Խաչատուր Սուքիասյան-Ռուբեն Հայրապետյան. Նիկոլ Փաշինյանին հաջողվեց պայթեցնել

Խաչատուր Սուքիասյան-Ռուբեն Հայրապետյան հեռահար բանավեճը և ընդհանրապես Ռուբեն Հայրապետյանի հրապարակային հայտարարություններով ջրի երես դուրս եկած զարգացումները ցույց են տալիս, որ հին ու նոր ինտրիգները շարունակում են մնալ կառավարման գործում:
Անդրանիկ Քոչարյանի և Ռուբեն Հայրապետյանի երբեմնի ընկերությունը, որի մասին առաջինը խոսեց Հայրապետյանը, դեռևս 90-ականերից է սկիզբ առել: Ըստ տեղեկությունների` ժամանակին Ռուբեն Հայրապետյանը խնդիրներ է ունեցել իրավապաների հետ, և այն ժամանակ իշխանության հետ սերտ կապեր ունեցող Անդրանիկ Քոչարյանը օգնել է Հայրապետյանին` ազատվել քրեական հետապնդումից: Հետագայում արդեն Ռուբեն Հայրապետյանը տարիներ շարունակ տարբեր հարցերում աջակցել է Անդրանիկ Քոչարյանին, և այսպես ձևավորվել է նրանց ընկերությունը: Եվ հիմա, երբ Ռուբեն Հայրապետյանի շուրջ օղակն ակնհայտորեն սեղմվում է, Անդրանիկ Քոչարյանը, հանուն հին ընկերության, երրորդ անձի միջոցով փորձել է նախազգուշացնել, որը մարդկային և բարոյական տեսանկյունից նորմալ քայլ է: Լինելով իշխանության ներկայացուցիչ` Անդրանիկ Քոչարյանը, պարզ է, չէր կարող այլ բան անել, քան հրապարակավ հերքել, որ ինքը Ռուբեն Հայրապետյանին խորհուրդ է տվել հեռանալ երկրից, որովհետև Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ձերբակալել նրան: Փաստացի Նիկոլ Փաշինյանին հաջողվեց փչացնել նրանց հարաբերությունները:
Ինչ վերաբերում է Խաչատուր Սուքիասյան-Ռուբեն Հայրապետյան հակամարտությանը, որը նույնպես տարիների պատմություն ունի. մեր տեղեկություններով` վերջին շրջանում նրանց հաշտեցմանն ու բիզնես հաշիվների կարգավորմանը խառնվել էր Գագիկ Ծառուկյանը, որը, հիշեցնենք, Սուքիասյանի խնամին է: Բայց այս պահին Բջնի գործարանի շուրջ ընդհանուր հայտարարի գալու տարբերակն արդեն փոշիացված է, բացի այդ` որոշակի լարվածություն է մտցվել անգամ Ծառուկյանի և Սուքիասյանի ընտանեկան հարաբերությունների մեջ:
Այս ընդհանուր տապալված հարաբերությունների ֆոնին ուժեղացած ու շահած է դուրս գալիս Նիկոլ Փաշինյանը, որից այս խառը պատմության բոլոր գործող անձինք առանձին վերցրած ունեն կախվածություն: Տարբեր կենտրոններին և ազդեցիկ անձանց` միմյանց դեմ լարելով` սեփական իշխանության ամրապնդումը կառավարման այն մեթոդներից է, որին լայնորեն տուրք էր տալիս Սերժ Սարգսյանը: Նույն բանն այժմ մեծ վարպետությամբ իրականացնում է նաև Նիկոլ Փաշինյանը` հերթով պայթեցնելով բոլոր հեռանկարային հարաբերությունները:

 

Նաիրա Բաղդասարյան

դիտվել է 9178 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am