Շո՛ւրա, իսկ քեզ որքա՞ն գումար է անհրաժեշտ` երջանիկ ապրելու համար

Հայաստանում տնային տնտեսություններում 2018 թվականին կատարված հետազոտությունների համաձայն, որպեսզի մարդիկ կարողանան շատ լավ ապրել, պետք է ամսական 600 հազար դրամ եկամուտ ունենան` մեկ շնչի հաշվով:

Հարցման մասնակիցները, պատասխանելով որքա՞ն գումար է անհրաժեշտ շատ լավ ապրելու, լավ ապրելու և գոյատևելու համար, հոտաքրքիր պատասխաններ են ներկայացրել: Հայաստանցիների կարծիքով` մեկ անձին շատ լավ ապրելու համար 588 հազար 965 դրամ կամ մոտ 1 200 դոլարի գումար է անհրաժեշտ: Լավ ապրելու համար անհրաժեշտ է 245 հազար 515 դրամ կամ, որ նույնն է` 505 դոլար, իսկ գոյատևելու համար պետք է ունենալ 99 հազար դրամ կամ մոտ 200 դոլար: Ըստ նույն հետազոտության` բնակչության ամսական դրամական եկամուտները մեկ շնչի հաշվով կազմել են 61 հազար 47 դրամ: Դրամական եկամուտների մեծ մասը գոյանում է վարձու աշխատանքից: Այսինքն` ստացվում է, որ բնակչության ստացած եկամուտները միջին հաշվով բավարար չեն անգամ գոյատևելու համար:

Հետազոտությունը հրապարակվել է Վիճակագրական կոմիտեի հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցում: Հարցվածների 36.2%-ը նշել են, որ վիճակի բարելավման առումով իրենցից ոչինչ կախված չէ, կառավարությունը պետք է ապահովի աշխատանքով և լավ պայմաններով: «Պլաններ չունեմ», պատասխանել է հարցվածների 21.7%-ը, «փնտրում է եկամտաբեր աշխատանք Հայաստանում», նշել են 15.1%-ը, և միայն 9.7%-ն նշել, որ բավարարված է իր կենսամակարդակով: Հարցվածների 8.8%-ը նշել են, որ չգիտեն ինչպես դուրս գալ այս իրավիճակից, իսկ 3.0%-ն ասել են, որ փնտրում են եկամտաբեր աշխատանք Հայաստանից դուրս: Ընդհանրապես Հայաստանի հետ հույս չեն կապում հարցվածքների 2.8%-ը, նրանք նշել են, որ սպասումներ չունեն և ստիպված են հեռանալ Հայաստանից:

Հարցումների արդյունքում պարզվել է նաև, որ 27.6%-ը բնակարանի խնդիր ունի: Բնակչության սպառողական ծախսերի մեջ մեկ շնչի հաշվով սննդի վրա կատարված ծախսերը 2018-ին կազմել են իրենց եկամուտների 40.4%: 2018-ին հիմնական սպառվող սննդամթերքը հացամթերքն է, հաջորդում են ձուն ու բանջարաբոստանային մթերքները:
Զեկույցի համաձայն` 2018 թվականին Հայաստանում աղքատությունը մեղմվել է 2.2 տոկոսով՝ կազմելով 23.5 տոկոս, սակայն տնային տնտեսությունների անվանական սպառողական ծախսերը մեկ շնչի հաշվով 2018-ին կազմել են 45 հազար 788 դրամ, որից 18 հազար 496 դրամը սնունդի վրա արված ծախսն է:

Այս եզրակացություւնը, մեղմ ասած, վիճելի է, եթե հաշվի առնենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության` Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2018թ. ամսական կտրվածքով կազմել է 62 հազար 329 դրամ, որից պարենային զամբյուղի արժեքը կազմել է 35 հազար 215դրամ։ Հետևաբար` ընդամենը 18 հազար 496  դրամ սննդի վրա արված ծախսով աղքատությունը ոչ միայն չէր կարող նվազել, այլ ճիշտ հակառակը` պետք է որ ավելացած լիներ:


 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 3365 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am