Միայնակության դառը արդյունքները


Միայնակ ապրող 63 տարեցներ 2020 թվականի հունվարի 1-ից կոմունալ վճարների մասին այլևս չեն մտահոգվի․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փոխհատուցման մասին որոշում է կայացրել։ Այդ մասին տարեվերջյան ամփոփիչ մամլո ասուլիսում տեղեկացրել է նախարար Զարուհի Բաթոյանը։ Բացի այդ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների միջև առաջիկայում կստորագրվի համատեղ հուշագիր՝ համաձայն որի` 2020 թվականի հունվարի կեսից հաշմանդամություն ունեցող անձինք և տարեցները հնարավորություն կստանան անվճար այցելել պետական մշակութային կենտրոններ:
«Տարվա ընթացքում նրանք կարող են դիտել օրինակ՝ 48 ներկայացում, ամսվա ընթացքում գրեթե 2 անգամ հաճախել թանգարաններ: Նախկինում նմանատիպ համաձայնագիր ստորագրվել էր ՀՀ մշակույթի նախարարության հետ, սակայն տեխնիկական խնդիրներ կային, տոմսերի տրամադրման, հավաքագրման, բաժանելու պայման կար: Այժմ նման բան չի լինելու»,- ասել է Բաթոյանը՝ նշելով, որ ըստ այդմ, միայն անձնագիրը կամ հաշմանդամությունը հաստատող փաստաթուղթը ցույց տալով, անձը կարողանալու է մշակութային հաստատություն մուտք գործել:
Անշուշտ, դրական նախաձեռնություն է, բայց ամբողջ խնդիրն այն է, թե ինչու է կոմունալ վճարների հատուցում տրվում ընդամենը 63 տարեցի: Ամբողջ հանրապետության տարածքում միայնակ տարեցների թիվը վստահաբար 63-ից ավելի մեծ է: Ինչ սկզբուքնով էլ որ ընտրրված լինեն նշված տարեցները, միևնույնն է` դա սոցիալական խնդրի լուծում, հետևաբար նաև արդյունավետ սոցիալական քաղաքականություն չի նշանակում: Սոցիալական քաղաքականության առաջընթացի մասին հնարավոր կլիներ խոսել, եթե սոցիալական այդ խնդիրը ստանար համապարփակ և հիմնավոր լուծում բոլոր միայնակ տարեցների համար: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, մեր հարևան Վրաստանում բոլոր միայնակ թոշակառուները կոմունալ վճարների 50 տոկոս զեղչ են ստանում ամբողջ տարվա համար: Բացի այդ` նրանք ստանում են նաև հատուկ քարտեր, որով որոշակի խանութներից որոշակի գումարի չափով կարող են սնունդ և առաջնային նշանակության այլ ապրանքներ գնել: Բացի այդ` բոլոր թոշակառուները` անկախ սոցիալական կարգավիճակից, ունեն առողջապահական ապահովագրություն, որը ներառում է ինչպես առաջնային բուժօգնության օղակը, այնպես էլ հիվանդանոցային ծառայությունները: Հայաստանում ևս կարող է նման հաշվարկ արվել և որպես սոցիալական քաղաքականություն` ինչ-որ միասնական լուծումներ առաջարկվել: Այլապես 63 հոգու կոմունալ վճար հատուցելով և հաշմանդամներին կինո և թատրոն տանելով` սոցիալական արդյուանվետ քաղաքականության մասին խոսելն անտրամաբանական է:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3823 անգամ
Լրահոս
ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ» Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում «Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ Աշխեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am