մեջ: Իհարկե, հնարավոր է, որ սա Բաքվի էժան խորամանկությունն է, բայց միևնույն է, փաստը մնում է փաստ, որ «Լավրովի պլան» են Մոսկվան ու Բաքուն առաջ մղում:

Դրանով է պայմանավորված նաև Մոսկվայի աշխուժությունը: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամեն շաբաթ մամլո ճեպազրույցներում անդրադառնում է ղարաբաղյան խնդրին, դա պատահականություն չէ: Մոսկվան ու Բաքուն ակտիվ առաջ են մղում «Լավրովի պլանը»:

Ըստ ամենայնի՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան համաձայն են ռուսական ակտիվությանը:

Ի՞նչի հանգեցնելու այս ամենը... Եթե Մոսկվան ու Բաքուն չստանան ցանկալի արդյունք՝ ճնշումներ հայկական կողմի ուղղությամբ և ռազմական գործողությունների վերսկսման ռեալ վտանգ:

Հայկական կողմը, պետք է լրջորեն մտածի, թե ինչպե՞ս ստացվեց, որ իր գործունեության արդյունքում ռուսական և ադրբեջանական կողմերն ակտիվացրեցին «Լավրովի պլանը»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2587 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am