Էրդողան-Պուտին մեղրամիսի վերջը չի երևում

Անկարայում ԱՄՆ դեսպան Դեվիդ Սաթերֆիլդը օրերս ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ կանչվել է Թուրքիայի ԱԳ նախարարություն: ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալի փոխանցմամբ՝ թուրքական կողմը դեսպանին հայտնել է իր մտահոգությունը: Վերջին օրերին պաշտոնական Անկարայից Սենատի բանաձևը դատապարտող հայտարարություններ են հնչում:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, ամոթալի որակելով բանաձևը, հայտարարեց, թե այդ որոշումը զուրկ է պատմական և իրավական հիմքից և պարտավորեցնող բնույթ չունի: «Սենատի որոշումը պատմությունը քաղաքականացնելու ամոթալի օրինակներից է: Այնուհանդերձ, իրականությունը անտեսելով՝ պատմությունը քաղաքական շահերի համար օգտագործողները չեն կարող հասնել իրենց նպատակներին», - ասվում էր Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարությունում: ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ ամերիկացի օրենսդիրների որոշումը թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերը արգելակող կործանիչ քայլ է: «Թուրքիան վճռականորեն շարունակելու է պայքարել տարածաշրջանում իր կենսական շահերը պաշտպանելու համար՝ չենթարկվելով նման անարդար ու անմիտ որոշումների ազդեցությանը», - նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ԱՄՆ Սենատի որոշումը «քաղաքական ներկայացում» էր անվանել։ Նա Թվիթերում գրել է, թե այս բանաձևը իրավական պարտադիր ուժ չունի՝ վախկոտներ անվանելով «պատմությունը քաղաքական նկրտումներին ծառայեցնողներին ու առերեսվել չցանկացողներին»:

Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը հայտարարել է, որ պատմության իսկական վկաները ոչ թե Սենատի և խորհրդարանի որոշումներն են, այլ արխիվները: «Պատմական խնդիրները քաղաքական դաշտ բերողներին մեր արխիվներն ենք մատնանշում, որոնք բաց են գիտնականների ու պատմաբանների առաջ», - ասել է Օքթայը: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն էլ նշել էր, թե իրենք դատապարտում և մերժում են «ծեծված պատմական հասկացողությունը քաղաքական փոքր հաշիվներին ծառայեցնող որոշումը»։ «Իրավական ուժ չունեցող այս բանաձևը չի կարող ազդել քաղաքական, ռազմական և տնտեսական ոլորտներում Թուրքիայի իրավացի և վճռական դիրքորոշման վրա», - Թվիթերի իր էջում գրել էր Քալընը։

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը ամոթանք է տվել ամերիկացի օրենսդիրներին՝ հայտարարելով, թե «արյունոտ պատմական անցյալ ունեցողներն իրավունք չունեն խմբագրել թուրքական փառահեղ պատմությունը»: Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցություններից ևս արձագանքել են Սենատի ընդունած բանաձևին: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մահիր Ունալը և կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել են՝ Թուրքիան դատապարտում և առ ոչինչ է համարում Սենատի որոշումը:

Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահ Ունալ Չավիքոզը հայտարարել է, թե այս որոշումը կարող է անդառնալի հետք թողնել թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Խորհրդարանական «Ազգայնական շարժում» և «Լավ» կուսակցություններից ևս Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը դատապարտող հայտարարություններ են հնչել։

Մինչդեռ, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը կրկնել է իր այն համոզմունքը, թե Հայոց ցեղասպանության հարցն առաջին հերթին թուրքական մեջլիսում պետք է քննարկվի: «Այս հողերում գործված ոճիրի մասին այստեղ չեն խոսում և արդարություն չի հաստատվում, այդ պատճառով էլ դառնում է այլ խորհրդարանների քննարկման առարկա: Միակ խորհրդարանը, որը կամոքի հայ ժողովրդի վերքերը, Թուրքիայի մեջլիսն է, որի անդամն եմ հանդիսանում», - թվիթերյան իր էջում գրել էր Փայլանը:

Թուրք-ամերիկյան հարաբերությունների սրման ֆոնին, նախօրերին, Անկարան ուշագրավ առաջարկ է արել Վաշինգտոնին:

Քաթարում ընթացքի մեջ գտնվող Դոհայի ֆորումի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ-ին առաջարկել է Patriot հակահրթիռային համակարգեր վաճառել Անկարային: «Թուրքիան հավատում է, որ ԱՄՆ-ն դեռ մեր դաշնակիցն է, և մենք էլ առաջվա պես շարունակում ենք մնալ նրանց դաշնակիցները: Ոչ ոք չի կարող չեղարկել C-400-ների գործարքը, այն կայացել է:

Ռուսաստանի առաջարկը ավելի շահավետ էր, ուստի մենք ընդունեցինք այն: Հիմա մենք պատրաստ ենք գնելու Patriot համակարգեր և սպասում ենք ԱՄՆ-ի պատասխանին»,-ասել է նա: Չավուշօղլուն նշել է նաև, որ C-400-ների մատակարարման արդյունքում ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանվելու դեպքում իրենք ստիպված կլինեն պատասխան քայլեր ձեռնարկել:

Չնայած սրված հարաբերություններին, Սենատում հայտնի բանաձևի ընդունմանը՝ փաստորեն, Անկարան Վաշինգտոնի ուղղությամբ ռևերանսներ է անում:

Ակնհայտ է, որ թուրք-ամերիկյան օրակարգում Հայոց Ցեղասպանության հարցը կշարունակի մնալ որպես հիմնական խաղաքարտերից մեկը:

Սպասենք նոր զարգացումների: Թրամփը ձեռք է բերում խաղաքարտեր, որպեսզի զսպի Էրդողան-Պուտին մեղրամիսը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1009 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am