Լսել և մտածել. ամաչել Ռուբեն Հայրապետյանից


«Արմնյուզ» հեռուստաընկերության «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ՀՖՖ նախագտահ Ռուբեն Հայրապետյանը մի քանի ուսանելի հայտարարություն արեց երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ: Հայրապետյանի խոսքով` Սերժ Սարգսյանը իր լավ ընկերն է, եղել և մնում է այդպիսին, իսկ նրանք, ովքեր երրորդ նախագահին վատ ընկեր են համարում, պարզապես չեն ճանաչում նրան: «Սերժ Սարգսյանին մեղադրում են հազար ու մի բանի մեջ, բայց Սերժ Սարգսյանին վատ ընկեր լինելու մեջ մեղադրել, դա արդեն ծիծաղելի է։Որպես տղամարդ` ես հպարտանում եմ, որ երբևիցե համարվել եմ Սերժ Սարգսյանի ընկերը կամ համարվում եմ. դա ինձ համար պատիվ է։ Ցանկացած նորմալ տղամարդու համար, որը երբևիցե շփվել է Սերժ Սարգսյանի հետ, հպարտանում է և կհպարտանա»,- հայտարարել է Հայրապետյանը։
Նա նաև համոզմունք է հայտնել, որ Սերժ Սարգսյանն ամենամեծ հեղինակություն ունեցող ղեկավարն է եղել մեր երկրում: Ռուբեն Հայրապետյանի հանրային կերպարը երբեք լուսապայծառ և անբիծ չի եղել: Նրա գործունեության վատ կողմերին մամուլը, այդ թվում նաև մեր կայքը անդրադարձել է բազմիցս`սկսած Հարսնաքարի հայտնի միջադեպերից /Հայրապետյանի թիկնապահները ծեծելով սպանել էին ռազմական բժշկին-խմբ./, մինչև տարատեսակ այլ առիթներ: Սակայն անկախ նախկինում նրա ցուցաբերած վարքագծից` պետք է ընդունել, որ այս պահին Հայրապետանի  կեցվածքն առնվազն հարգանքի է արժանի: Հանուն արդարության պետք է նշել, որ նա ամեն դեպքում ունեցել է նաև կարևոր ներդրում` Հայաստանում ֆուտբոլի զարգացման գործում, ինչպես նաև բարեգործական աշխատանքներ է կատարել Արցախում, որը հատուկ գովազդի թեմա չի էլ դարձել:
Ակնհայտ է, որ այժմ Ռուբեն Հայրապետյանը թիրախավորված է. հնարավոր է, որ նա մոտ ապագայում կձերբակալվի, մեծ է հավանականությունը, որ կորցնի նաև իր հարստության մի մասը: Այսքանով հանդերձ, ի տարբերություն նախկիներին առաջին պատեհ առիթով մոռացած և Նիկոլ Փաշինյանի թևատակերին տաքուկ ծվարած մի շարք այլ օլիգարխների, Ռուբեն Հայրապետյանը իրեն ուղղակի տղամարդավարի է պահում և ու «չի քցում» Սերժ Սարգսյանին: Եվ սա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը ժամանակին անգամ պատժել էր Հայրապետյանին` Հարսնաքարի հայտնի միջադեպից հետո նրան զրկելով ԱԺ պատգամավորի մանդատից:
Պետք է նկատել, որ ի դեմս Ռուբեն Հայրապետյանի` Սերժ Սարգսյանը կարողացել է ճիշտ ընկեր ընտրել, որովհետև իշխանության ղեկին եղած ժամանակ, որպես կանոն, ընկերների պակաս չի զգացվում, և այդ պահին դժվար է լինում տարբերել իրական ընկերոջը կեղծ ընկերոջից: «Ընկերները», որպես կանոն, անհետանում են փառք ու իշխանություն կորցնելուց հետո: Այս տեսանկյունից Ռուբեն Հայրապետյանի` Սաթիկ Սեյրանյանին տված հարցազրույցը բազմաթիվ այլ օլիգարխների համար, որոնք կայացել և միլիոնատեր են դարձել նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, կարող է բարոյական դաս համարվել: Նույն Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնը հիմնադրվել է 1998 թվականին` Քոչարյանի նախագահության շրջանում: Ծառուկյանը Հայաստանի թիվ մեկ մեծահարուստ է հռչակվել Քոչարյանի օրոք, նրա կուսակցությունը ևս հիմնադրվել է դարձյալ Քոչարյանի ժամանակ, նրա անմիջական նախաձեռնությամբ: Այսօր, երբ Քոչարյանը բանտում է, Ծառուկյանն ու նրա կուսակցությունը չեն ուզում ավելորդ ռիսկի դիմել. անգամ դատապարտող հայտարարություն չարեցին:
Նույն Սամվել Ալեքսանյանը, որն այսօր Նիկոլ Փաշինյանի ամենասիրելի օլիգարխն է դարձել, աճել ու բարգավաճել է նախ Քոչարյանի,ապա նաև Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին: Նույն Վարդանյանները ժամանակին իրենց հայաստանյան բիզնես կայսրությունը հիմնել են Քոչարյանի իշխանութան օրոք: Միքայել և Կարեն Վարդանյանների լուսահոգի հայրը` Հրանտ Վարդանյանը, իր ամենահայտնի բիզեսը` «Գրանդ քենդի» կոնֆետների արտադրությունը, հիմնել է ՀՀՇ-ական Հարություն Ղարագյոզյանից`Կարամելի Հարութից ձեռք բերված գործարանի տարածքում: Այդ գործարքին մեծապես նպաստել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչի մասին, ի դեպ, Հրանտ Վարդանյանը ժամանակին հրապարակավ արտահայտվել է:
Բայց այսօր Վարդանյանները ցուցաբերում են զրո վերաբերմունք` Քոչարյանի շուրջ ծավալվող իրադարձություններին: Նույն կերպ են վարվում «Վիվասել ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Գազպրոմ Արմենիայի» նախկին տնօրեն, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, էլի շատերը, որոնք, բառիս ամենաուղիղ իմաստով, իրենց առաջին միլիոնները, որոնց հիմքի վրա հետագայում բիզնես-կայսրություններ կառուցեցին, դիզել են Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին և շատ լավ գիտեն` առանց այն ժամանակվա նախագահի բարեհաճության, չէին ունենա այն, ինչ ունեն: Թվարկված մարդիկ` բոլորը, թեկուզ իրենք իրենց համար, պետք է լսեն Ռուբեն Հայրապետյանի խոսքը և ամաչեն իրենցից:

Հանուն արդարության նշենք նաև, որ, օրինակ, Սամվել Մայրապետյանը չվախեցավ գնալ այդ ռսիկին: Չնայած ծանր հիվանդությանը, Քոչարյանի դեմ ցուցմունք չտալու համար նա անգամ բանտ նստեց: Ինչ խոսք, մարդիկ, տարբեր են:   

 

Նաիրա Բաղդասարյան

դիտվել է 18051 անգամ
Լրահոս
Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում «Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ Աշխեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am